Մեկնաբանություն- Հարձակում և հակահարձակում Գազայում հրադադարից հետո
(last modified Sun, 03 Dec 2023 15:15:44 GMT )
Դեկտեմբեր 03, 2023 18:45 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Հարձակում և հակահարձակում Գազայում հրադադարից հետո

Գազայի հատվածում գտնվող Ջեբալիա ճամբարի ռմբակոծումը ֆոսֆորային ռումբերով և Ամերիկայից Սիոնիստական ​​ռեժիմին նոր ռումբեր ուղարկելը Պաղեստինի հետ կապված վերջին նորություններից են։

Թեեւ «Եդիոտ Ահարնոտ» թերթի ռազմական վերլուծաբանը պնդել է, որ Սիոնիստական ​​ռեժիմը ԱՄՆ-ի պահանջով լայնածավալ օդային հարվածները փոխարինել է հատուկ ռազմական գործողություններով, սակայն ժամանակավոր զինադադարի ավարտի հենց վաղ ժամերից Սիոնիստական ​​ռեժիմի բանակի օդային, ցամաքային և ծովային հարձակումները Գազայի հատվածի արդեն ավերակների վերածված տարբեր շրջանների դեմ շարունակվում են նախկին ինտենսիվությամբ, այնպես որ  բնակելի տներն ու մի մանկապարտեզ ռմբակոծելուց բացի, սիոնիստ զավթիչները թիրախ են դարձնում նաև փրկարար ծառայության մեքենաները։

Դեկտեմբեռի 1-ից, Սիոնիստական ​​ռեժիմի կողմից ժամանակավոր հրադադարի խախտման պատճառով, Գազայի հատվածի տարբեր շրջաններ թիրախ դարձան այս ռեժիմի ցամաքային, ծովային և օդային լայնածավալ հարձակումների, ինչի հետևանքով այս տարածաշրջանի տասնյակ անպաշտպան մարդիկ զոհվեցին և հարյուրավոր ուրիշներ վիրավորվեցին։

Այս կիրակի առավոտյան Սիոնիստական ​​ռեժիմը ռմբակոծել է Գազայի հատվածի կենտրոնում գտնվող՝ Ալ-Նասիրաթ ճամբարում գտնվող մարդկանց տները, ինչի հետևանքով զոհվել է նրանցից մի քանիսը:

Գազայի հատվածի բժշկական աղբյուրները շաբաթ օրը հայտարարեցին, որ ժամանակավոր հրադադարի ավարտից հետո Սիոնիստական ​​ռեժիմի օդային հարվածների նոր փուլի սկզբից ի վեր 700 պաղեստինցի է նահատակվել, ավելի քան 600 մարդ վիրավորվել է, թեև այդ թիվը շարոնակում  է աճել։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենը, ընդգծելով Գազայի հատվածի անմխիթար վիճակը և Սիոնիստական ​​ռեժիմի կողմից դրա շարունակական ռմբակոծությունները, կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակն այս տարածքում:

Նշելով, որ Սիոնիստական ​​ռեժիմի շարունակական բարբարոսական ռմբակոծությունները Գազան առողջական և բժշկական լուրջ ճգնաժամի մեջ են դրել, Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն՝ Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսն ասաց.-Հաղորդումները վկայում են ճգնաժամից տուժած Գազայի դեմ Սիոնիստական ​​ռեժիմի ծանր ռմբակոծությունների շարունակման մասին։

Դիմադրության ուժերը նույնպես գործողություններ են ձեռնարկել և փակելով սիոնիստական ​​բանակի առաջխաղացման ուղիները, հրթիռակոծել են օկուպացված Պաղեստինը։

Պաղեստինի օկուպացված տարածքներին խոցող դիմադրության հրթիռները և հրթիռը որսալու «Երկաթե գմբեթի» անկարողությունը շփոթության մեջ են գցել սիոնիստական ​​ռեժիմի իշխանություններին։

Անցած գիշեր Սիոնիստական ​​ռեժիմի բանակը հայտարարել է «Երկաթե գմբեթի» հնարավոր խափանման և օկուպացված տարածքներում հրթիռի կործանման վերաբերյալ հետաքննություն սկսելու մասին՝ կապված այս հրթիռը որսալու «Երկաթե գմբեթի» տեխնիկական թերության հետ։

Մյուս կողմից, Ալ-Աղսայի փոթորիկ գործողության 58-րդ օրը պաղեստինյան դիմադրությունը հայտարարեց Գազայի «Ջահրալդեք» շրջանում սիոնիստ զինվորականների դեմ այս շարժման գործողության և այդ ռեժիմի տասնյակ զինվորների սպանության ու վիրավորման մասին։ 

Մինչ Թել Ավիվը խիստ թաքուն է պահում Գազայում իր զինվորականների կորուստը, ռազմական հարցերի փորձագետները պարզել են, որ առնվազն 10 սիոնիստ զինվորական է սպանվել  պաղեստինյան դիմադրության հարձակման հետևանքով։

Փորձագետների կարծիքով՝ խաղաղ բնակավայրերը թիրախավորելու Սիոնիստական ​​ռեժիմի նպատակների իրագործման և ցամաքային գործողություններում դիմադրության ուժերի գերակայության պատճառով, հրադադարից հետո պատերազմի շարունակությունը կավելացնի այդ ռեժիմի ռազմական կորուստները։