Մեկնաբանություն - Հայաստանում եվրոպացի դիտորդների թվի ավելացում և խաղաղապահ առաքելությունների իրականացում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i211112-Մեկնաբանություն_Հայաստանում_եվրոպացի_դիտորդների_թվի_ավելացում_և_խաղաղապահ_առաքելությունների_իրականացում
Եվրամիությունը հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իր դիտորդների թիվն ավելացնելու և դիտորդական առաքելությունն ընդլայնելու մասին։
(last modified 2026-02-25T15:54:36+00:00 )
Դեկտեմբեր 20, 2023 18:41 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Հայաստանում եվրոպացի դիտորդների թվի ավելացում և խաղաղապահ առաքելությունների իրականացում

Եվրամիությունը հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իր դիտորդների թիվն ավելացնելու և դիտորդական առաքելությունն ընդլայնելու մասին։

Եվրոպական միության առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերն ասել է,-«Առաքելության անձնակազմի թվի ավելացումն ընդգծում է ԵՄ հանձնառությունը տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության հաստատման նկատմամբ»։

Այս տարվա փետրվարից Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկամյա առաքելությամբ  տեղակայված են Եվրամիության դիտորդները։ Եվրամիությունը պնդում է, որ առաքելությունը քաղաքացիական է և հանդես է գալիս որպես չեզոք դերակատար։

Մինչ այժմ Ռուսաստանը և Ադրբեջանը չեն արձագանքել Հայաստանում Եվրամության դիտորդների թվի ավելացմանը, սակայն պարզ է, որ դա  կարող է սրել հետագա լարվածությունը հարավկովկասյան տարածաշրջանում։

Փաստորեն, Եվրամիությանը հնարավորինս ինտեգրվելու ուղղությամբ  Նիկոլ Փաշինյանի կառավարության ջանքերից հետո, Հայաստանի վերջին քայլը, նշանակում է հակադրվել երկու հակամարտող կողմերի սահմանին ռուսական խաղաղապահ ուժերի ներկայությանը։

Չպետք է անտեսել  այն փաստը, որ 2020 թվականի նոյեմբերին Ադրբեջանի և Հայաստանի  միջև հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից հետո Երևանի կառավարության պաշտոնյաները, հատկապես Նիկոլ Փաշինյանը, մեծ քայլեր են ձեռնարկել՝ ստորագրելու  Ադրբեջանի հետ   վերջնական խաղաղության պայմանագիրը:Ղարաբաղի հայաթափումը և Ադրբեջանի  տարածքային ամբողջականության ճանաչումը Կովկասում խաղաղության հասնելու համար Փաշինյանի կառավարության առաջին քայլերն են եղել։Բայց ժամանակի ընթացքում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը թվում է թե կրկնապատկել է ջանքերը Հայաստանի սահմանների անդորրը պահպանելու, արևմտյան դաշնակիցների հետ  մերձենալու և Ռուսաստանին մերժելու համար։

Արևմուտքի հետ հնարավորինս մերձենալու համար Երևանի իշխանություններին անհրաժեշտ է խաղաղություն և անդորր պահպանել Հայաստանի սահմաններին։ Չնայած Երեւանի կառավարության կողմից Բաքվին տրված հատուկ զիջումներին, ղարաբաղյան խաղաղ կարգավորման վերջնական պայմանագիրը դեռ չի ստորագրվել։ Այդ  և  Հայաստանում եվրոպացի դիտորդների թվի ավելացման պատճառով անորոշության մեջ են հայտնվել հակամարտ կողմերի միջև ձեռք բերված նախկին պայմանավորվածությունները։ Որպես օրինակ, Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնյաները և Բաքվի լրատվամիջոցները վերջին շաբաթվա ընթացքում բազմիցս առաջ են քաշել  Հայաստանի հարավային  տարածքից  միջանցքներ ստանալու հարցը։ Սա նշանակում է, որ Փաշինյանի կառավարության պաշտոնյաները մի փոքր շտապել են Արեւմուտքի հետ մերձեցման հարցում։

Փաստորեն, Հայ պաշտոնյաների գործողությունները պատճառ են դարձել, որ Հայաստանը աննախադեպ և միակողմանի զիջումներ առաջարկի Ադրբեջանին,  սակայն դրա դիմաց ոչ միայն ոչինչ չի ստացել, այլ իրավիճակը խաղաղ վիճակից դուրս է գալիս և վերածվում է  լարված և նույնիսկ պատերազմական վիճակի։ Երեւանի իշխանությունները գիտակցում են այն փաստը, որ Եվրամիությունն ու ԱՄՆ-ն չեն կարող պահպանել Հայաստանի կայունությունը։ Ավելի ճիշտ՝ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու միջոցներ ու հնարավորություններ ունեն միայն տարածաշրջանի երկրները։ Մինչդեռ  Փաշինյանի կառավարության քաղաքականությունը մշտական ​​խաղաղության վիճակը  տանում է դեպի ժամանակավոր խաղաղություն և մոտ ապագայում դեպի Ղարաբաղյան երրորդ պատերազմի բռնկում։