Մեկնաբանություն - Չորս ռազմավարական կետեր՝ Արևմտյան Ասիայի և Պաղեստինի հարցի վերաբերյալ
(last modified Sat, 02 Dec 2023 16:01:28 GMT )
Դեկտեմբեր 02, 2023 19:31 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Չորս ռազմավարական կետեր՝ Արևմտյան Ասիայի և Պաղեստինի հարցի վերաբերյալ

Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ողջ երկրում Բասիջի ուժերի՝ աշխարհազորայինների հետ հանդիպման ժամանակ մի քանի կարևոր առանցքներ է նշել Ալ-Աղսայի փոթորկի և Պաղեստինի հարցում Իրանի Իսլամական Հանրապետության ռազմավարության վերաբերյալ:

Արևմտյան Ասիայի տարածաշրջանի վերաբերյալ Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի հայտարարություններում  առաջին կետն այս տարածաշրջանի համար Մեծ Մերձավոր Արևելքի ծրագրի  շրջանակում ԱՄՆ-ի ծրագրի   լուսաբանումն էր: Այդ ծրագրի  շրջանակւմ 6 երկրներում՝ Իրաքում, Սիրիայում, Լիբանանում, Լիբիայում, Սուդանում, Սոմալիում  քաղաքական համակարգը պետք է փլուզվեր, և այդ երկրներում նոր համակարգ ձևավորվեր։ Այս ծրագրի նպատակներից մեկն էլ Իրանի Իսլամական Հանրապետությանը և Դիմադրության առանցքին հարվածելն էր, սակայն ոչ միայն չիրականացավ Մեծ Մերձավոր Արևելքի ծրագիրը, այլև ամերիկյան քաղաքականությունը Արևմտյան Ասիայի տարածաշրջանում ձախողվեց և չնայած հսկայական ծախսերին, ԱՄՆ-ի դիրքերն այս տարածաշրջանում թուլացան և տարածաշրջանում Դիմադրության դիրքերն ամրապնդվեցին։

Հեղափոխության գերագույն առաջնորդն այս առնչությամբ հայտարարել է.«Նոր Մերձավոր Արեւելքը 180 աստիճանով տարբերվում է նրանից, ինչ կա այսօր... Տարածաշրջանում այս ծրագիրն ու դավադրությունը խափանվեց Իսլամական Հանրապետության մեծ ու  գործունյա ուժի կողմից... Այո, տարածաշրջանի քաղաքական աշխարհագրությունը հինովին փոփոխվում  է, բայց ոչ թե ԱՄՆ-ի, այլ Դիմադրության ճակատի օգտին։

Հեղափոխության առաջնորդի հայտարարություններում երկրորդ կետը, որը նույնպես համահունչ էր առաջին կետին, այն էր, որ տարածաշրջանում զարգացումները շարժվեցին դեպի ապաամերիկանացում, և այս համատեքստում կարևոր է Ալ-Աղսայի փոթորիկը։ ԱՄՆ-ն ​​փորձում էր իշխել տարածաշրջանին, սակայն այսօր  տարածաշրջանում  հետամուտ են ԱՄՆ-ի  գերակայության ժխտմանը։ Հեղափոխության գերագույն առաջնորդի տեսանկյունից ապաամերիկանացումը ոչ թե ԱՄՆ-ի հետ քաղաքական հարաբերությունների խզումն է, այլ տարածաշրջանում ամերիկյան գերակայության ժխտումը, որն արագ տեմպերով առաջ է ընթանքում։ Այս առնչությամբ Այաթոլլահ Խամենեին հայտարարել է՝«Տարածաշրջանի ապաամերիկանացման հստակ նշանը «Ալ Աղսայի փոթորկի» պատմություն կերտող իրադարձությունն է, որը թեև Սիոնիստական ​​ռեժիմի դեմ էր, բայց այն  ապաամերիկանացման ուղղությամբ է,  քանի որ խառնեց ամերիկյան քաղաքականության աղյուսակը տարածաշրջանում, և դրա շարունակությամբ տարածաշրջանում ամերիկյան քաղաքականության աղյուսակը կվերանա»։

Իսլամական հեղափոխության առաջնորդի հայտարարությունների երրորդ կետը կեղծ և պարտադրված երկվությունների ժխտումն է և այսօր տարածաշրջանում իրական երկվության ընդգծումը։ Իսլամական աշխարհի թշնամիները միշտ փորձել են այս տարածաշրջանին պարտադրել կեղծ երկվություններ՝ արաբ և ոչ արաբ, շիա և սուննի և այլն և իրենց քաղաքականությունն ու շահերը հետապնդել «բաժանիր, որ տիրես» ռազմավարությամբ։ Հեղափոխության առաջնորդի մեկնաբանությամբ՝ այս քաղաքականությունն ու երկվությունները ձախողվեցին, և այսօր տարածաշրջանում տիրում է նոր երկվություն, որը կոչվում է «դիմադրություն և հանձնում», և   այսօր տարածաշրջանում հստակ շարժում  է Դիմադրությունը, որը նշանակում է չտրվել «զոռբայությանը, մաքսիլամսիտական պահանջներին և ԱՄՆ միջամտությանը»։

Գերագույն առաջնորդի հայտարարություններում չորրորդ ռազմավարական կետը պաղեստինյան հարցի շուրջ հանրաքվեի կրկին շեշտադրումն էր։ Հույս հայտնելով Պաղեստին պետության ստեղծման վերաբերյալ՝ հեղափոխության առաջնորդը հերքել է Արևմուտքի այն պնդումը, թե Իրանը փորձում է ոչնչացնել հրեաներին, և հայտարարել է, որ Պաղեստին պետության  հարցը հիմնված է Իսլամական Հանրապետության տրամաբանական և մշտական ​​ռազմավարության վրա,այն է՝ «Հանրաքվեի անցկացումը բոլոր պաղեստինցիների մասնակցությամբ»։ Այս ռազմավարության ընդգծումը հստակ պատասխան է Արևմուտքի այն պնդմանը, թե իբր թե Իրանի Իսլամական հանրապետությունը փորձում է ոչնչացնել   հրեաներին։  Որովհետև Արևմուտքը փորձում է հակահրեականություն սերմանել Պաղեստինի և Իսրայելի հարցում և դրա հետևում թաքցնում է, որ այս ռեժիմը կեղծ է և համաձայն չէ հանրաքվեի անցկացմանը։