Մեկնաբանություն - Անվտանգության խորհրդի պահած լռությունը Գազայում Իսրայելի հանցագործությունների վերաբերյալ
Այն դեպքում, երբ ՄԱԿ-ի վիճակագրության համաձայն, Գազայի հատվածի բնակչության ավելի քան 60%-ը տեղահանվել է Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների պատճառով, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը շարունակում է լռություն պահպանել, և այս խորհրդի արևմտյան գերտերությունները կանգնած են Թել Ավիվի կողքին:
Արդեն անցնում է Պաղեստինի դեմ Սիոնիստական ռեժիմի հարձակումների 15-րդ օրը։ Այս հարձակումների ժամանակ նահատակների թիվը հասել է 4300-ի, իսկ վիրավորներինը՝ ավելի քան 13,000-ի։ ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը հայտարարել է, որ Գազայի հատվածում մոտ 1,4 միլիոն մարդ տեղահանվել է։ Նաև, այս վիճակագրության համաձայն, Գազայի հատվածի 2 միլիոնանոց բնակչության ավելի քան 60%-ն այժմ տեղահանված է:
Տեղահանումների մի մասը պայմանավորված է պատերազմի և ռմբակոծությունների հետևանքով։ Սիոնիստական ռեժիմը անգամ հարձակվում է բուժկենտրոնների վրա: Սիոնիստական ռեժիմը որդեգրել է զանգվածային պատժի քաղաքականություն, որի օրինակն է Գազայի հատվածի Ալ-Մաամադանի հիվանդանոցի ռմբակոծումը, որի հետևանքով նահատակվեց առնվազն 1000 մարդ: Տեղահանումների մի մասը պայմանավորված է Գազայի հատվածը ջրից, լույսից ու վառելիքից զրկելու Թել Ավիվի հանցավոր արարքով:
Թել Ավիվի պատերազմի նախարար Յոավ Գալանտը հրամայել է ամբողջությամբ շրջափակել Գազայի հատվածը, արգելելով ցանկացած սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի, էլեկտրաէներգիայի և նույնիսկ ջրի մատակարարումը այս տարածաշրջանի բնակիչներին։ Այս գործողությունը պատճառ դարձավ, որ Գազայի բժշկական կենտրոնները դադարեցնեն աշխատանքը, իսկ հիվանդները, հատկապես երեխաները և կանայք, պայքարեն մահվան դեմ: ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակն ընդգծել է, որ էլեկտրաէներգիայի անջատումը և Գազա վառելիքի ներմուծման արգելքը կործանարար ազդեցություն կունենան առողջապահական համակարգի և մաքուր խմելու ջրի հասանելիության վրա:
Գազայի երեխաների լուսանկարները, ովքեր կորցրել են իրենց ծնողներին, կամ տառապում են հիվանդությունից ու սովից, կամ վիրավորվել են ռմբակոծությունից կամ տեղահանվել, ցավեցնում են յուրաքանչյուր ազատախոհ մարդու սիրտը: Այդուհանդերձ, Արեւմտյան երկրները, որոնք Անվտանգության խորհրդի մշտական անդամներ են, լռել են այս հանցագործությունների ու սրտաճմլիկ պատկերների վերաբերյալ կամ բացահայտորեն անցել են Սիոնիստական ռեժիմի կողմը։ Մինչ այժմ Անվտանգության խորհրդում երկու բանաձեւ է առաջարկվել Գազայում հրադադարի հաստատման մասին, սակայն ԱՄՆ-ն վետո է դրել բանաձևերի վրա և կանխել դրանց ընդունումը։ Անգլիան նույնպես գործնականում սիոնիստների կողմն է: Այդ մասին է վկայում, այս երկրի վարչապետի այցը Թել Ավիվ:
Սիոնիստների հանցագործությունների դեմ այս երկրների գործողությունները գտնվում են մի իրավիճակում, երբ Անվտանգության խորհրդի հիմնական պարտականությունն է աշխարհում խաղաղության ու անվտանգության հաստատումն ու պահպանումը։ Հիմա այս խորհուրդը ոչ միայն խաղաղություն ու անվտանգություն չի ուզում, այլեւ հանցագործի կողմն է անցել ու վերջինիս ձեռքը բաց է թողել հանցագործությունները շարունակելու համար։ ԱՄՆ-ի,Գերմանիայի և Անգլիայի առաջնորդներն այցելել են օկուպացված տարածքներ և պաշտոնապես աջակցել Պաղեստինի դեմ Սիոնիստական ռեժիմի հարձակումներին և նույնիսկ Գազայի բնակիչների բռնի տեղահանմանը։