Մեկնաբանություն - Իրանի նախազգուշացումն ԱՄՆ-ին՝ տարածաշրջանում ցանկացած սադրիչ գործողության կապակցությամբ
ՄԱԿ-ում Իրանի դեսպանը, հերքելով Անվտանգության խորհրդի նիստում Կարմիր ծովի վերաբերյալ ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի պնդումները, զգուշացրել է ամերիկացիների ցանկացած սադրիչ գործողության կապակցությամբ։
ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին երկուշաբթի օրը՝ հունվարի 8-ին, Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և Անվտանգության խորհրդի հերթական նախագահ և ՄԱԿ-ում Ֆրանսիայի դեսպանին հղած նամակում նշել է, որ Իրանը խստորեն դատապարտում է նիստում հնչած անհիմն պնդումները և կտրականապես հերքում դրանք և այդ մեղադրանքներն անապացուցելի են և անհիմն։
Իրավանին հավելել է. - «Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ մեծ նշանակություն է տվել ծովային անվտանգությանն ու նավագնացության ազատությանը և ընդգծում է իր աննկուն հանձնառությունը՝ հավատարիմ մնալու միջազգային պարտավորություններին ու պահպանելու խաղաղությունն ու անվտանգությունը տարածաշրջանում»։
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցչի տեղակալ Քրիս Լոուն Անվտանգության խորհրդի նիստում, չանդրադառնալով Կարմիր ծովում հարձակումների իրական պատճառներին, այդ հարձակումներն անընդունելի և միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է համարել , ասելով,- «Եմենցների հարձակումները միջազգային նավագնացության դեմ հասել են իրենց շրջադարձային կետին»։
Ամերիկացի այս պաշտոնյայի պնդումներն արվում են մի իրավիճակում, երբ Եմենի բանակը միջամտել է ճնշված Պաղեստինի ժողովրդին պաշտպանելու նպատակով և վերջին օրերին կանգնեցրել է որոշ նավեր Կարմիր ծովում և Բաբ Էլ-Մանդեբի նեղուցում և զգուշացրել, որ իրենք թույլ չեն տա այդ նավերը մտնել գրավյալ տարածքներ։ Եմենի բանակի գործողությունները ցույց են տալիս, որ հակառակ ամերիկացի պաշտոնյաների պնդումներին, տարածաշրջանի երկրներն ու անկախ իշխանությունները չեն հանդուրժում ամերիկյան ռազմական ներկայությունը տարածաշրջանում և պահանջում են դադարեցնել Վաշինգտոնի միջամտությունները։
Մյուս կողմից, Կարմիր ծովում ռազմածովային կոալիցիա ստեղծելու Վաշինգտոնի քայլերը համարվում են միջազգային իրավունքի կոպիտ խախտում։ ԱՄՆ-ի միջամտողական քաղաքականությունը տարածաշրջանում անվերջանալի է, և Վաշինգտոնի պաշտոնյաները վերջին օրերին այն դեպքում են հայտնել իրենց արևմտյան դաշնակիցների հետ Կարմիր ծովում կոալիցիա ստեղծելու մասին,երբ Սպիտակ տան մշտական դաշնակիցները, ներառյալ Ֆրանսիան, Իսպանիան և Իտալիան, դուրս են եկել այդ կոալիցիայից։
Տարածաշրջանի ժողովրդական ուժերը վերջին ամիսներին և հատկապես Գազայում պաղեստինյան դիմադրության խմբերի գործողություններն սկսելուց հետո բացահայտորեն դեմ են կանգնում Միացյալ Նահանգների միջամտողական գործողություններին և թույլ չեն տալիս ամերիկացի զինվորականներին շարունակել լարվածությունը Իրաքում, Լիբանանում և Կարմիր ծովում։ Եմենի բանակի գործողությունները ցույց են տալիս նաեւ, որ ի հեճուկս ամերիկյան իշխանությունների սպառնալից դիրքորոշումների, ԱՄՆ ռազմածովային ուժերը չեն կարողանում դիմակայել Եմենի բանակի ռազմածովային ուժերի հարձակումներին։
Իրանի Իսլամական Հանրապետությունը, ելնելով իր արտաքին քաղաքականության սկզբունքներից, մշտապես ընդգծել է տարածաշրջանից օտարերկրյա զորքերի դուրսբերման անհրաժեշտությունը և նրանց շարունակական ներկայությունը համարում է խնդիրների և անապահովության սրման պատճառ: Տարածաշրջանի երկրները, ներառյալ Իրաքը և Սիրիան, ընդգծել են ԱՄՆ ռազմական ներկայությանը վերջ տալու անհրաժեշտությունը: Տարածաշրջանում տեղի ունեցող նոր զարգացումները և օտարերկրյա ռազմական ուժերը տարածաշրջանից դուրս բերելու և միջամտություններին դիմակայելու հարցում դիմադրության ուժերի և ժողովրդի դերակատարությունն ինչ որ կերպ արտացոլում են անկախության զգացում և հակակրանք միջամտությունների նկատմամբ, որոնք հիմնական դեր են ունեցել ճգնաժամերի և խնդիրների ստեղծման գործում: