Մեկնաբանություն - Հասան Նասրալլահի կարևոր ելույթն «Ալ-Աղսայի փոթորիկ» գործողության վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i208626-Մեկնաբանություն_Հասան_Նասրալլահի_կարևոր_ելույթն_Ալ_Աղսայի_փոթորիկ_գործողության_վերաբերյալ
Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյյեդ Հասան Նասրալլահը քննադատել է Երուսաղեմը բռնազավթած ռեժիմի հանցագործությունների նկատմամբ արաբական երկրների լռությունը, ընդգծելով, որ «Ալ-Աղսայի փոթորիկ» գործողությունն իրականացրել են պաղեստինցիները՝ հանուն պաղեստինցիների:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 04, 2023 09:53 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Հասան Նասրալլահի կարևոր ելույթն «Ալ-Աղսայի փոթորիկ» գործողության վերաբերյալ

Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյյեդ Հասան Նասրալլահը քննադատել է Երուսաղեմը բռնազավթած ռեժիմի հանցագործությունների նկատմամբ արաբական երկրների լռությունը, ընդգծելով, որ «Ալ-Աղսայի փոթորիկ» գործողությունն իրականացրել են պաղեստինցիները՝ հանուն պաղեստինցիների:

Նասրալլահը նշել է, որ գործողությունն իրականացրել են պաղեստինցիները, և Դիմադրության առանցքի դերակատարներից ոչ մեկը դրա մասին նախապես տեղեկացված չի եղել: Նա նշել է. «Ե՛վ գործողության մասին որոշման կայացումը, և՛ դրա իրագործումը 100%-ով իրականացրել են պաղեստինցիները: Ծրագիրը գաղտնի է պահվել բոլորից, նույնիսկ Գազայում տեղակայված Դիմադրության խմբերից: Այս գործողության լիակատար գաղտնիությունն էր, որ անակնկալի բերեց սիոնիստներին ու հաջողություն ապահովեց»։

Ելույթի մյուս կարևոր կետը վերաբերվում էր այն փաստին, որ Պաղեստինի ժողովրդի դեմ Սիոնիստական ռեժիմի ոճրագործության 75 տարիները «Ալ Աղսա» փոթորկի գործողության նախագծման և իրականացման հիմնական պատճառն են եղել: Իսրայելի ծայրահեղական կառավարության կողմից բռնությունների ուժեղացումը բարդացրել էր իրավիճակը Գազայում։

Մյուս կողմից, միջազգային հանրության և տարածաշրջանի երկրների պասիվությունը պատճառ դարձավ, որ պաղեստինցիները կտրեն հույսը միջազգային ցանկացած աջակցությունից և իրականացնեն «Ալ-Աղսայի փոթորիկ» գործողությունը։

Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարն իր ելույթում անդրադարձել է նաև այն հայտարարություններին, թե ԻԻՀ և Դիմադրության խմբերը համագործակցում են և որ Դիմադրության խմբերը քայլեր չեն ձեռնարկում առանց Իրանի իմացության: Նա ասել է. «Այն, ինչ տեղի ունեցավ «Ալ-Աղսայի փոթորիկ» գործողության ժամանակ, ցույց տվեց, որ Իրանը Դիմադրության խմբերի նկատմամբ խնամակալի դեր չունի, և իրական որոշում կայացնողները Դիմադրության առաջնորդներն ու նրանց մարտիկներն են»: Ելույթի մյուս կարևոր կետը վերաբերվում էր այն փաստին, որ Իսրայելն ԱՄն-ի ու եվրոպական երկրների օգնությամբ փորձում է նվազեցնել «Ալ-Աղսայի» փոթորիկ գործողությունից կրած պարտության ծանրությունը, սակայն փաստն այն է, որ գործողությունը ցույց տվեց ռեժիմի թուլությունը և փաստեց, որ դրա ամրությունը սարդոստայնից էլ թույլ է:

Նասրալլահն իր ելույթում նաև քննադատել է արաբական երկրներին: Նա նշել է, որ Սիոնիստական ռեժիմը սպանում է Գազայի ժողովրդին և ցեղասպանություն է իրականացնում, իսկ նահատակների մեծ մասը կանայք և քաղաքացիական անձինք են։ Հասան Նասրալլահը նշել է. «Իսրայելն ամբողջությամբ ավերում է թաղամասերը: Դուք պետք է փորձեք կասեցնել ագրեսիան Գազայի դեմ: Դատապարտումը բավարար չէ, խզեք ռեժիմի հետ կապերը և հետ կանչեք ձեր դեսպաններին։ Դադարեցրեք արտահանումը Իսրայել. Դուք ուժ չունե՞ք բացելու Ռաֆահի անցումը»։ Եվ վերջում, Նասրալլահը նշել է, որ Լիբանանի Դիմադրությունը վերջին 4 շաբաթվա ընթացքում սիոնիստների հետ պատերազմում օգնել է պաղեստինյան Դիմադրությանը, և այդ օգնությունը շարունակվելու է։

Սիոնիստական ռեժիմի ռազմական ուժերի ներգրավումը հյուսիսային ճակատում պատճառ դարձավ, որ այս ռեժիմի կենտրոնացվածության մեծ մասը գտնվի հյուսիսային հատվածում, և ինչն օգնել է պաղեստինյան Դիմադրությանը։