Մամուլի տեսութիւն - 26.10.2023
Ակնհայտ հակասության մեջ, մինչ Գազայում նահատակված երեխաների հագուստի վրա կարելի է տեսնել Ուոլթ Դիսնեյի մուլտհերոսների պատկերները, և Ուոլթ Դիսնեյի տիկնիկները նրանց ձեռքում են եղել, երբ նահատակվել են, ամերիկյան այս ընկերությունը 2 միլիոն դոլար է նվիրաբերել Իսրայելին։
Քեյհան օրաթերթ
22 միլիարդ դոլարի առևտուր Իրանի և Շանհայի անդամների միջև
Իրանի Արդյունաբերության, հանքարդյունաբերության և առևտրի տան զարգացման հանձնաժողովի խոսնակն ասել է, որ այս տարվա առաջին կիսամյակում Իրանի և Շանհայի կազմակերպության անդամների միջև փոխանակվել է 21 միլիարդ 700 միլիոն դոլարի՝ շուրջ 37 միլիոն տոննա ապրանք:
Միևնույն ժամանակ, երբ Իրանի առաջին փոխնախագահը մասնակցել է Շանհայի համագործակցության կազմակերպության վարչապետների 22-րդ հանդիպմանը, Սեյյեդ Ռուհոլլա Լաթիֆին ասել է. «Այս ընթացքում Շանհայի համագործակցության կազմակերպության անդամների հետ Իրանի ոչ նավթային առևտուրն աճել է 42%-ով և արժեքի իմաստով 10%-ով է բարձրացել։ Իրանի ոչ նավթային արտահանումն այս երկրներ նույնպես կշռով աճել է 46%-ով»:
Ջավան օրաթերթ
Ամերիկյան հատուկ ջոկատայինները պարտություն են կրել Գազայի խորքում
Պենտագոնի նախկին պաշտոնյան ասել է. «Վերջին 24 ժամվա ընթացքում կամ մոտ ժամանակներս ամերիկյան և իսրայելական հատուկ ջոկատայինների մի խումբ գնացել են Գազայի հատված՝ նպատակ ունենալով բացահայտել և որոշել պատանդներին ազատելու հնարավոր ուղիները, սակայն նրանք թիրախ են դարձել և կոտրվել են》:
Ֆարհիխթեգան օրաթերթ
Ամերիկան շարունակում է մնալ Գազայում երեխաների սպանության գլխավոր հովանավորը
Բայդեն ասել է, Ես Նեթանյահուին չեմ խնդրել հետաձգել Գազայի վրա ցամաքային հարձակումը » :
Ամերիկայի նախագահն ասել է. «Ես Նեթանյահուին չեմ խնդրել հետաձգել Գազայի վրա ցամաքային հարձակումը, ես միայն խնդրել եմ, որ սիոնիստ պատանդների կյանքը վտանգված չլինի։ Ես չեմ վստահում մահացածների թվին, որ հայտարարում են պաղեստինցիները»:
Դոնյայե էղթեսադ օրաթերթ
Թուրքիան մեջքից է դանակահարում
Թուրքիան իսլամական աշխարհի առաջին երկիրն էր, որը ճանաչեց Իսրայելի նորաստեղծ պետությունը 1949 թվականի մարտի 28-ին, և նրա քաղաքականությունը միշտ եղել է երկկողմանի:
Այս առնչությամբ ռազմավարական հարցերով փորձագետ Հոսեյն Ալաին ասաց, որ Թուրքիան մեջքից է դանակահարում: Քանի որ նա Իսրայելը հիմնեց Ադրբեջանի Հանրապետությունում՝ Իրանի դեմ շուրջ օրյա գործելու համար։
Ալաին ընդգծել է.«Էրդողանը, ով Թուրքիայի պատմության ամենապատեհ առաջնորդներից է, օգտագործում է ամեն հնարավորություն իր խնդիրները լուծելու համար, իսկ Պաղեստինի հարցում Թուրքիան ձգտում է դաշտ մտնել որպես միջնորդ»։
Tert.am
Ռուսաստանը շարունակում է ջանքեր գործադրել՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագիր կնքել. Կրեմլ
Ռուսաստանը ջանքեր է գործադրում օգնելու Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագիր կնքել։ Այս մասին հոկտեմբերի 26-ին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ջանքերը, փորձերը՝ օգնելու Բաքվին և Երևանին վերջապես խաղաղության պայմանագիր կնքել, շարունակվում են։ Դա անհրաժեշտ է իրավիճակը կայունացնելու և ողջ տարածաշրջանում դրական վիճակի հասնելու համար»,- ասել է նա ճեպազրույցում։
Tert.am
Հույս ունենք առաջիկա ամիսներին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել. Փաշինյանը՝ Թբիլիսիում
Հայաստանը հիմա աշխատում է Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագրի նախագծի վրա և հույս ունեմ, որ այս գործընթացը հաջողությամբ կավարտվի մոտակա ամիսներին: Այս մասին հոկտեմբերի 26-ին մեկնարկած «Թբիլիսիի Մետաքսի ճանապարհ» չորրորդ միջազգային ֆորումում ունեցած ելույթում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով տարածաշրջանում խաղաղության հաստատման հեռանկարների մասին:
Նա հիշեցրել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության երկու կարևոր սկզբունքի շուրջ. Բաքուն և Երևանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջանակությունն այն ընկալմամբ, որ ՀՀ տարածքը 29,800 քկմ է, Ադրբեջանինը՝ 86,600 քկմ:
Հաջորդ սկզբունքն այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայն են սահմանի դեմարկացիա և դելիմիտացիա իրականացնել 1991-ի Ալմաթայի հռչակագրի հիման վրա, ըստ որի՝ ԽՍՀՄ ժամանակ երկրների միջև գոյություն ունեցած վարչական սահմանները դառնում են պետական սահմաններ:
«Մենք հույս ունենք այս սկզբունքների հիման վրա Ադրբեջանի հետ առաջիկա ամիսներին ստորագրել խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագիր: Նաև հույս ունեմ, որ առաջիկայում զարգացումներ կլինեն Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար բացման ուղղությամբ, որը նույնպես դրական ազդակ կբերի ամբողջ տարածաշրջանին», - ասել է Փաշինյանը
Tert.am
Հայաստանը «Հյուսիս-Հարավ» միջանցքի մաս չէ, քանի որ մինչ այժմ վերջնական դիրքորոշում չի ձևավորել Մեղրիով ճանապարհի վերաբերյալ. Օվերչուկ
Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը մեկնաբանել է Մեղրիով ճանապարհի կառուցման միջոցով Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի ծրագրին Հայաստանի մասնակցության հարցը։ Ըստ Օվերչուկի՝ «Զանգեզուրի հատվածը որպես նախագծի մաս ներկայումս չի դիտարկվում Հայաստանի կողմից հստակ դիրքորոշման բացակայության պատճառով», գրում է interfax.ru-ն։
«Հայաստանը հիմա «Հյուսիս-Հարավ» միջանցքի մաս չէ, մինչ այժմ վերջնական դիրքորոշում չի ձևավորել Մեղրիով ծրագրված ճանապարհի վերաբերյալ»,- ասել է նա։
«Ինչ վերաբերում է «Հյուսիս-Հարավ»-ին, ապա այստեղ փոխգործակցությունը միանգամայն նորմալ է: Բացի այդ, գիտեք, որ Ադրբեջանն ու Իրանը փաստացի արդեն սկսել են մայրուղու կառուցումը, որը կանցնի Արաքս գետի հարավային ափով՝ շրջանցելով Հայաստանը, և փաստացի ստորագրել են Իրանի տարածքով երկաթուղու կառուցման մասին հուշագիր, որը շրջանցելով Հայաստանը, պարզապես կանցնի գետի մյուս ափով»,- ասել է Օվերչուկը։
Նա նշել է, որ «Իրանի տարածքով դեպի Նախիջևան և Թուրքիայի հետ սահման ելք ունեցող, սակայն Հայաստանը շրջանցող ճանապարհի տարբերակը երկարությամբ փոքր-ինչ տարբերվում է Զանգեզուրով անցնող ճանապարհից»։
«Գնահատվում էր, որ Հայաստանի տարածքով անցնող երկաթգիծը կլինի 42 կմ, որքան գիտեմ, Իրանի տարածքով երկաթգիծը մոտավորապես 50 կմ է, սա է ամբողջ տարբերությունը՝ երկու կամուրջ և 8 կմ ճանապարհ», - ասել է Օվերչուկը:
News.am
Արդյոք «վերևներից» հրահանգ կա՞ Արցախի փոխարեն Լեռնային Ղարաբաղ ասելու. ՆԳ փոխնախարարի պարզաբանումը
Այս պահի դրությամբ ՆԳ նախարարությունում վարչությունների մակարդակով կադրային համալրման փուլում ենք գտնվում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը:
«Եթե այդ մասով նախագծերը նայեք, ապա կտեսնեք, որ բաց և թափանցիկ մրցույթ է լինելու՝ հարցազրույցի ձևաչափով։ Հարցազրույցն իրականացնելու է հանձնաժողովային կազմը, որտեղ կլինեն ներկայացուցիցչներ թե՛ ՆԳՆ-ից, թե՛ բարեվարքության մասնագետ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից, թե՛ հասարակական կազմակերպություններից»,-ասաց նա։
Լրագրողները փոխնախարարից հետաքրքրվեցին, թե արդյո՞ք «վերևներից» հրահանգ կա, որ Արցախ բառը չօգտագործեն. «Այդ մասով արդեն որոշակի պարզաբանում տրվել է, որ միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղ տերմինալոգիան շատ ավելի հանրամատչելի է և այստեղ որևէ խնդիր չկա»։
News.am
ՌԴ-ն մտադիր է պարզել ՀՀ վարչապետի խոսքերը անվտանգության գծով հարաբերությունների դիվերսիֆիկացման մասին. Պեսկով
Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ակնկալում է տեղեկություն ստանալ այն մասին, թե ինչ նկատի ուներ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով «անվտանգության ոլորտում հարաբերությունների դիվերսիֆիկացման անհրաժեշտության մասին»։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրել է ՏԱՍՍ-ը։
«Այս դեպքում մենք հակված չենք The Wall Street Journal-ն ընդունել որպես սկզբնաղբյուր, ուստի պետք է դեռ հասկանալ, թե ինչի մասին է խոսել պարոն Փաշինյանը։ Եվ իհարկե, մենք մեր հայ բարեկամների հետ խոսակցությունում ակնկալում ենք ստանալ ամբողջ տեղեկատվությունն այս հաշվով։ Եվ իհարկե, Ռուսաստանին եւ Հայաստանին հարիր չէ շփվել թերթերի, մանավանդ Wall Street Journal-ի միջոցով։ Ուստի մենք շարունակում ենք խոսակցությունը, երկխոսությունը մեր հայ բարեկամների հետ, եւ կշարունակենք անել դա, մենք շատ լայն օրակարգ ունենք»,- նշել է Պեսկովը։
Կրեմլի ներկայացուցիչը նաեւ ընդգծել է, որ ռուսական կողմը շարունակում է ջանքերը, «փորձերը՝ օգնելու Բաքվին եւ Երեւանին այնուամենայնիվ հասնել խաղաղության պայմանագրի կնքմանը»։
«Դա անհրաժեշտ է տարածաշրջանում իրավիճակի կայունացման եւ ավելի դրական կենսամակարդակի դուրս գալու համար»,- ամփոփել է նախագահի մամուլի քարտուղարը։
Ավելի վաղ The Wall Street Journal թերթի հարցազրույցում Փաշինյանն ասել էր, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները եւ ՀԱՊԿ անգործությունն «ըստ էության, հանգեցրին մեզ այն որոշմանը, որ մեզ անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել մեր հարաբերություններն անվտանգության ոլորտում»։
Փաշինյանը թերթի հարցազրույցում նաեւ նշել էր, որ Երեւանը հարցականի տակ չի դնում ռուսական ռազմակայանի դուրսբերման հարցը Հայաստանից եւ փորձում է «հասկանալ, թե որն է ՌԴ եւ ՀԱՊԿ նման պահվածքի պատճառը աշխատանքային հանդիպումների եւ այլ ձեւաչափերի շրջանակում»։ Հայաստանի վարչապետը ավելացրել էր, որ հանրապետությունը մնում է ՀԱՊԿ-ում, «որովհետեւ այժմ կողմերը գտնվում են դիրքորոշումների ընկալման հարցերի քննարկման փուլում», չեն ցանկանում «սխալվել միմյանց հասկանալու հարցում»։