Հայաստանի և Իրանի ապրանքաշրջանառությունը կարող է հասնել 3 միլիարդ դոլարի. Իրանի դեսպան
https://parstoday.ir/hy/news/armenia-i237440-Հայաստանի_և_Իրանի_ապրանքաշրջանառությունը_կարող_է_հասնել_3_միլիարդ_դոլարի._Իրանի_դեսպան
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը շարունակում է աճել և այս տարի կհատի 900 միլիոն դոլարի շեմը։
(last modified 2025-09-26T16:03:53+00:00 )
Սեպտեմբեր 26, 2025 19:33 Asia/Tehran
  • Հայաստանի և Իրանի ապրանքաշրջանառությունը կարող է հասնել 3 միլիարդ դոլարի. Իրանի դեսպան

Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը շարունակում է աճել և այս տարի կհատի 900 միլիոն դոլարի շեմը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։«Երկու երկրների միջև գոյություն ունի շատ մեծ ու հզոր պոտենցիալ։ Վստահ եմ, որ անհրաժեշտ ենթակառուցվածքներ ստեղծելով մենք կարող ենք ապրանքաշրջանառության 900 միլիոն դոլարը հասցնել 3 միլիարդ դոլարի շեմին»,- ընդգծեց դեսպանը։

Նա հավելեց, որ հաջողվել է Հյուսիս–Հարավ ճանապարհային միջանցքի շրջանակում մեկնարկել Ագարակ–Քաջարան ճանապարհի շինարարությունը, որտեղ արդեն արձանագրվել է զգալի առաջընթաց։

«Հայտարարում եմ, որ մենք այս նախագիծը կավարտենք նախատեսված ժամկետից շուտ»,- նշեց Սոբհանին։

Դեսպանը ընդգծեց, որ այսօր կարելի է վստահորեն ասել՝ Իրանի Իսլամական Հանրապետությունն ու Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն գործընկերներ ու հարևաններ են, այլ նաև իսկական բարեկամներ։

 Նա հիշեցրեց, որ այդ բարեկամությունը հստակ արտացոլվել է Հայաստանի նախագահի և պաշտպանության նախարարի կողմից շնորհված բարեկամության ու պատվո շքանշաններում։

«Մեր հարաբերությունների առաջընթացի գնացքը միշտ շարժվում է, և ոչ մի ուժ չի կարող այն կանգնեցնել կամ իր ուղուց շեղել։ Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Իրանը»,- եզրափակեց Իրանի դեսպանը։