Մամուլի տեսություն 20․01․2024
Իրանի ժողովուրդն ու երիտասարդությունը հնարավորությունների են վերածել պատժամիջոցներն ու սպառնալիքները, և այսօր Իրանը կարելի է համարել առաջադեմ և տեխնոլոգիական երկիր։
Քեյհան
Արտադրության, առևտրի և արտահանման ոլորտում Իրանում գերազանցվել է վերջին 40 տարվա ռեկորդը։
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն, ընդգծելով, որ թշնամին չէր ցանկանում, որ մենք տնտեսական աճ ունենանք, և պտտվեն երկրի արտադրական անիվները, ասել է. «Այսօր ավելի քան 6500 կիսաակտիվ արտադրական միավորներ արտադրական ցիկլում հայտնվեցին։
Ռայիսին ասել է, որ Իրանի ժողովուրդն ու երիտասարդությունը հնարավորությունների են վերածել պատժամիջոցներն ու սպառնալիքները, և այսօր Իրանը կարելի է համարել առաջադեմ և տեխնոլոգիական երկիր։
Վաթան Էմրուզ
Բաբ ալ-Մանդաբի հրամանատարը
Եմենի բանակը մինչ այժմ 18 հարձակում է իրականացրել Իսրայելին առնչվող նավերի վրա և կալանավորել 2 նավ։
Եմենի բանակը մինչ այժմ Կարմիր ծովում կանգնեցրել կամ հրթիռներով ու անօդաչու թռչող սարքերով խոցել է Իսրայելի հետ կապ ունեցող մի քանի նավ։
Այս հարձակումների հետևանքով խոշոր նավագնացային ընկերությունները, ինչպիսիք են «Maersk»-ը, «CMA CGM»-ը, «Hapag Lloyd»-ը, բրիտանական նավթային հսկա «British Petroleum»-ը, հայտարարել են, որ դադարեցնում են Կարմիր ծովում իրենց գործունեությունը։ Ներկայիս լարվածությունը պատճառ է դարձել, որ նավերի ապահովագրության արժեքը բարձրանա, ինչի հետևանքով համապատասխանաբար բարձրացան նաև բեռնափոխադրումների սակագները և նավթի գները։ Այս գործոնները պատճառ են դարձել, որ Եվրոպայում և ամբողջ աշխարհում հնչեցվի գնաճի ահազանգը։ Եմենը մինչ այժմ թիրախավորել է բազմաթիվ նավեր և պաշտոնապես հայտարարել, որ 2 նավ էլ առգրավել է։
Իրան
Իրանի դեմ Սիոնիստական ռեժիմի ցանկացած գործողություն ցանկացած վայրից անպատասխան չի մնա
Իրաքի որոշ պաշտոնյաների հապճեպ դիրքորոշումն ի պատասխան Էրբիլում ահաբեկիչների շտաբի վրա Իրանի ռազմական հարձակման, տեղի ունեցավ այն իրավիճակում, երբ Իրաքի վարչապետի վերջին խոսքերը՝ ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին դիմակայելու հարցում Իրաքին աջակցելու Իրանի դերի մասին հիշեցման համար ի չիք դարձրեց այդ երկրի որոշ պետական այրերի սուր հայտարարությունները
Նա նաև հավելել է․ «Այսօր ԻԼԻՊ-ն սպառնալիք չի համարվում Իրաքի համար, և մեր անվտանգության ուժերի հնարավորությունների զարգացմամբ մարել են միջազգային կոալիցիայի առկայության հիմնավորումները։ Մենք ցանկանում ենք Իրաքում անհապաղ դադարեցնել միջազգային կոալիցիայի առաքելությունը»։
Ֆարհիխթեգան
Վիճակագրություն՝ Իրանի արևելյան հարևանի տնտեսական վիճակի մասին. Պակիստանի վառելիքի 35%-ը մատակարարվում է Իրանից
Այս օրերին արծարծվող հարցն այն է, թե որքան հեռու կարող է շարունակվել Իրանի և Պակիստանի միջև առկա լարվածությունը։ Շատ տնտեսագետներ ասում են, որ եթե հիմք ընդունենք տնտեսությունը, ապա տարբեր տնտեսական ցուցանիշները ներառյալ Պակիստանի ներքին իրավիճակը, ինչպես նաև երկու երկրների միջև երկկողմ առևտրային հարաբերությունները, թույլ չեն տալիս Պակիստանին շարունակել վերջին ճգնաժամը։
Reuters-ի փոխանցմամբ, անցյալ տարի Պակիստանի նավթ վաճառողների միությունը հայտարարեց, որ երկրում վաճառվող դիզելային վառելիքի մոտ 35 տոկոսը մաքսանենգ ճանապարհով ներկրվել է Իրանից։ Այս միությունը հայտնել է, որ նախկինում Իրանից վառելիքի մաքսանենգությունը սահմանափակվում էր միայն Պակիստանի Բալչեստստան նահանգով, սակայն այն այժմ տարածվել է երկրի այլ շրջաններում։
Aysor.am
ՀՀ-ում Իրանի դեսպանն ու մշակույթի կցորդն այցելել են Մատենադարան
Մատենադարան են այցելել Իրանի Իսլամական Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին և մշակույթի կցորդ Մուհամմեդ Ասադի Մովահեդը. տեղեկացնում են Մատենադարանից։
Դեսպանը կարևորել է հայ-իրանական գիտամշակութային կապերի խորացման գործում Մատենադարանի կարևորագույն դերակատարությունը, որը ոչ միայն հայերեն ձեռագրերի և քրիստոնեական արժեքների ուսումնասիրման և պահպանման կենտրոն է, այլև այլ կրոնների և մշակույթների հետազոտական բացառիկ հաստատություն։
Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը ներկայացրել է առաջիկայում Իրանի Իսլամական Հանրապետություն Մատենադարանի պատվիրակության այցի օրակարգը, ինչպես նաև իրականացված ծրագրերն ու նախատեսվող համատեղ միջոցառումները։
Տնօրենը մասնավորաբար անդրադարձել է մարտին կայանալիք հայ-իրանական գիտաժողովին և տարեվերջին նախատեսվող Անդրե Սևրուգյանի 130-ամյակին նվիրված միջոցառումներին։
Դեսպան Մեհդի Սոբհանին հայտնել է համակողմանի աջակցության պատրաստակամություն և հրավիրել է Մատենադարանի տնօրենությանը ՀՀ-ում ԻԻՀ դեսպանություն:
Panorama.am
Ադրբեջանը խոսել է Արցախի կալանավորված ղեկավարների դեմ շինծու հետաքննության ընթացքի մասին
Ադրբեջանում պատմել են Բաքվի կողմից ապօրինաբար կալանավորված Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարների դեմ շինծու հետաքննության ընթացքի մասին։
Ադրբեջանի գլխավոր դատախազ Քեմրան Ալիևը տեղական լրատվամիջոցներին ասել է, որ նրանց դեմ հետաքննությունը շարունակվում է միջազգային իրավունքի և միջազգային կոնվենցիաների համաձայն։ Նրա խոսքով, երբ նրանց վերջնական մեղադրանք առաջադրվի, նրանց գործը կուղարկվի դատարան։
Նշենք, որ Բաքուն ապօրինի պահում է Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, գեներալներ Լևա Մնացականյանին, Դավիթ Մանուկյանին և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։
News.am
Ադրբեջանը, ցավոք, հրաժարվում է վերսկսել բանակցությունները գոյություն ունեցող հարթակներում. Միրզոյան
Հայաստանը բարեխղճորեն ներգրավված է Ադրբեջանի հետ բանակցություններում, և մենք ավելի քան շահագրգռված ենք տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատմամբ։ Այս մասին այսօր՝ հունվարի 19-ին, նշել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Խորվաթիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ պատասխանելով Խորվաթիայի հանրային հեռուստատեսության լրագրողի՝ խաղաղությանն ուղղված ջանքերի մասին հարցին:
«Մենք համոզված ենք, որ սա շահավետ կլինի ոչ միայն Հայաստանի բնակչության, այլև տարածաշրջանի պետությունների համար։ Այդուհանդերձ, մենք տեսնում ենք, որ մեր կառուցողականությունը երբեմն նույն չի արտացոլվում մեր հարևանների վարքագծում։ Մենք ներգրավված ենք եղել բանակցություններում ի թիվս այլոց, նաև Եվրոպական միության աջակցությամբ, և ներկայումս տեսնում ենք, որ Ադրբեջանը, ցավոք, հրաժարվում է վերսկսել բանակցությունները գոյություն ունեցող հարթակներում։
Այնուամենայնիվ, մենք շահագրգռված ենք շարունակելու բանակցությունները: Ինչպես նշեցի, մենք կարևորում ենք ոչ այդքան, թե ով է նպաստում բանակցությունների անցկացմանը, որքան այն սկզբունքները, որոնց հիման վրա պետք է բանակցությունները շարունակվեն: Եվ այս համատեքստում կցանկանայի կրկին ընդգծել, որ դրանք են տարածքային ամբողջականությունը, սահմանների ճանաչումը և անքակտելիությունը, ինքնիշխանության փոխադարձ ճանաչումը: Սրանք են այն սկզբունքները, որոնց հիման վրա, կարծում եմ, պետք է խաղաղության շուրջ համաձայնություն ձեռք բերվի»,-ասել է Միրզոյանը:
Ինչ վերաբերում է, ընդհանուր առմամբ, Խորվաթիայի կամ ԵՄ մասնակցությանը, Հայաստանի ԱԳ նախարարը երախտագիտություն հայտնեց Խորվաթիային և ԵՄ-ին՝ մեր տարածաշրջանում սահմանամերձ շրջանների անվտանգության ապահովման համատեքստում:
«Արդեն իսկ հիշատակել եմ ԵՄ մշտադիտարկման առաքելությունը, իսկ լրացուցիչ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Խորվաթիայի և ԵՄ անդամ երկրներին 2023թ. սեպտեմբերին ռազմական գործողությունների արդյունքում Լեռնային Ղարաբաղը հարկադրված լքած փախստականների հրատապ կարիքները հոգալու համար ցուցաբերած աջակցության համար»,-ասաց նա:
Aysor.am
Ինչ հարցեր են քննարկվելու սահմանազատման հարցերով հանձնաժողովի համատեղ նիստում. Մհեր Գրիգորյանի գրասենյակից հայտնել են օրակարգը
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման հարցերով երկու երկրների համապատասխան հանձնաժողովների հանդիպումը տեղի կունենա հունվարի վերջին՝ երկկողմ ֆորմատով։ Երրորդ կողմի ներկայություն նախատեսված չէ։ «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից՝ նշելով, որ հանդիպմանը քննարկվելու է հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագիծը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, թե այս ամիս նախատեսված հանդիպման օրակարգում լինելու է Ղազախ-Թովուզ շրջանների սահմանազատման հարցը։ ՀՀ փոխվարչապետի գրասենյակին հղված հարցմամբ լրատվամիջոցը խնդրել էր հաստատել կամ հերքել այս տեղեկությունը։ Նաեւ պարզաբանել, որ եթե հաստատված չեն, թե ինչ քարտեզներով և սկզբունքներով են իրականացվելու սահմանազատման աշխատանքները, ապա ինչի հիման վրա է Ադրբեջանի նախագահի հայտարարած հատվածում իրականացվելու սահմանազատումը և հնարավո՞ր է, որ Տավուշում սահանազատումը իրականացվի այնպես, ինչպես Սյունիքում և Գեղարքունիքում՝ GPS-ի հիման վրա։ Նաև հետաքրքրել է, որ եթե Ադրբեջանը դեմ է կոնկրետ քարտեզներով սահմանազատմանը և նախընտրում է դա անել փաստաթղթերով, որքանով է հայկական կողմի համար ընդունելի այս մոտեցումը։
Ի պատասխան բոլոր այս հարցերի՝ փոխվարչապետի գրասենյակից հայտնել են, որ նախնական պայմանավորվածությունների համաձայն՝ սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպման ընթացքում նախ քննարկվելու է հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագիծը։ «Նախագծում պետք է սահմանվեն համատեղ աշխատանքներում օգտագործվելիք իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի և իրավական ակտերի տեսակները և տիպերը, նույնականացվեն ԽՍՀՄ ժամանակաշրջանի վերջին տոպոգրաֆիկ քարտեզները, որոնք պատշաճ իրավական հիմքերով կազմվել և տպագրվել են իրավասու մարմինների կողմից, և այլ նմանատիպ հարցեր»:
Armenpress.am
Բաքվից հնչող հայտարարությունները կարող են խաղաղության գործընթացը դիտավորյալ փակուղի մտցնելու տպավորություն թողնել. Փաշինյան
Պաշտոնական Բաքվից հնչող հայտարարությունները կարող են տպավորություն թողնել, թե Ադրբեջանը ցանկանում է դիտավորյալ խաղաղության գործընթացը փակուղի մտցնել, սակայն նույնիսկ այս պարագայում Հայաստանն իր ռազմավարությունը չի ցանկանում փոխել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ՝ մանրամասներ ներկայացնելով խաղաղության գործընթացից:
«Պաշտոնական Բաքվից հնչող հայտարարությունները կարող են նույնիսկ տպավորություն թողնել, թե Ադրբեջանը ցանկանում է դիտավորյալ, նպատակամղված փակուղի մտցնել խաղաղության գործընթացը՝ ինչ-ինչ հետագա նպատակներով: Բայց նույնիսկ այս մեկնաբանության պարագայում, ես կարծում եմ, որ մենք մեր ռազմավարությունը չպետք է փոխենք: Մեր ռազմավարությունը եղել է և պետք է շարունակի մնալ ՀՀ ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության ամրապնդումը, հաստատումը Ալմաթայի հռչակագրի հիման վրա, քանի որ այդպիսին է ամբողջ միջազգային հանրության ըմբռնումը»,-ասել է վարչապետը:
Ըստ Փաշինյանի` եթե նույնիսկ պարզվի, որ Ադրբեջանն առաջնորդվում է իր նշած վատագույն սցենարով, սա հայկական կողմի ռազմավարությունը չպետք է փոխի: Հայաստանի ռազմավարությունը պետք է հենվի լեգիտիմության վրա:
Aysor.am
Մենք Ադրբեջանից ակնկալում ենք երաշխիքներ եւ պատրաստ ենք տալ երաշխիքներ. Փաշինյան
«Մենք Ադրբեջանից ակնկալում ենք երաշխիքներ եւ պատրաստ ենք տալ երաշխիքներ», այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՔՊ նախաձեռնող խմբի նիստին:
«Այս ընթացքում ամենատարբեր դրվագներ են եղել՝ միջնորդավորված և ուղղակի շփումներում: Հիմա ըստ էության շատ թե քիչ ակտիվ են Հայաստանի և Ադբեջանի միջև ուղղակի շփումները: Հիմնականում աշխատանքային կապուղիներ կան աշխատելու մասնավորապես իմ աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջև»,-ասել է նա։
Այդ կապուղիներով դեկտեմբերի 7-ին ընդունվել է համատեղ հայտարարությունը, որի արդյունքում Ադրբեջանից Հայաստան է վերադարձել 32 գերի:
«Աշխատանքային թեման խաղաղության պայմանագրի տեքստի վրա աշխատանքն է»,-նշել է Փաշինյանը:
Ըստ վարչապետի, Հայաստանն ու Ադրբեջանն աշխատում են խաղաղության պայմանագրի տեքստի վրա ու հաջորդաբար իրար ուղարկում: