Մեկնաբանություն- Չինաստանը պատրաստ է Գազայի հարցով արտակարգ նիստ անցկացնել
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i208606-Մեկնաբանություն_Չինաստանը_պատրաստ_է_Գազայի_հարցով_արտակարգ_նիստ_անցկացնել
Մինչ ԱՄՆ-ը շարունակում է կանխել Գազայում հրադադարի հաստատումը, իսկ միջազգային տարբեր հանդիպումներն այս առումով արդյունք չեն տվել, Չինաստանի ԱԳ նախարարը հերթական անգամ պահանջել է հրադադարի ռեժիմի հաստատում և Գազայի վրա Սիոնիստական ​​ռեժիմի հարձակումների դադարեցում։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 03, 2023 18:13 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Չինաստանը պատրաստ է Գազայի հարցով արտակարգ նիստ անցկացնել

Մինչ ԱՄՆ-ը շարունակում է կանխել Գազայում հրադադարի հաստատումը, իսկ միջազգային տարբեր հանդիպումներն այս առումով արդյունք չեն տվել, Չինաստանի ԱԳ նախարարը հերթական անգամ պահանջել է հրադադարի ռեժիմի հաստատում և Գազայի վրա Սիոնիստական ​​ռեժիմի հարձակումների դադարեցում։

Չինաստանի արտգործնախարար Վան Ին հեռախոսազրույց է ունեցել Օմանի իր գործընկերոջ հետ։ Այդ հեռախոսազրույցում Պաղեստինի հակամարտությունը լուծելու համար որքան հնարավոր է շուտ խաղաղության համաժողով անցկացնելու ցանկություն հայտնելով, Չինաստանի արտգործնախարարը Պեկինի պատրաստակամությունն  է հայտնել ճնշում գործադրել Գազայի վրա իսրայելական բանակի հարձակումները դադարեցնելու և պաղեստինյան անկախ պետություն ստեղծելու համար։

Անկասկած, Չինաստանի միջամտությունը Գազայում սիոնիստական ​​հանցագործությունների շարունակությունը կանխելու համար կարող է մեծապես նպաստել դրա կասեցման արագացմանը, քանի որ Չինաստանն ունի անհրաժեշտ կարողություններ այս առումով:

Քաղաքական հարցերի փորձագետ՝ Մոլավի Մոֆլեհն ասում է.«Միջազգային ասպարեզում տեղի ունեցող հանցագործությունների նկատմամբ մարդկային և պատմական իրավունքների պատասխանատվություն են կրում կարևոր երկրները, և Չինաստանը, հաշվի առնելով իր միջազգային դիրքը, չպետք է բավարարվի Գազայի ճգնաժամի վրա ազդելու իր պատրաստակամության հայտարարությամբ, այլև միջազգային հանրությունը Չինաստանից ակնկալում է, որ ներկայացնելով ծրագիր և առաջարկ, փորձի հրադադար հաստատել Գազայում»։

Չինաստանի կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը ստանձնելը կարևոր և պատմական հնարավորություն է ստեղծում Պեկինի համար՝  ներկայացնելով ծրագրեր և առաջարկներ նախաձեռնությունը վերցնել ԱՄՆ-ից, և աշխարհի, հատկապես իսլամական երկրների աջակցությամբկարևոր քայլեր ձեռնարկել Գազյում հրադադարի հաստատման և Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործություններին վերջ դնելու ուղղությամբ։

Վան Յիի հայտարարությունները Գազայում իրավիճակի սրվելու և քաղաքացիական զոհերի ավելացման վերաբերյալ, և այն, որ ոչ մի բարեխիղճ և պատասխանատու երկիր չի կարող թույլ տալ, որ նման իրավիճակը շարունակվի, վկայում են այն մասին, որ Չինաստանը լավ է հասկանում Գազայում մարդկային վայրագությունների դեմ իր պատասխանատվությունը, բայց կարևորը Գազայում դաժան հանցագործությունը կասեցնելու ջանքերի իրականացումն է։

Քաղաքական հարցերի փորձագետ Ամին Ֆարջադն ասում է.«Շուրջ մեկ ամիս է անցել Գազայում սիոնիստական ​​ոճրագործություններից՝ Գազայում 9000-ից ավելի մարդ է  նահատակվել, կարծես թե անցել է քարոզչության և քաղաքական ժեստերի ժամանակը, և այժմ գործողությունների հերթը հասել է արևելյան տերություններին, այդ թվում. Չինաստանին, որպեսզսի գործնականում ցույց տան, որ կարող են ազդեցություն ունենալ համաշխարհային զարգացումների վրա»։

Ամեն դեպքում, Չինաստանի արտգործնախարարը մատնանշեց, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այս երկրի նախագահությամբ, Պեկինը կուժեղացնի բոլոր երկրների, հատկապես արաբական երկրների հետ համակարգումը՝ արդարությունը պահպանելու համար և դա կամրապնդի հույսը, որ Չինաստանը ակտիվ կլինի այս ոլորտում։ Այնուամենայնիվ, համաշխարհային հասարակական կարծիքի տեսանկյունից Համաշխարհային զարգացումների վրա դրական ազդեցություն ունենալու  Չինաստանի կամքը վկայում է  որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հերթական նախագահ Գազայում սիոնիստական ​​հանցագործություններին վերջ դնելու Չինաստանի վճռակամության մասին։ Քանի որ, ինչպես նաև Չինաստանն է ընդգծում, Գազայում մարդկանց սպանությունն ավելին է, քան հոկտեմբերի 7-ին Ալ-Աղսայի փոթորիկը գործողության ընթացքում ձախողման դեմ պաշտպանվելը և դա համարվում է ռազմական հանցագործություն: 

Այդ մասին են վկայում Գազայի դեմ սիոնիստների հարձակումների զոհերի ու վիրավորների թիվը, որը կրկնակի գերազանցում է ատոմային հարձակման կորուստների թիվը։