Մամուլի տեսություն 07․01․2024
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i211980-Մամուլի_տեսություն_07_01_2024
Խիստ վրեժ լուծելու վերաբերյալ ԱՄՆ-ի մտահոգությունից սկսած մինչև Քերման քաղաքում տեղի ունեցած արարողությունից առաջ 16 ռումբի հայտնաբերման մասին կարդացեք այսօր Իրանում լույս տեսած թերթերում։
(last modified 2025-12-03T12:12:22+00:00 )
Հունվար 07, 2024 19:04 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 07․01․2024

Խիստ վրեժ լուծելու վերաբերյալ ԱՄՆ-ի մտահոգությունից սկսած մինչև Քերման քաղաքում տեղի ունեցած արարողությունից առաջ 16 ռումբի հայտնաբերման մասին կարդացեք այսօր Իրանում լույս տեսած թերթերում։

Իրան

Ամերիկյան ավելը ահաբեկչության պոչին 

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն այն դեպքում է Գազայի պատերազմի սկզբից ի վեր չորրորդ անգամ  այցելում տարածաշրջան, երբ թվում է, թե այս անգամ  տարածաշրջանում ամերիկա-իսրայելական առանցքի   կողմից հարուցվող լարվածության, այդ թվում Դիմադրության ավագ հրամանատարների սպանության և Քերմանում արարողության ժամանակ տեղի ունեցած ահաբեկչական հարձակման  հետևանքների վերաբերյալ մտահոգությունը նրան ստիպել է ուղևորվել դեպի տարածաշրջան։ Նա   պատրաստվում է նաև այցելել Թուրքիա, Հունաստան, Հորդանան, Կատար, Արաբական Միացյալ Էմիրություններ, Սաուդյան Արաբիա և Եգիպտոս։

Ֆարհիխթեգան

Քերմանի ահաբեկչության գործով կա 32 ձերբակալված/նախքան արարողությունը 16 ռումբ է հայտնաբերվել

Քերման նահանգի դատախազը հայտարարել է նահանգում տեղի ունեցած ահաբեկչության գործով 32 մարդու ձերբակալության մասին:

Մեհդի Բախշին ասել է. «Ձերբակալվածներն այս պահին հարցաքննվում են»:

Նա հավելել է. «Քերման նահանգում հայտնաբերվել է 16 ռումբ, որոնցից յուրաքանչյուրի պայթյունի ուժն ավելի մեծ է եղել, քան մահապարտ-ահաբեկիչների պայթեցրած ռումբերը։ Բայց Աստծո կամոք և հետախուզության աշխատակիցների ջանքերի շնորհիվ այդ ռումբերը հայտնաբերվեցին»:

 

Քեյհան

Ալ-Աղսայի փոթորկից մինչև Քերմանի ահաբեկչական գործողություն
Ավելի վաղ, ԱՄՆ-ի և Իսրայելի անկարողության մասին տասնյակ փաստագրական ապացույցներ  ենք ներկայացրել և  ասել , որ  որպես Դիմադրության առանցք  Իսլամական Հանրապետությունը ոչնչացնելու անկարողությունից հետո նրանք  մեկնեցին դեպի Դիմադրության առաջնագիծ՝ Սիրիա և Իրաք, սակայն երբ  գեներալ Նահատակ Սոլեյմանին այդ երկու երկրում ԻԼԻՊ-ի պարտության ու նրա ոչնչացման մասին հայտարարեց, նրանք սկսեցին մտածել Դիմադրության խմբին ոչնչացնելու մասին։ Հեզբոլլահին ոչնչացնելու հարցում ևս ձախողելուց հետո,որոշեցին ոչնչացնել ավելի փոքր խմբի,այսինքն Եմենի Անսարուլլահին։ Այս դեպքում էլ ձախողելուց հետո, փորձեցին իրենց իրարահաջորդ պարտությունների համար ՀԱՄԱՍ-ից վրեժը լուծել։ Բայց այժմ ճակատամարտում Դիմադրության խմբերին դիմակայելու հարցում ևս ձախողել են,ուստի դիմել են կույր ու նվաստացուցիչ հարձակումների ու վախկոտ ահաբեկչության։ 

Վաթան Էմրուզ

ԱՄՆ-ի  հեգեմոնիայի փակուղային տարին

Բայդենը բախվում է այնպիսի մարտահրավերների, ինչպիսիք են Չինաստանի վերելքը,  Ուկրաինայում ընթացող պատերազմը և Մերձավոր Արևելքում ձախողումը:

Բոստոնի համալսարանի միջազգային հարաբերությունների և պատմության թոշակի անցած դասախոս՝ Էնդրյու Բասևիչը Քուինզչ ինստիտուտի կայքում հրապարակած զեկույցում մասնավորապես նշել է, թե ինչու 2024 թվականին կդրսևորվեն  միջազգային հեգեմոնիայի անկման ավելի կոնկրետ հետևանքները։

 

Ջավան

Հեզբոլլահի հրթիռը Սիոնիստական ​​ռեժիմի հյուսիսային հատվածում
Վրեժը սկսվեց առանց տեղ ու ժամանակ հայտարարվելու ։ 
Ի պատասխան Լիբանանում ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյա Սալեհ ալ-Արուրիի սպանությանը, Հեզբոլլահը 62 արկերով, այդ թվում՝ հրթիռներով, թիրախավորեց գրավյալ տարածքների հյուսիսում գտնվող Maroon  ավիաբազան,որը իսրայելցիների օդային երթևեկության վերահսկման երկու բազաներից մեկն է և համարվում է օկուպացված Պաղեստինի ամենաբարձր աշխարհագրական տարածքը։

 

Tert.am

Բաքվի վերաքննիչ դատարանը քննել է Վագիֆ Խաչատրյանի դատավճռի բողոքարկումը

Բաքվի վերաքննիչ դատարանը քննել է 1991-ի դեկտեմբերի 22-ին այժմ օկուպացված Արցախի Մեշալի գյուղում իբրև թե «ադրբեջանցիների ցեղասպանություն» (չակերտները՝ Tert.am) իրականացնելու համար մեղադրվող Վագիֆ Խաչատրյանի դատավճռի բողոքարկումը:Խաչատրյանի փաստաբան Ռադմիլա Աբիլովան հայտարարել է, որ իր պաշտպանյալը համաձայն չէ Բաքվի ռազմական դատարանի դատավճռի հետ, որով նա դատապարտվել է 15 տարվա ազատազրկման, և պահանջել է արդարացնել Խաչատրյանին:Այնուհետև խոսել է Խաչատրյանը. «Ուզում եմ ասել, որ ես այդ մարտերին չեմ մասնակցել, ես անմեղ եմ։ Ես այնտեղ չէի և ոչ մեկին չեմ տեսել։ Ինձ բերման են ենթարկել Լաչինի միջանցքում: Ես խնդրում եմ ազատել ինձ»։Սակայն նիստին ներկա «տուժածները» և պետական մեղադրող Տարանա Մամեդովան խնդրել են չբավարարել բողոքը։Դատավարությունը կտևի մինչև հունվարի 15-ը։Հիշեցնենք, որ այս տարվա ամռանը Լաչինի միջանցքից առևանգված, ապա նոյեմբերի 7-ին Բաքվում շինծու գործով 15 տարվա ազատազրկման դատապարտված Խաչատրյանը բոլոր նիստերին պնդել է, որ անմեղ է:

 

Tert.am

Ճապոնիան 37 միլիոն դոլար կներդնի ՆԱՏՕ-ի հիմնադրամին՝ Ուկրաինային օգնելու համար

Ճապոնիան 37 միլիոն դոլար կներդնի ՆԱՏՕ-ի հիմնադրամին՝ Ուկրաինային անօդաչու սարքեր հայտնաբերելու համակարգեր տրամադրելու համար, ասել է Ճապոնիայի արտգործնախարար Յոկո Կամիկավան։Այս մասին փոխանցում է  ՌԻԱ Նովոստին:

Յոկո Կամիկավան այս մասին հայտարարել է Կիևում Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ համատեղ մամուլի ասուլիսում, ուր Կամիկավան ժամանել է կիրակի առավոտյան։

 

Aravot.am

Բլինկենն ու Ֆիդանը քննարկել են Երևան-Բաքու բանակցությունները

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ստամբուլում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության պայմանագրի հետ կապված բանակցությունները, ինչպես նաև հացահատիկի գործարքի վերսկսմանն ուղղված Անկարայի ջանքերը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Թուրքիայի մայրաքաղաքում դիվանագիտական աղբյուրին։

«Նախարար Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան չի ցանկանում լարվածություն տեսնել Սևծովյան տարածաշրջանում և հիշատակել է Ռուսաստանում և Ուկրաինայում արտադրված պարենային ապրանքների անվտանգ փոխադրումն ապահովելու ջանքերի մասին», – հայտնել է գործակալության զրուցակիցը: