Մեկնաբանություն - Մակրոնի նախազգուշացումը`սիոնիստների կողմից Գազայի ոչնչացման կապակցությամբ
Գազայի հատվածում հակամարտությունները և Սիոնիստական ռեժիմի կողմից պաղեստինցիների սպանությունները շարունակվելով, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախազգուշացրել է Գազայի ոչնչացման և խաղաղ բնակիչների վրա հարձակումների կապակցությամբ։
Նշելով, որ մենք չպետք է թույլ տանք տպավորություն ստեղծել, թե ահաբեկչության դեմ արդյունավետ պայքարը նշանակում է ոչնչացնել Գազայում ամեն ինչ կամ անխտիր հարձակվել խաղաղ բնակչության վրա, Ֆրանսիայի նախագահը Սիոնիստական ռեժիմին կոչ է արել դադարեցնել նման պատասխան գործողությունները, քանի որ դա համաչափ պատասխան չէ,և բոլորի կյանքը հավասար արժեք ունի։ Մակրոնը նաև կոչ է արել պաշտպանել խաղաղ բնակիչներին և հումանիտար զինադադար հաստատել Գազայում։
Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը հնչել է այն դեպքում, երբ նա և նրա մյուս եվրոպացի դաշնակիցները Գազայի բնակիչների վրա Սիոնիստական ռեժիմի հարձակման սկզբից ի վեր այն համարել են Սիոնիստական ռեժիմի կողմից ահաբեկչության դեմ պայքար և աջակցել Իսրայելի հանցագործություններին ընդդեմ Գազայի բնակիչների։
Գազայի պատերազմի սկզբից ի վեր Ֆրանսիան և Գերմանիան և որոշ այլ եվրոպական երկրներ ֆինանսական ու սպառազինական աջակցություն են ցուցաբերել այս ռեժիմի հանցագործություններին և մասնակից են եղել պաղեստինցիների սպանությանը։
Եվրոպացի պաշտոնյաները պաղեստինցիների սպանությունն անվանել են Իսրայելի ինքնապաշտպանություն և պայքար ահաբեկչության դեմ, և նույնիսկ դեմ են արտահայտվել սոցիալական շարժումներին, որոնք ձևավորվել են դատապարտելու Սիոնիստական ռեժիմի կողմից պաղեստինցիների սպանությունները, հիվանդանոցների և կրոնական ու պատմական կենտրոնների վրա հարձակումները:
Այնուամենայնիվ, պաղեստինցիների դաժան սպանությունները և Գազայի վրա Իսրայելի համակողմանի հարձակումները ստիպել են եվրոպացի պաշտոնյաներին հասարակական կարծիքի ճնշման տակ քննադատել Սիոնիստական ռեժիմի ղեկավարներին:
Թեև քաղաքացիական բնակչության սպանությունների մեծ թիվը և Գազայի կառույցների համատարած ավերումը չեն կարող պաշտպանվել նույնիսկ Թել Ավիվի արևմտյան դաշնակիցների կողմից, սակայն արևմտյան երկրների իշխանությունները, հատկապես Ֆրանսիայի նախագահը, նույնիսկ ներկա փուլում միայն խոսքով են պահանջում դադարեցնել պաղեստինցիների սպանությունները և գործնականում արդյունավետ միջոցներ չեն ձեռնարկում.
Փաստորեն, թվում է, որ Մակրոնն այս դիրքորոշմամբ ավելի շատ նպատակ ունի գրավել այս երկրի և եվրոպական այլ երկրների հանրային կարծիքի ուշադրությունը , քան դադարեցնել Գազայի վրա հարձակումները։
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոն, քննադատելով Եվրամիության մոտեցումը Գազայում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ, ասում է.-Գազայում 20.000 մարդու սպանությունը չի կարելի անտեսել միայն այն պատճառով, որ Իսրայելն է պատճառ դարձել:Ես եվրոպացի առաջնորդներին ասում եմ,որ Եվրամիությունը կորցրել է իր հեղինակությունը Պաղեստինի վերաբերյալ ամուր և միասնական դիրքորոշում որգեգրելու հարցում մեր անկարողության պատճառով:
Գազայի հատվածում Պաղեստինի ինքնավար վարչակազմի տեղեկատվական գրասենյակը իր վերջին զեկույցում հայտարարել է, որ հոկտեմբերի 7-ի պատերազմի սկզբից ի վեր Գազայում նահատակների թիվը հասել է 20 հազարի, որից 8000-ը երեխաներ են, 6200-ը կանայք:
Ըստ այս գրասենյակի զեկույցի՝ այս արյունալի պատերազմում տուժել է 52600 մարդ։
Գազայում հումանիտար ճգնաժամը սրվելով, Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը վերջերս եվրոպական երկրներին կոչ է արել դադարեցնել Գազայի հատվածի դեմ Սիոնիստական ռեժիմի հանցագործություններն ու հարձակումները և ջանքեր գործադրել այս հատվածում մշտական հրադադար հաստատելու ուղղությամբ: Բայց գործնականում ոչ մի լուրջ քայլ չի ձեռնարկվել Իսրայելի հանցագործությունները կասեցնելու համար, և այժմ կարծես թե Էմանուել Մակրոնը լոզունգային հայտարարություններ անելով և իր հեղինակությունը բարձրացնելու նպատակով, դատապարտել է Իսրայելի հարձակումները Գազայի վրա և կոչ արել դադարեցնել պատերազմը։