Մեկնաբանություն- ԱՄՆ թույլ բանակը՝ կեղծ կայսրության փլուզման սկիզբ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i211950-Մեկնաբանություն_ԱՄՆ_թույլ_բանակը_կեղծ_կայսրության_փլուզման_սկիզբ
Բոլոր սոցհարցումները վկայում են ԱՄՆ բանակի նկատմամբ ամերիկացի քաղաքացիների վստահության նվազման մասին։ 2023 թվականի հոկտեմբերին Էշելոն Ինսայթս «Echelon Insights» ինստիտուտի հարցման արդյունքները ցույց են տվել, որ չափահաս ամերիկացիների 72%-ը չի ցանկանում միանալ բանակին և բացասական տպավորություն  ունի բանակում ծառայելու վերաբերյալ։ Եթե ​​նույնիսկ իրենց երկիրը ներքաշվի մեծ պատերազմի մեջ, նրանք պատրաստ չեն միանալ բանակին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 06, 2024 14:49 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- ԱՄՆ թույլ բանակը՝ կեղծ կայսրության փլուզման սկիզբ

Բոլոր սոցհարցումները վկայում են ԱՄՆ բանակի նկատմամբ ամերիկացի քաղաքացիների վստահության նվազման մասին։ 2023 թվականի հոկտեմբերին Էշելոն Ինսայթս «Echelon Insights» ինստիտուտի հարցման արդյունքները ցույց են տվել, որ չափահաս ամերիկացիների 72%-ը չի ցանկանում միանալ բանակին և բացասական տպավորություն  ունի բանակում ծառայելու վերաբերյալ։ Եթե ​​նույնիսկ իրենց երկիրը ներքաշվի մեծ պատերազմի մեջ, նրանք պատրաստ չեն միանալ բանակին։

Գելափ ինստիտուտը հայտրարաել է,որ ամերիկացիների 60%-ը չի վստահում  բանակին արդեն վեցերորդ տարին անընդմեջ։

Այս ճեղքերը ընդգծում են ԱՄՆ բանակի առջեւ ծառացած խնդիրների  խորությունն ու մեծությունը, որոնցից ամենաակնառուներն են՝

Զինծառայողների թվի նվազում. ուժեղ տնտեսությունը և բարձր վարձատրվող աշխատանքի հնարավորությունները  ամերիկացիներին ավելի են հեռացրել  բանակից, սակայն երկրի բանակում զինվորների թվի նվազման ամենամեծ պատճառը գիրության և թմրամիջոցների չարաշահման պատճառով զինվորական ծառայության իրավունք ունեցող երիտասարդների փոքր թիվն է։ Լուրջ վիճակագրություն է հրապարակվել բանակում զինծառայողների թվաքանակի նվազման մասին՝ 2021 թվականին զինծառայողների թիվը 482,000-ից  2023 թվականին իջել է 473,000-ի , իսկ 2024 թվականին սպասվում է, որ ԱՄՆ բանակում կծառայի ընդամենը 452,000 զինվոր։

Հատուկ և էլիտար ստորաբաժանումների քայքայում. ամերիկացի զինվորական հրամանատարները մեծ սխալ են թույլ տվել՝ հույսը դնելով բացառապես հատուկ ստորաբաժանումների վրա, ինչպիսիք են Ռեյնջերսը, ծովային մոտոհրաձգայինները և Դելտան, և դա երկու խնդիր է առաջացրել. Նախ՝ հատուկ ստորաբաժանումների հոգնածությունն ու ոգևորության բացակայությունը և երկրորդ՝ մյուս ստորաբաժանումների թուլացումը, անպատշաճությունն ու անպատրաստությունը։

Զորամասերում բռնության մակարդակի աճ. Վերջին 15 տարիների ընթացքում ԱՄՆ զինվորականների մահերի մեծ մասը տեղի է ունեցել ներքին բռնության, այլ ոչ թե ռազմական գործողությունների կամ թշնամիների հետ բախումների ժամանակ: Կոնգրեսի ուսումնասիրության համաձայն՝ այս միջադեպերի 93 տոկոսը տեղի է ունեցել ԱՄՆ-ում գտնվող ռազմակայաններում:

Սեռական ոտնձգությունների աճ. 2022 թվականին սեռական ոտնձգությունների մասին հաղորդումների թիվը 2021 թվականի համեմատ աճել է մոտ 13 տոկոսով, ինչն առաջացրել է բանակ մտնելու վախ, հատկապես կանանց շրջանում:

Տրանսպորտային խնդիրներ. ԱՄՆ զինվորականները չեն կարողանա հաղթել Եվրասիայում որևէ պատերազմում՝  սպառազինության տեղափոխման կարողություն չունենալու պատճառով, քանի որ երկրի ռազմատրանսպորտային նավատորմը հին և մաշված է:
ԱՄՆ-ի զինված ուժերն օգտագործում են մոտ 65 խոշոր նավ, և  Ներկայացուցիչների պալատի զինված ծառայությունների հանձնաժողովի հաշվարկների համաձայն՝ այդ նավերի 40 տոկոսը շատ հին է։

Փաստորեն, ԱՄՆ բանակի խնդիրները երկրի պաշտպանական քաղաքականություն մշակողներին ստիպել են ապավինել  ռազմական  մասնավոր ընկերություններին, հատկապես այն պատճառով, որ նրանց քաղաքական և տնտեսական ծախսերը շատ ավելի քիչ են, քան բանակինը։ Քաղաքական ասպարեզում ռազմական մասնավոր ընկերությունների զոհերի ու վնասվածքների մեծ թիվը չի ներառվում ԱՄՆ բանակի  կորուստների թվում, և Պենտագոնը  ռազմական մասնավոր ընկերություններին վճարում է միայն գործողությունների իրականացման ժամանակ, մինչդեռ այս երկրի զինվորականները գումար են ստանում ամբողջ տարվա ընթացքում։ Այդ պատճառով Սպիտակ տունը 2007-ից 2012 թվականներին շուրջ 3000 աշխատանքային պայմանագիր է կնքել  ռազմական մասնավոր  ընկերությունների հետ:

Այս ամենից պարզ է դառնում, որ բազմաբևեռ աշխարհը սկսվել է, և մենք տեսնում ենք,որ անկում է ապրում ԱՄՆ զինված ուժերին միանալու ոգևորությունը, ինչը ցանկացած կայսրության անկման և նրա աստղը մարելու սկիզբն է: Երբ Աթենքի ռազմական հզորությունը նվազեց դա դարձավ բնական նախերգանք Սպարտայի՝ համաշխարհային առաջնորդության բուրգի գագաթին հասնելու  համար:

 

Աղբյուր՝  «Ժամանակակից ռազմավարություն»(Ռահբորդե Մոասեր) վերլուծական կայք