Մեկնաբանություն - Անվտանգության խորհրդի ապարդյուն նիստը. ԱՄՆ-ն դեմ է Գազայում հրադադարին
Չորեքշաբթի օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Միացյալ Նահանգների խափանարարության պատճառով, կրկին մերժեց Գազայի հատվածում հրադադարի մասին բանաձեւը: Միացյալ Նահանգները վետո դրեց Բրազիլիայի կողմից Անվտանգության խորհրդին առաջարկված բանաձեւի վրա, որը կոչ էր անում դադարեցնել ռազմական գործողությունները, մարդասիրական օգնություն Գազա ուղարկելու համար։ Բանաձևի նախագծին կողմ են քվեարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 12 անդամներ, Բրիտանիան և Ռուսաստանը ձեռնպահ են մնացել, միայն ԱՄՆ-ն է դեմ եղել:
Բրազիլիայի առաջարկած բանաձեւում չի նշվում, որ Սիոնիստական ռեժիմը հարձակվում է հասարակական վայրերի, հիվանդանոցների ու դպրոցների վրա։ Ուստի Ռուսաստանը այս բանաձեւի կողմնակիցներից չէր։ ԱՄՆ-ն օգտագործեց իր վետոյի իրավունքը և մերժեց այս բանաձևը։ Ուստի այս բանաձեւը չհաստատվեց, եւ գործնականում Անվտանգության խորհրդի նիստերն ավարտվեցին առանց արդյունքի։
ԱՄՆ-ի կողմից Գազայի վերաբերյալ Անվտանգության խորհրդի բանաձևի վրա դրված վետոին խիստ արձագանքեցին ԱՄՆ-ի մրցակից՝ միջազգային երկու տերություններ՝ Ռուսաստանը և Չինաստանը: Այս կազմակերպությունում ռուսական պատվիրակությունը հայտարարություն է տարածել, որում խստորեն քննադատելով Միացյալ Նահանգների քայը, նշել է «դիմակները հանվել են»: ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիան ասել է. -«Ռուսաստանը ցավում է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ը երկուշաբթի օրը չհաստատեց Գազայի վերաբերյալ ռուսական բանաձեւը և կորցրեց ժամանակ, ու ավելի շատ մարդիկ զոհվեցին։
ՄԱԿ-ում Չինաստանի ներկայացուցիչ Չժան Ջունը նույնպես հայտարարել է. ԱՄՆ-ի կողմից Բրազիլիայի առաջարկած բանաձեւի վրա դրված վետոն Անվտանգության խորհրդում Իսրայելի (ռեժիմի) եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ, ոչ մի արդարացում չունի ։
Երկուշաբթի օրը ԱՄՆ-ն և նրա արևմտյան գործընկերները վետո էին դրել Գազայում հրադադարի մասին Ռուսաստանի առաջարկած բանաձևի վրա ՝ դրանով իսկ Սիոնիստական ռեժիմին կանաչ լույս ցույց տալով Գազայի վրա հարձակումները շարունակելու և ճնշված պաղեստինցի ժողովրդին սպանելու համար: Նրանք հայտարարեցին,որ Ռուսաստանի առաջարկած բանաձևում աջակցություն չի հայտնվել Սիոնիստական ռեժիմին և նրա պաշտպանության իրավունքին, և ՀԱՄԱՍ-ը չի դատապարտվել այդ հարձակումների համար, և այդ պատճառով նրանք երբեք չեն քվեարկի նման բանաձևի օգտին:
Կարևոր կետն այն է, որ Արևմտյան բլոկից Միացյալ Նահանգները, Բրիտանիան և Ֆրանսիան, որպես Անվտանգության խորհրդի մշտական անդամներ որոշել են չընդունել բանաձև, որը կհանգեցնի Գազայի վրա հարձակումների դադարեցմանը: Միևնույն ժամանակ, այս երկրները չեն առաջարկում հրադարարի և Սիոնիստական ռեժիմի հարձակումների դադարեցման մասին որևէ բանաձև, և նույնիսկ չորեքշաբթի օրը կայացած հանդիպմանը նրանց կողմից որևէ նոր առաջարկ կամ բանաձեւ չի ներկայացվել։
ՄԱԿ-ում Պաղեստինի դեսպան Ռիադ Մանսուրը Անվտանգության խորհրդի նիստում ասել է, որ այս խորհուրդը չկարողանալով կասեցնել Սիոնիստական ռեժիմի կողմից պաղեստինցիների սպանությունը, ձախողվել է։
Սա այն դեպքում, երբ վերջին օրերին Սիոնիստական ռեժիմի հարձակումները Գազայի հատվածի վրա ակտիվացել են: Թելավիվն արձագանքելով Ալ-Աղսա փոթորիկ գործողություններում Պաղեստինի Դիմադրությունից կրած ռազմական, անվտանգային ու հետախուզական խայտառակ պարտությանը, կառավարվող ռումբերով թիրախավորել է Գազայի բնակելի վայրերը և կենսական նշանակության ենթակառուցվածքները և վայրագ հարձակման ենթարկել դրանք:
Գազայի հատվածում գտնվող «Ալ Ահլի» բապտիստական հիվանդանոցը հոկտեմբերի 17-ին Սիոնիստական ռեժիմի վայրագ հարձակման ենթարկվեց։Ստացված հաղորդումների համաձայն՝ այդ հարձակման հետևանքով զոհվել է մոտ 1000 մարդ,որոնց մեծ մասը կայանք ու երեխաներ են : Միևնույն ժամանակ, չնայած Սիոնիստական ռեժիմի կողմից իրականացված աննախադեպ հանցագործություններին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ օկուպացված Պաղեստին կատարած վերջին այցի ընթացքում ընդգծել է Թել Ավիվին ռազմական օգնություն ցուցաբերելը շարունակելու և այն ավելացնելու անհրաժեշտությունը:
Վերջին օրերին, չնայած Գազայի հատվածի ռմբակոծմանը, Բայդենը բազմիցս կրկնել է Սիոնիստական ռեժիմին աջակցելու իր երկրի խոստումը և ասել, որ Իսրայելին օգնություն ցուցաբերելուն աջակցում են ԱՄՆ-ի կոնգրեսի երկու կուսակցությունները:
Բայդենը ներկայումս քննարկում է Վաշինգտոնի կողմից Իսրայելին և Ուկրաինային 100 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական օգնություն տրանադրելու փաթեթը։