Մեկնաբանություն- Մինսկում կայացել է ԱՊՀ երկրների անվտանգության կազմակերպությունների ղեկավարների հանդիպումը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i210948-Մեկնաբանություն_Մինսկում_կայացել_է_ԱՊՀ_երկրների_անվտանգության_կազմակերպությունների_ղեկավարների_հանդիպումը
Բելառուսի մայրաքաղաք՝ Մինսկում կայացել է Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) անվտանգության կազմակերպությունների և հետախուզական ծառայությունների ղեկավարների 19-րդ հանդիպումը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 17, 2023 18:45 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Մինսկում կայացել է ԱՊՀ երկրների անվտանգության կազմակերպությունների ղեկավարների հանդիպումը

Բելառուսի մայրաքաղաք՝ Մինսկում կայացել է Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) անվտանգության կազմակերպությունների և հետախուզական ծառայությունների ղեկավարների 19-րդ հանդիպումը։

Հանդիպմանը, բացի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից, ներկա էին անվտանգության պատվիրակություններ Հայաստանից, Ադրբեջանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից և Ուզբեկստանից։

Միջազգային և տարածաշրջանային վատթարացող իրավիճակում անվտանգության ապահովման նպատակով ԱՊՀ  հետախուզական ծառայությունների համագործակցությունը եղել է Մինսկի հանդիպման կարևորագույն հարցերից մեկը։ Այս հանդիպման ընթացքում քննարկվել են նաև նախորդ և ընթացիկ հանդիպումների ընթացքում Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրների միջև փոխգործակցության արդյունքները։

Մինսկի հանդիպման ժամանակ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարեց.- Աշխարհն ընկղմվում ​​է քաոսի մեջ՝ անկանխատեսելի հետևանքներով։ Համաշխարհային հավասարակշռությունը կորել է, այդ թվում՝ միջուկային զսպման ոլորտում։ Լուկաշենկոն նաև զգուշացրել է. -Աշխարհն ավելի քան երբևէ մոտ է միջուկային պատերազմին։ Նման իրավիճակում մեծանում է հետախուզական ծառայությունների դերը, որոնց կարևորագույն խնդիրն է ապահովել իրենց կառավարությունների և քաղաքացիների պաշտպանությունը ներքին և արտաքին սպառնալիքներից։

Ղրղզստանի ազգային անվտանգության պետական ​​կոմիտեի ղեկավար և Միջին Ասիայի անվտանգության ամենահայտնի փորձագետներից մեկը՝ Ղոմչի Բեյք Թաշիևը, Մինսկի հանդիպման ժամանակ ընդգծել է «միասնական ճակատ» դառնալու անհրաժեշտությունը և ասել.- Աշխարհի պայմանները արագորեն փոխվում են, և պետք է ժամանակին արձագանքել դրանց։ Մենք պետք է կանխենք տարաձայնությունը մեր երկրների միջև»։ 

Կասկածից վեր է, որ Ռուսաստանի, Միջին Ասիայի և Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրների մակարդակով անվտանգության ինստիտուտների հանդիպումը մեծ նշանակություն ունի։ Մինչ այժմ ԱՊՀ-ի բազմաթիվ ժողովների հաստատումները մնացել են միայն թղթի վրա, մինչդեռ այս հասարակության անվտանգության կառույցների նիստերի հաստատումները միշտ  իրականացվել են։ Այսպիսով չպետք է անտեսել այն փաստը, որ ԱՊՀ երկրների անվտանգության հանդիպումները հատկապես կարևոր են այս հասարակության ղեկավարների մակարդակով։

Անցած մի քանի տարիների ընթացքում ԱՊՀ երկրների անվտանգության հանդիպումները հիմնականում կենտրոնացել են Աֆղանստանից եկող անվտանգության սպառնալիքների և այս երկրից Միջին Ասիա տարբեր տեսակի թմրանյութերի տեղափոխման վրա, չնայած դրան, Մինսկի հանդիպման առանցքը տարածաշրջանայինից փոխվել է համաշխարհայինի։ 

Այս համատեքստում կարելի է նշել Բելառուսի նախագահի զգուշացումը տարածաշրջանի և աշխարհի երկրների հանրությանը: Միջին Ասիայի երկրների համար մեծ նշանակություն ունի նաև Ղրղզստանի ազգային անվտանգության պետական ​​կոմիտեի ղեկավարի կողմից միասնական ճակատ ունենալու հանձնարարականը։ Այս խորհուրդները պետք է ընդունել որպես ԱՊՀ անդամ երկրների արձագանքը Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների՝ Կենտրոնական Ասիայի տարածաշրջան մուտք գործելու և ազդելու վերջին ջանքերին:

Արևմտյան լրտեսները Կենտրոնական Ասիայի այսպես կոչված արևմտամետ հայրենադավ քաղաքական գործիչների մեծ կարիք ունեն, որպեսզի նրանց միջոցով կարողանան առաջ տանել իրենց նպատակներն ու ցանկությունները այս տարածաշրջանում:

َԱՊՀ-ի ստեղծման առաջին հինգ տարիներին այս համայնքի որոշ անդամներ, այդ թվում՝ Վրաստանը և Ուկրաինան, արևմտամետ քաղաքականության որդեգրման պատճառով հեռացան Ռուսաստանից և ԱՊՀ մյուս երկրներից։ ԱՊՀ-ի բյուջեի ավելի քան 70%-ը ֆինանսավորում է Ռուսաստանը։ 

Մինսկի հանդիպման մասին ընդհանուր հայտարարի գալով պետք է ասել, որ ԱՊՀ քաղաքական և անվտանգության ղեկավարների հայտարարությունները վկայում են այն մասին, որ տարածաշրջանի և աշխարհի գործերին ավելի լայն մասնակցություն ունենալու նպատակով փոխվում է ԱՊՀ երկրների քաղաքականությունը։