Մեկնաբանություն- Ահաբեկչությունը թշնամիների անհաջող փորձն է Իսլամական Իրանի դեմ
Իսլամական Իրանի թշնամիները հերթական անգամ կույր ահաբեկչական հարձակմամբ սպանել ու վիրավորել են հարյուրավոր խաղաղ բնակիչների։
Չորեքշաբթի երեկոյան Իրանի ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի նահատակության չորրորդ տարելիցին Իրանի հարավում գտնվող Քերման քաղաքի նահատակների բուրաստան տանող ճանապարհին տեղի է ունեցել երկու ահաբեկչական պայթյուն,որոնց հետևանքով նահատակվել են արարողությանը մասնակցած 84 և վիրավորվել 284 ուխտավորներ։
ԻԻՀ առաջնորդը ցավակցական ուղերձ է հղել գեներալ Սոլեյմանիի սրբավայր դամբարանի ուխտավորների նահատակության կապակցությամբ,որում ասված է,- «Հանցագործները թող իմանան, որ Սոլեյմանիի ճանապարհը շարունակող զինվորները չեն հանդուրժի նրանց ստոր արարքն ու հանցագործությունը»։
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին ևս ուղերձ է հղել ,որում դատապարտելով Քերմանի Նահատակների բուրաստանում տեղի ունեցած ահաբեկչական ոճրագործությունը և այդ արարքը որակելով Իրանի թշնամիների և ահաբեկչության գործակալների հանցագործություն, համապատասխան կառույցների պատասխանատուներին հրահանգել է անհապաղ օգնել վիրավորներին և հայտնաբերել ահաբեկչության կազմակերպիչներին:
Իրանի Իսլամական Հանրապետությունն ահաբեկչության ամենամեծ զոհերից է աշխարհում, և մինչ այժմ Իրանի ավելի քան 17000 քաղաքացի և պաշտոնատար անձ նահատակվել են ահաբեկչական հարձակումների հետևանքով։ Իրականում Իսլամական հեղափոխության հաղթանակի և համաշխարհային իմպերիալիզմի հավասարումների փլուզման առաջին իսկ օրերից Իրանը դարձել է թշնամիների, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Սիոնիստական ռեժիմի և նրանց գործակալների ատելության ու թշնամանքի թիրախը։
Ահաբեկչական տարրերի ռազմական ուսուցումը, ֆինանսական և հետախուզական օգնությունը, նրանց սպառազինություն և հաղորդակցության սարքավորումներ ուղարկելը թշնամիների դերի միայն մի մասն է Արևմտյան Ասիայի տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումների ձևավորման և նրանց աջակցելու գործում։
2020 թվականի հունվարի 3-ին, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը ,2023 թվականի նոյեմբերին Սիստան և Բելչեստան նահանգի Ռասկ քաղաքի ոստիկանության բաժանմունքի վրա կատարված հարձակումը, 2022 թվականին Ռազավի սրբավայր դամբարանի վրա կատարված ահաբեկչական հարձակումը,2017թվականին ԻԼԻՊ-ի թաքֆիրական ահաբեկիչների կողմից լուսահոգի Իմամ Խոմեյնիի սրբավայր դամբարանի և Իսլամական խորհրդարանի վրա կատարված հարձակումը, 1994 թվականին Իմամ Ռեզայի սրբավայր դամբարանում տեղի ունեցած պայթյունը և 2020 թվականին միջուկային բնագավառի առաջատար գիտնական՝ Մոհսեն Ֆախրիզադեի սպանությունը Իրանի թշնամիների և նրանց վարձկանների հարձակումների օրինակներ են։
Անվտանգություն հաստատելու գործում երկրի համակարգին անկարող ներկայացնելը, ժողովրդի հոգեկան անդորրը խաթարելը և մարդկանց մեջ հուսահատություն առաջացնելը, քաոս ստեղծելը, նաև Իսլամական հեղափոխության իդեալների իրականացման կանխումը թշնամիների և նրանց գործակալների հետապնդած նպատակներն են,որոնք Իրանի դեմ հիբրիդիային պատերազմի շրջանակում շարունակում են ահաբեկչական գործողություններ իրականացնել։
Հարկ է նկատի ունենալ, որ չնայած մինչ այժմ Իրանի ժողովրդի և իշխանությունների դեմ կատարված բոլոր ահաբեկչական գործողություններին, միջազգային հանրությունը ոչ միայն արդյունավետ և գործնական միջոցներ չի ձեռնարկել դրա կրկնությունը կանխելու համար, այլ ահաբեկիչներին աջակցող կառավարությունները մշտապես հերքել են իրենց դերակատարությունը այդ գործողությունում, որպես օրինակ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը տեղի ունեցած ահաբեկչության մասին հայտարարել է,-«Վաշինգտոնը կապ չունի Իրանում տեղի ունեցած պայթյունների հետ և որևէ պատճառ չի տեսնում ասելու, որ Իսրայելը ներգրավված է դրանցում»:
Ինչ վերաբերում է երեկ Քերմանում տեղի ունեցած ահաբեկչությանը, ոչ մի անձ կամ խմբավորում չի ստանձնել դրա պատասխանատվությունը, և այս դեպքը տեղի է ունեցել Սիրիայում Իրանի ավագ խորհրդականներից Սեյեդ Ռազի Մուսավիի և Լիբանանում ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի փոխղեկավար Սալեհ Ալ-Արուրիի սպանությունից անմիջապես հետո՝ Այդ իսկ պատճառով հայացքներն առավելաբար ուղղված են Սիոնիստական ռեժիմի կողմը, քանի որ այդ ռեժիմն է եղել այդ սպանությունների հիմնական պատճառը:
Ակնհայտ է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը, որպես տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի առաջամարտիկներից մեկը, դեռևս հաստատակամ է շարունակելու իր ջանքերն այս ոլորտում, և ահաբեկչական գործողությունները երբեք չեն կարողացել խոչընդոտել իսլամական հեդափոխության նպատակների շարունակման։ Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին Քերմանում տեղի ունեցած ահաբեկչության մասին ասել է,որ այս ահաբեկչությունը ամենակարճ ժամանակում անվտանգության և ռազմական իշխանությունների կողմից կստանա կոշտ և վճռական պատասխան։