Մեկնաբանություն- Բաքուն շարունակում է տարածքային հավակնություններ հայտնել ՀՀ-ի նկատմամբ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i212514-Մեկնաբանություն_Բաքուն_շարունակում_է_տարածքային_հավակնություններ_հայտնել_ՀՀ_ի_նկատմամբ
Բաքվի իշխանությունները երկակի հայտարարություններ անելով շարունակում են առաջ տանել Երևանի իշխանություններին խաբելու ծրագիրը։
(last modified 2026-02-25T15:54:36+00:00 )
Հունվար 18, 2024 16:56 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Բաքուն շարունակում է տարածքային հավակնություններ հայտնել ՀՀ-ի նկատմամբ

Բաքվի իշխանությունները երկակի հայտարարություններ անելով շարունակում են առաջ տանել Երևանի իշխանություններին խաբելու ծրագիրը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջերս հայտարարել է,թե Հայաստանի մեծ մասը և Երևանը պատկանում են Ադրբեջանին։ Այդ հայտարարությունից հետո, Բաքվի և Անկարայի լրատվամիջոցներում  քարոզչություն է տարածվել Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնելու ոլորտում։ 

Global Info կայքը մեջբերել է Ադրբեջանի նախագահի նախկին խորհրդական Ղաբիլ Հոսեյնլիի խոսքերը, ով ասել է. «Այս կապակցությամբ պետք է ճնշում գործադրել Հայաստանի նկատմամբ։ Մեզ համար ընդունելի չեն Հայաստանի ներկայացրած 1970 թվականի քարտեզները: Գոյություն ունեն նաև այլ քարտեզներ, որոնք հերքում են Հայաստանի փաստարկները։ Դրանք կարելի է գտնել  ռուսական արխիվներում: Չնայած, իմ կարծիքով, Ադրբեջանի նպատակը պատմական հողերի վերադարձը չէ, բայց գոնե մենք կարող ենք միավորներ վաստակել Հայաստանի հարավային հատվածում գտնվող Սյունիքի մարզի հարցով»։

Կասկած չկա,որ Իլհամ Ալիևի կառավարության  կողմից Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնություններ հայտնելը կապված են օտարերկրացիների էքսպանսիոնիստական ​​քաղաքականության հետ։  Այն իրավիճակում, երբ Բաքվի և Երևանի իշխանությունները պատրաստվում են ստորագրել  խաղաղության  համաձայնագիր, Բաքվի իշխանությունները վերջերս կրկին բարձրացրել են Հայաստանի հարավից միջանցք ստանալու հարցը, ինչը նշանակում է, որ այս իշխանությունը հեղինակություն չունի  և անընդհատ փորձում է հակասական դիրքորոշումներ որդեգրելով  իր նպատակներն առաջ տանել օտարների օգնությամբ։ Որպես օրինակ, չնայած այն հանգամանքին, որ Բաքվի իշխանությունները  վերջին ամիսներին բազմիցս հրաժարվել են  այսպես կոչված Զանգեզուրի միջանցքից, սակայն  վերջին շրջանում տարածաշրջանում տեղի ունեցած որոշ փոփոխությունների հետ մեկտեղ ավելացել են Նիկոլ Փաշինյանի կառավարության նկատմամբ պահանջները։

Թվում է, թե Հայաստանի հարավից դեպի Նախիջևանի ինքնավար հանրապետություն միջանցքի նախագիծն իրականացնելու անհրաժեշտության  կապակցությամբ  Թուրքիայի ու Բրիտանիայի պաշտոնատարների   և  Բաքվում իսրայելցի խորհրդականների պնդումների պատճառով Ադրբեջանի պաշտոնյաները, հատկապես Իլհամ Ալիևը ակտիվացել են այդ նախագիծն  իրագործելու հարցում։ 

Օրերս Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարի  հայտարարությունները կարելի է նշել որպես Ռեջեփ Թայիփ Էրդողանի պետական ​​պաշտոնյաների միջամտության ընդամենը մեկ օրինակ։ Հարավկովկասյան տարածաշրջանի ներքին գործերին Թուրքիայի միջամտության համատեքստում Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլղադիր Ուրալօղլուն,որպես մի անձ, ով ընդամենը յոթ ամիս է որ զբաղեցնում է իր ստանձնած պաշտոնը, այս կարճ ժամանակամիջոցում ավելի քան 10 անգամ տարբեր առիթներով,  խոսելով Հայաստանի հարավից միջանցք ստանալու կարևորության մասին փորձել է դրդել Բաքվի պաշտոնյաներին Հայաստանի հարավից միջանցք ստանալու համար: Բաքվի պաշտոնյաների կողմից  Հայաստանի հարավից միջանցք ստանալուց հրաժարվելու մասին հնչած հայտարարություններից հետո, Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլղադիր Ուրալօղլուն խոսեց այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին ասելով՝  «Հայաստանից միջանցք ստանալը կիրականացվի 2028 թվականին»։