Մամուլի տեսություն – 14.12.2023
Այսօրվա մամուլում կարդացեք Իրանի միջուկայնացման հետ կապված Սիոնիստական ռեժիմի գաղտնի ծրագրից մինչև Թեհրանի միջազգային մեկուսացման նախագծի ձախողումը:
Քեյհան օրաթերթ
Կանադական հրատարակություն. Գազայի պատերազմը հետ մղեց Իրանի մեկուսացման նախագիծը
Կանադական Geopolitical Monitor հրատարակությունը իր գրառման մեջ քննարկել է Գազայում իսրայելա-պաղեստինյան պատերազմի հետևանքները և Իրանի դիրքորոշումը, և գրել է. «Նյու Դելիում G-20 խմբի գագաթնաժողովի ժամանակ հայտարարվել է Արևելյան Եվրոպա միջանցքի մասին (IMEC): IMEC-ը hամարվելով որպես տարածաշրջանային ռազմավարական կապի նախագիծ հիմնականում ներառում է Հնդկաստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան, Հորդանանը և Իսրայելը:
Հաշվի առնելով նախագծի մեծ մասշտաբը և դրա ազդեցությունը Հնդկաստանի և Եվրոպայի միջև առևտրային հոսքերի վրա, ակնկալվում էր, որ այն կբերի ներգրավված երկրների միջև բազմաթիվ ճակատներում ինտեգրման և ռազմավարական համագործակցության աննախադեպ մակարդակի, անկասկած, ի տարբերություն տարածաշրջանային մրցակից Իրանի:
Վաթանե Էմրուզ օրաթերթ
Հակապաղեստինյան Զարա բրենդը
Հագուստի ամենահայտնի ապրանքանիշերից մեկը դարձել է աշխարհի ամենահռչակավորներից մեկը և բոյկոտվել է մարդկանց կողմից՝ Գազայի մայրերի խորհրդանիշների վիճահարույց օգտագործմամբ: Վերջին օրերին իսպանական Zara ապրանքանիշը, դեռևս անհասկանալի շարժառիթով, կեղտոտ քայլեր է ձեռնարկել ավելի ու ավելի շատ երևալու համար, և վերջին օրերին աշխարհին հեռարձակված ողորմելի պատկերների տարրերի կրկնությամբ։ Սիոնիստական ռեժիմի կողմից Գազայի ժողովրդի սպանության 2 ամիսը այնքան է գովազդել իր նոր հավաքածուի մեջ որ շատ օգտատերեր, ովքեր հանդիպել են այս պատկերներին ապրանքանիշի կայքում, նույնիսկ նրանք, ովքեր չունեն քաղաքական կողմնակալություն, այն անվանել են «տեսողական հանցանք»:
Շարղ օրաթերթ
Ներթափանցել են Իսրայելական բանակի կայքը
Պաղեստինամետ մի խմբավորում` ներթափանցել է Իսրայելական բանակի կայքը: Կայքը կարճ ժամանակով կոտրվել է պաղեստինամետ խմբավորման կողմից, և այս արտահայտությունը դրվել է նրա գլխավոր էջում. «Իսրայելի բանակի ամբարտավանությունն ու անարդարությունը Գազայի մեր ժողովրդի հանդեպ ահաբեկչության, սպանությունների և պատերազմի միջոցով՝ լինի դա ցամաքային, օդով կամ էլեկտրոնայինը միայն կվնասեն ձեզ»:
Մի խումբ, որն իրեն անվանում է «Անհայտ Ջո», շարունակում է պահանջել «Պաղեստինի ազատություն»-ը։
Այս հարձակման հիմքում ընկած ապացույցները ցույց են տալիս, որ այս խումբը ծագումով հորդանանյան է:
Դոնյայե Էղթեսադ օրաթերթ
Հազվագյուտ նախազգուշացում Իսրայելին/ Ո՞րն է սիոնիստների գաղտնի ծրագիրը Իրանի և Մերձավոր Արևելքի համար
Times of Israel-ը «Թիրախ Թեհրան» գրքի հրատարակման պատրվակով քննարկել է Սիոնիստական ռեժիմի գաղտնի ծրագիրը՝ կանխելու միջուկային Իրանը և ստեղծել նոր Մերձավոր Արևելք՝ օգտագործելով դիվերսիաների, կիբերպատերազմի, ահաբեկչության և գաղտնի դիվանագիտական մեթոդները։
Այս գիրքը փաստում է Մոսադի կողմից տասնամյակներ շարունակվող ջանքերը՝ կանխելու Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային տերություն դառնալը:
tert.am
Սահմանազատման հանձնաժողովի նիստերը կարող են անցկացվել և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում, և՛ սահմանին․ որոշումն ընդունվեց
Կառավարության այսօրվա նիստի օրակարգում էր Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգը:
Հարցը զեկուցող Արդարադատության փոխնախարար Արա Մկրտչյանի ներկայացմամբ՝ հանձնաժողովի նիստերը կարող են անցկացվել հաջորդաբար՝ կա՛մ Հայաստանում, կա՛մ Ադրբեջանում, կա՛մ հայ-ադրբեջանական սահմանին, 3-րդ երկրներում, ինչպես նաև տեսակոնֆերանսի ձևաչափով։
Փոխվարչապետ, սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով Հայաստանի հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը նշեց, որ այս որոշմամբ լուծվելու են կազմակերպչական հարցերը։
Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սահմանազատման գործընթացն առաջին անգամ դրվում է ինստիտուցիոնալ հենքի վրա։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 30-ին հայ- ադրբեջանական սահմանին տեղի էր ունեցել սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստը։
tert.am
«Խաղաղության խաչմերուկ»-ը ոչ թե մրցակցելու է լոգիստիկ նախագծերի հետ, այլ լրացնելու առկա հնարավորությունները․ Միրզոյան
Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային հաղորդակցության բոլոր ուղիների բացման ու տրանսպորտային փոխկապակցվածության խթանման մեջ՝ համաձայն միջազգային իրավունքի նորմերի և պետությունների ինքնիշխանության ու իրավազորության նկատմամբ լիակատար հարգանքի հիման վրա:
Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ ելույթ ունենալով Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանը։
«Որպես դեպի ծով ելք չունեցող զարգացող երկիր, որի սահմաններն արևմուտքում և արևելքում գտնվում են ցամաքային շրջափակման մեջ վերջին երեք տասնամյակների ընթացքում, Հայաստանը կենսականորեն շահագրգռված է տարածաշրջանային հաղորդակցության բոլոր ուղիների բացման ու տրանսպորտային փոխկապակցվածության խթանման մեջ՝ համաձայն միջազգային իրավունքի նորմերի և պետությունների ինքնիշխանության ու իրավազորության նկատմամբ լիակատար հարգանքի հիման վրա»,- նշել է Միրզոյանը։
Միրզոյանն իր ելույթում անդրադարձել է Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին՝ ընդգծելով, որ դա հանդիսանում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման Հայաստանի օրակարգի հիմնասյուներից մեկը: «Դա նպատակ ունի իրար կապել արևելքն ու արևմուտքը, հյուսիսն ու հարավը, և տնտեսական ու մշակութային առնչությունների ամրապնդման և մարդկանց միջև շփումների միջոցով նպաստել քաղաքական երկխոսության և հասնել տարածաշրջանում համապարփակ և կայուն խաղաղության՝ հօգուտ բոլոր ժողովուրդների: Գիտակցելով ավելի լավ տարածաշրջանային և միջազգային փոխկապակցվածության կարիքը՝ ՀՀ կառավարությունը ձեռնարկում է և պատրաստ է շարունակել իր ակտիվ ջանքերը՝ արդիականացնելու առկա հաղորդակցության և տրանսպորտային ուղիները և կառուցելու նորերը»,- նշել է Միրզոյանը:
Նրա խոսքով՝ դրա վառ օրինակն է Հյուսիս-հարավ մայրուղու շինարարությունը, որը բարձր առաջնայնություն ունեցող ռազմավարական ծրագիր է Հայաստանի համար:
«Այն ոչ միայն կապահովի ավելի դյուրին հաղորդակցություն Հայաստանի հյուսիսային և հարավային շրջանների միջև, այլև նշանակալի կերպով կնպաստի Պարսից ծոցի և Սև ծովի միջև փոխկապակցվածությունը՝ դառնալով կարևոր տարանցիկ հանգույց արևմտյան Ասիայի և արևելյան Եվրոպայի միջև: Հայաստանը պատրաստ է վերակառուցել և գործարկել Գյումրի-Կարս, Հրազդան-Կապան, Վանաձոր-Ագարակ, Երասխ-Նախիջևան երկաթգծերը:
«Խաղաղության խաչմերուկ»-ը գալիս է ոչ թե մրցակցելու տարածաշրջանային այլ լոգիստիկ նախագծերի հետ, այլ լրացնելու առկա հնարավորությունները»,- եզրափակել է Միրզոյանը:
tert.am
Խաղաղություն կլինի այն ժամանակ, երբ մենք հասնենք մեր նպատակներին. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քաղաքացիների հետ ուղիղ կապով շփման ընթացքում ասել է, որ հատուկ ռազմական գործողության սկզբում հայտարարված նպատակները չեն փոխվում։ Ռուսաստանը կշարունակի ձգտել Ուկրաինայի ապաազգայնացմանն ու ապառազմականացմանը՝ չեզոք կարգավիճակի ապահովմամբ։
«Խաղաղությունը կլինի այն ժամանակ, երբ Ռուսաստանի նպատակները կյանքի կոչվեն: Ապաազգայնացման հարցը շարունակում է արդիական մնալ:Ուկրաինական կողմը չի ցանկանում պայմանավորվել, մենք ստիպված ենք այլ միջոցներ ձեռնարկել»,- ասել է նա:
Պուտինը նաև իր գլխավոր խնդիրն է համարել Ռուսաստանի ինքնիշխանության ամրապնդումը։ Նա այսպես է պատասխանել այն հարցին, թե ինչ է տեսնում որպես գլխավոր նպատակ՝ երկրի ղեկավարի պաշտոնում նոր ժամկետի համար առաջադրվելիս։ Ըստ նախագահի՝ Ռուսաստանը չի կարող գոյություն ունենալ առանց ինքնիշխանության։
«Ռուսաստանի պես երկրի համար գոյությունն առանց ինքնիշխանության անհնար է։ Այն պարզապես չի լինի: Ուստի գլխավորը ինքնիշխանության ամրապնդումն է»,- ասել է ՌԴ նախագահը։
news.am
Երեկվա զինծառայողների փոխանակումը կարելի է համարել զրոյական կետ. Նիկոլ Փաշինյան
Եթե Ադրբեջանը չի հրաժարվում արդեն ձեռք բերված պայմանավորվածություններից, մոտ ապագայում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը դառնում է շատ իրատեսական: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանը իր բացման խոսքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Իմ կողմից ուզում եմ ընդգծել, որ Հայաստանը վերահաստատում է իր հավատարմությունը այդ պայմանավորվածություններին: Միակ հարցը, որ ծագում է, այն է, թե առաջիկայում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիրը երբ կստորագրվի:
Այս հարցին պատասխանելու մի քանի մոտեցում կա. կարելի է կենտրոնանալ այն փաստերի վրա, որոնք վկայում են, որ նման իրադարձության հավանականությունը մեծ չէ, եւ կարելի է կենտրոնանալ այն փաստերի վրա, որոնք կարող են ավելի դրական պատկերացում ստեղծել, որ նման զարգացումների հավանականությունը մեծ է: Երկու խումբ փաստերն էլ գոյություն ունեն, բայց քանի որ երեկ տեղի է ունեցել շատ կարեւոր իրադարձություն, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տեղի է ունեցել գերեվարված անձանց փոխանակություն, ես չէի ուզենա կենտրոնանալ հոռետեսություն ներշնչող փաստերի վրա: Կուզենայի երեկվա իրադարձությունը համարել մի զրոյական կետ, որից մենք կկարողանանք առնվազն ջանքեր գործադրել, որ հետագա բոլոր լուրերը ավելի շատը վկայեն խաղաղության պյմանագիր ստորագրելու հավանականության մեծացման, եւ ոչ թե հակառակի մասին»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
armenpress.am
Բաքուն ընդունել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում անցկացնելու առաջարկը
Բաքուն ընդունել է ԱՄՆ-ի առաջարկը՝ հունվարին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում անցկացնելու վերաբերյալ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Մենք այս պահին ունենք տեղեկատվություն, որ Ադրբեջանն ընդունել է Միացյալ Նահանգների հրավերը՝ Վաշինգտոնում արտգործնախարարների մակարդակով հանդիպում անցկացնելու վերաբերյալ»,- ասել է Մարուքյանը։
Նա հույս է հայտնել, որ այդ հանդիպման ժամանակ հնարավոր կլինի հասնել նրան, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագիծը վերջնականացվի։
Ավելի վաղ Հայաստանի ԱԳ նախարարությունն էր հայտարարել, որ Երևանն ընդունում է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև հանդիպում անցկացնելու առաջարկը։
armenpress.am
Հայաստանը պատրաստ է վերականգնել հաղորդակցություններն Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ Փաշինյան
Հայաստանը պատրաստակամություն է հայտնում վերականգնել երկաթուղային ու ավտոճանապարհային հաղորդակցությունն Ադրբեջանի և Թուրքիայի հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունեցող Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանը, որը մեկնարկել է Երևանում։