Մեկնաբանություն- Պառակտում օկուպացված տարածքերում. Նեթանյահուն խոստովանել է անվտանգության ծառայությունների ձախողումը
Իսրայելի վարչապետը ջնջել է X-ի իր միկրոբլոգում հրապարակած հայտարարությունը, որտեղ նա մեղադրում էր անվտանգության ծառայություններին՝ հոկտեմբերի 7-ի հարձակումը կանխատեսելու անկարողության մեջ:
Հոկտեմբերի 7-ը երբեք չի մոռացվի Երուսաղեմի օկուպացիոն ռեժիմի պատմության մեջ: Պաղեստինի Իսլամական Դիմադրության շարժման «Ալ-Ղասամ» ռազմական թևի մարտիկները հոկտեմբերի 7-ին սիոնիստների դեմ իրականացրին «Ալ-Աղսայի փոթորիկ» գործողությունը և այս կեղծ ռեժիմի 75-ամյա պատմության մեջ ամենամեծ պարտությունը պարտադրեցին նրանց:
«Ալ-Աղսայի փոթորիկ» գործողությունից ծայրաստիճան զայրացած և շփոթված Սիոնիստական ռեժիմը համակողմանի հարձակումներ է սկսել պաղեստինցիների դեմ, ինչը ցեղասպանության օրինակ է։
Սիոնիստական ռեժիմը և նրա պաշտոնյաները գտնվում են ներքին և արտաքին ինտենսիվ ճնշման տակ ինչպես «Ալ-Աղսայի փոթորիկ», այնպես էլ Գազայում իրենց կողմից իրականացվող ցեղասպանության պատճառով: Նեթանյահուն, ով վերջին 26 տարում 16 տարի եղել է Սիոնիստական ռեժիմի վարչապետը, այժմ փորձում է զոհաբերել ռեժիմի հետախուզության և անվտանգության աշխատակիցներին՝ իր իշխանությունը շարունակելու համար: Թեև Նեթանյահուն ստիպված էր ջնջել Սիոնիստական ռեժիմի անվտանգության ծառայությունների մասին իր թվիթը, սակայն այս թվիթը ցույց է տալիս, որ Նեթանյահուն տեղյակ է իր քաղաքական ճակատագրի վրա «Ալ-Աղսայի փոթորիկ» գործողության ազդեցության մասին:
«Ալ-Աղսայի փոթորիկ» գործողությունը և Սիոնիստական ռեժիմի հետախուզական մեծ ձախողումը չնվազեցրեց քաղաքական պառակտումն ու տարաձայնությունը օկուպացված տարածքներում, այլև այս պառակտումն ու տարաձայնությունը շարունակվում են կայուն կերպով: Ուստի Իսրայելի արտակարգ իրավիճակների կառավարության անդամ Բենի Գանցն ընդգծել է, որ Նեթանյահուն պետք է հրաժարվի իր հնչեցրած մեղադրանքներից, այն մասին թե հոկտեմբերի 7-ի ձախողման համար պատասխանատու են հետախուզական ծառայությունների ղեկավարները։
Նեթանյահուի մեկնաբանությունների նկատմամբ այս քննադատությունների հիմնական պատճառը պայմանավորված է մի քանի գործոնով.
Նախ այն, որ քննադատները նույնպես ընդունում են Սիոնիստական ռեժիմի հետախուզական ձախողումը, սակայն կարծում են, որ չպետք է սրանից ավելի թուլացնեն ռեժիմի անվտանգության ու հետախուզական ծառայությունները։ Փաստորեն, քննադատները կարծում են, որ վարչապետի քննադատությունն ու հրապարակային մեկնաբանությունը անվտանգության ծառայությունների հասցեին չմտածված գործողություն է, որը քայքայում է նաև այդ ծառայությունների աշխատակիցների ոգին, ինչը կրկնակի ձախողում է։
Անվտանգության ծառայությունների մասին Նեթանյահուի թվիթին ի պատասխան՝ Իսրայելի ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը դա անվանել է պատասխանատվությունից խուսափելու փորձ և գրել.«Պատասխանատվությունից խուսափելու Նեթանյահուի փորձերը և անվտանգության կառույցներին պախարակելը թուլացնում է բանակը»:
Երկրորդ գործոնն այն է, որ քննադատները կարծում են, որ Նեթանյահուն այս հայտարարությամբ փորձում է մնալ իշխանության ղեկին։ Անցած 11 ամիսների ընթացքում օկուպացված տարածքներում հարյուր հազարավոր մարդկանց մասնակցությամբ բազմաթիվ աննախադեպ ցույցեր են անցկացվել Նեթանյահուի դեմ, և ցուցարարների ամենագլխավոր պահանջը Նեթանյահուի հրաժարականն էր վարչապետի պաշտոնից։
«Ալ-Աղսայի փոթորիկ» գործողությունից հետո այս պահանջը ոչ միայն չդադարեց, այլև մեծացավ, քանի որ սիոնիստ բանտարկյալների ընտանիքները և քաղաքացիների զգալի մասը ցանկանում են վերջ տալ Գազայի կոտորածին և քայլեր ձեռնարկել գերիների ազատ արձակման համար, սակայն Նեթանյահուի կաբինետն այդ ուղղությամբ որևէ լուրջ քայլ չի ձեռնարկել, և շարունակում է սպանել խաղաղ բնակչությանը, այդ թվում կանանց ու երեխաներին, որպեսզի այդպիսով նվազեցնի ձախողման չափը:
Սակայն, թվում է, թե Նեթանյահուն դեռ փորձում է մնալ իշխանության ղեկին, և այս նպատակին հասնելու համար նա նաև փորձում է չընդունել «Ալ-Աղսայի փոթորիկ» գործողության ընթացքում կրած պարտության պատասխանատվությունը։ Նեթանյահուի այս պահվածքը ցույց է տալիս, որ Գազայի պատերազմն ավարտվելուն պես գրավյալ տարածքներում կսրվեն քաղաքական տարաձայնությունները: