Մեկնաբանություն-Ինչո՞ւ Փաշինյանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i209220-Մեկնաբանություն_Ինչո_ւ_Փաշինյանը_չի_մասնակցում_ՀԱՊԿ_նիստին
Շարունակվելով Ռուսաստանից հեռանալու Հայաստանի կառավարության քաղաքականությունը, ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը  Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցում ասել է,որ չի կարող մասնակցել  նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին։ Փաշինյանը հույս է հայտնել, որ ՀԱՊԿ գործընկերները ըմբռնումով կվերաբերվեն այդ որոշմանը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 15, 2023 18:23 Asia/Tehran
  • Մեկնաբանություն-Ինչո՞ւ Փաշինյանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին

Շարունակվելով Ռուսաստանից հեռանալու Հայաստանի կառավարության քաղաքականությունը, ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը  Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցում ասել է,որ չի կարող մասնակցել  նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին։ Փաշինյանը հույս է հայտնել, որ ՀԱՊԿ գործընկերները ըմբռնումով կվերաբերվեն այդ որոշմանը:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցելու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարումը, ասել է, որ եթե այդպես է, ապա մնում է միայն ափսոսանք հայտնել, քանի որ նման հանդիպումները լավ առիթ են դիրքորոշումները հստակեցնելու համար։

Այն դեպքում է ՀՀ վարչապետը հայտնել ,որ չի մասնակցի ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին,երբ Փաշինյանը այս տարվա հոկտեմբերի վերջին ասել էր, որ Հայաստանը դեռ ՀԱՊԿ-ի  անդամ է և չի պատրաստվում չեղարկել ՀԱՊԿ-ին իր անդամակցությունը։  Որովհետև կողմերը գտնվում են դիրքորոշումների փոխանակման փուլում, և Երևանն այս հարցում չի ցանկանում սխալ դիրքորոշում ընդունել։

Հայաստանի կառավարությունը մինչ այժմ  չի  ներկայացրել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում այս երկրի մշտական ​​ներկայացուցչի թեկնածուին։ Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն ընդգծել էր. «Ռուսաստանի հետ գործընկերությունը Հայաստանին ոչ հիմա, ոչ էլ ապագայում ոչ մի օգուտ չի բերի, այդ իսկ պատճառով ավելի լավ է, որ Երևանի կառավարությունը նոր ռազմավարական գործընկերներ փնտրի Հայաստանի համար»։

Հարավային Կովկասի երկրների իշխանությունների տեսանկյունից Ռուսաստանը գտնվում է շատ թույլ վիճակում և մեծապես կորցրել է հակառուսական քաղաքականությանը բացասաբար արձագանքելու կարողությունը։ Այդ իսկ պատճառով, բացի Հայաստանից, Ադրբեջանը ևս  փորձում է ապառուսականացնել այս տարածաշրջանը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) ակտիվ անդամին Հարավային Կովկաս բերելով։ Հայտնի է նաեւ Վրաստանի հակառուսական քաղաքականությունը։

Չնայած Ռուսաստանի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հասցեին Երևանի իշխանությունների բոլոր բացասական մեկնաբանություններին, մինչ այժմ Հայաստանի ղեկավարները այս կազմակերպությունից  դուրս գալու պաշտոնական քայլ չեն արել։ Այս առնչությամբ  քաղաքագետ  Դավիթ Ստեփանյանն ասում է․-«Հայաստանի համար ՀԱՊԿ-ից դուրս գալը միայն ժամանակի հարց է, քանի որ իրականում Հայաստանն այլևս ՀԱՊԿ-ում չէ։ Բացի այդ, Հայաստանը ՀԱՊԿ-ում մշտական ներկայացուցիչ անգամ չունի, և որքան հասկանում եմ՝ չենք ունենալու և  ես տեսնում եմ, որ մեր իշխանությունները կարծես թե ՀԱՊԿ-ից դուրս գալու քաղաքական գիծ են բռնել, և հուսով եմ, որ մեր անդամակցությունն այդ կազմակերպությանը շուտով ընդմիշտ կվերանա»,- ասել է քաղաքագետը։

Ընդհանուր առմամբ  Մինսկում կայանալիք ՀԱՊԿ նիստին Հայաստանի չմասնակցելու մասին պետք է ասել,որ Արեւմտյան պետությունները, Հարավային Կովկասի փոքր երկրների օգնությամբ, ավելի ու ավելի մեծ ճնշում են գործադրում Կրեմլի ղեկավարների վրա։ Փաստորեն, թվում է, թե Ռուսաստանը կորցնում է ևս մեկ հուսալի հենակետ հարավկովկասյան տարածաշրջանում։ Մինչդեռ Ռուսաստանը Հայաստանում վստահելի ռազմաբազա ունի, և երկու երկրների պայմանավորվածությունների համաձայն՝ այս բազան լինելու է Ռուսաստանի մենաշնորհը առաջիկա հինգ տասնամյակների ընթացքում։