Մեկնաբանություն- Գազայի պատերազմի վերաբերյալ ժողովրդի և համաշխարհային տերությունների դիրքորոշման ակնհայտ տարբերություն
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i207640-Մեկնաբանություն_Գազայի_պատերազմի_վերաբերյալ_ժողովրդի_և_համաշխարհային_տերությունների_դիրքորոշման_ակնհայտ_տարբերություն
Գազայի ժողովրդի դեմ Սիոնիստական ​​ռեժիմի համակողմանի պատերազմից անցել է 10 օր, սակայն մինչ տարբեր երկրների ժողովուրդները դատապարտում են Ղոդսը բռնազավթած ռեժիմի հանցագործությունները, համաշխարհային տերությունները դեռ գերադասում են կամ աջակցել ռեժիմին, կամ լուռ մնալ նրանց հանցագործությունների դիմաց:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 16, 2023 18:41 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Գազայի պատերազմի վերաբերյալ ժողովրդի և համաշխարհային տերությունների դիրքորոշման ակնհայտ տարբերություն

Գազայի ժողովրդի դեմ Սիոնիստական ​​ռեժիմի համակողմանի պատերազմից անցել է 10 օր, սակայն մինչ տարբեր երկրների ժողովուրդները դատապարտում են Ղոդսը բռնազավթած ռեժիմի հանցագործությունները, համաշխարհային տերությունները դեռ գերադասում են կամ աջակցել ռեժիմին, կամ լուռ մնալ նրանց հանցագործությունների դիմաց:

Ի պատասխան պաղեստինցիների և Ալ-Աղսա մզկիթի դեմ Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների՝ հոկտեմբերի 7-ին Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ) ռազմական թևի՝ «Ալ-Ղասամ» բրիգադները իրականացրել են «Ալ- Աղսայի փոթորիկը» գործողությունը օկուպացիոն ռեժիմի դեմ։ Սա Սիոնիստական ​​ռեժիմի 75-ամյա պատմության մեջ ամենամեծ պարտությունն էր։ Ի պատասխան այս գործողության՝ օկուպացիոն ռեժիմը սկսել է համակողմանի հարձակումներ Գազայի հատվածի վրա, որոնք շարունակվում են։

Գազայի հատվածի առողջապահության նախարարությունն հոկտեմբերի 15-ի առավոտյան հայտարարել է Սիոնիստական ​​ռեժիմի հարձակումներից հետո պաղեստինցի նահատակների թվի աճի մասին և նշել, որ պաղեստինցի նահատակների թիվը հասել է 2329-ի, իսկ վիրավորներինը՝ 9024-ի։ Նահատակների ու վիրավորների ավելի քան 60%-ը երեխաներ ու կանայք են։ Սիոնիստական ​​ռեժիմի ոճրագործության դաժանությունն այնքան մեծ է, որ նույնիսկ սիոնիստական ​​լրատվամիջոցները Գազայի շրջակայքում գտնվող քաղաքների վիճակը որակեցին որպես «ուրվական քաղաք» և այն աղետ համարեցին: Չնայած դրան, Սիոնիստական ​​ռեժիմը փորձում է ցամաքային պատերազմ սկսել Գազայի դեմ։

Այս պատերազմի կարևոր խնդիրը մարդկանց և կառավարությունների, հատկապես համաշխարհային տերությունների դիրքորոշումների հստակ տարբերությունն է։ Մարդիկ տարբեր երկրներում դատապարտել են բռնազավթիչ ռեժիմի հանցագործությունները՝ հազարանոց ցույցեր կազմակերպելով՝ միաժամանակ աջակցելով Պաղեստինին և պահանջելով գլոբալ գործողություն՝ դադարեցնելու այդ հանցագործությունները :

Տասնյակ հազարավոր մարդիկ ողջ Արևմտյան Ասիայում, ներառյալ Իրաքում, Հորդանանում և Բահրեյնում, տասնյակ հազարավոր մարդիկ Աֆրիկայում, ներառյալ Ալժիրում, Թունիսում և Մարոկկոյւմ, տասնյակ հազարավոր մարդիկ եվրոպական երկրներում, ներառյալ Անգլիայում, ինչպես նաև հազարավոր մարդիկ Ամերիկայում և Չիլիում ցույցեր անցկացնելով, աջակցեցին Գազայի ժողովրդին և դատապարտեցին Թել Ավիվի հանցագործությունները և միջազգային համագործակցության կոչ արեցին կանխելու Իսրայելի հարձակումները: 

Մյուս կողմից, այս երկրների մեծ մասի կառավարությունները կամ լռեցին, կամ սատարեցին Երուսաղեմի բռնազավթիչ ռեժիմի հանցագործություններին։ ԱՄՆ-ի, Բրիտանիայի և  Ֆրանսիայի կառավարությունները պաշտոնապես աջակցել են Սիոնիստական ​​ռեժիմին և նույնիսկ արաբական կառավարությունների հետ խորհրդակցում են Գազայի հյուսիսի բնակիչներին այս տարածաշրջանից դուրս բերելու համար: Մինչ այժմ արաբական պետությունները ոչ մի գործնական քայլ չեն ձեռնարկել ի պաշտպանություն Պաղեստինի, բացառությամբ Սիոնիստական ​​ռեժիմի ոճրագործությունը դատապարտելու իրենց դիրքորոշման հայտարարության:

«Science-Po Paris» համալսարանի պրոֆեսոր Բերտրան Բադիեն ասել է.«Որոշ արաբական կառավարություններ կարծում են, որ Պաղեստինին աջակցելը շատ թանկ կարժենա, բայց նրանց ժողովուրդները պաշտպանում են Պաղեստինի իդեալը»: Անդրադառնալով պաղեստինյան դրոշների լայնածավալ ներկայությունը 2011 թվականի արաբական ապստամբություններին, ինչպես նաև  Կատարում կայացած Աշխարհի առաջնության ժամանակ, Բադիեն ասել է.«Սա ճանապարհ է մարդկանց համար արտահայտելու իրենց հիասթափությունը ավտորիտար, կոռումպացված և թույլ ռեժիմներում»:

Գազայի պատերազմի վերաբերյալ մարդկանց և կառավարությունների, ներառյալ համաշխարհային մեծ տերությունների դիրքորոշումների տարբերությունը ցույց է տալիս, որ մարդկանց վերաբերմունքը իրադարձությունների, միջադեպերի և պատերազմների նկատմամբ արդար է և հեռու է քաղաքական ու ռասիստական խաղերից, սակայն համաշխարհային տերությունները, որոնք հավակնում են մարդու իրավունքների պաշտպանությանը, գործնականում տառապում են անարդարությունից, խտրականությունից և ռասիզմից: