Մեկնաբանություն- Մյունխենում Բաքվի և Թել Ավիվի ղեկավարների հանդիպումը՝ հարաբերությունների ամրապնդման նպատակով
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մյունխենում հանդիպել է Իսրայելի ռեժիմի ղեկավար Իսհակ Հերցոգի հետ։
Մյունխենում Բաքվի և Թել Ավիվի ղեկավարների հանդիպմանը կողմերը քննարկել են տարբեր ոլորտներում Ադրբեջանի և Իսրայելի ռեժիմի միջև համագործակցության, այդ թվում՝ երկկողմ հանձնաժողովի գործունեության, ինչպես նաև տնտեսական, առևտրային, մշակութային և հումանիտար հարաբերությունների վերաբերյալ հարցեր:
Իսրայելի ռասիստական ռեժիմի հետ Իլհամ Ալիևի կառավարության հարաբերությունների դիտարկումը ցույց է տալիս, որ այդ հարաբերությունները շատ ավելին են, քան այն, ինչ արտացոլվում է լրատվամիջոցներում։
Մի քանի տարի առաջ Իլհամ Ալիևը խոստովանել էր, որ Իսրայելի հետ հարաբերությունները նման են այսբերգի, որի մի մասը ջրի վրա է, իսկ մնացածը՝ ջրի տակ։
Ադրբեջանի նախագահն այս մեկնաբանությամբ ցանկանում էր ընդգծել Բաքվի կառավարության և Իսրայելի միջև ամուր հարաբերությունները։
Չնայած այն հանգամանքին, որ Բաքվի կառավարության պաշտոնյաները մշտապես Իսրայելի հետ հարաբերությունների մասին որպես առավելություն են խոսում , և ենթադրում են, որ Սիոնիստական ռեժիմը ձգտել է Ադրբեջանի հետ համագործակցությանը՝ Ալիևի իշխանությանը սատարելու նպատակով, սակայն փաստերն այս մտքի հակառակն են ապացուցում։
Փաստն այն է, որ Սիոնիստական ռեժիմը Բաքվին նախապատրաստում է Իրանի հետ առավել սրված թշնամանքի, հատկապես Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո։
Փաստորեն, մոտենալով Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը, որի մասին հայտնել են երկու կողմերի, ինչպես նաև Ռուսաստանի, Եվրոպայի և ԱՄՆ-ի պաշտոնյաները, ավելի հաճախակի են դառնում տարբեր ձևերով Սիոնիստական ռեժիմի պաշտոնյաների այցերը Բաքու և հատկապես նրանց ներկայությունը Բաքվի կիբերպատերազմի կենտրոնում, որը վերջերս է բացվել Իսրայելի իշխանությունների կողմից:
Փաստորեն, թվում է, թե Սիոնիստական ռեժիմը Իլհամ Ալիեւի կառավարությանը նախապատրաստում է Իրանի դեմ ավելի բուռն թշնամանքի։
Այս համատեքստում հայ ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը անցյալ ամառվա վերջին ֆեյսբուքյան իր էջում պարզաբանել էր Իսրայելի հետ Իլհամ Ալիևի կառավարության վտանգավոր ռազմական համագործակցությունը։
Միևնույն ժամանակ այս հայտնի հայ փորձագետը հստակեցրել էր, որ Իսրայելը ակտիվորեն զինում է Ադրբեջանին։ Հատկապես վերջին մեկ ամսում Իսրայելից Ադրբեջան է ուղարկվել առնվազն երեք բեռնատար ինքնաթիռ։ Սա խոսում է այն մասին, որ սա տարածաշրջանում նոր ռազմական գործողությունների նախնական փուլ է։
Երկու կողմերի պաշտոնյաների այս փոխադարձ այցերը ցույց են տալիս, որ թեև Բաքվի կառավարությունը Իրանի հետ բարեկամության մասին է խոսում, այդուհանդերձ նա պատրաստ է, առանց ժամանակ կորցնելու, Իրանի դեմ իրականացնել մահմեդական ազգերի թշնամիների կողմից առաջադրված առաքելությունը։
Ամփոփելով այս ամենը, պետք է ասել, որ ընդհանուր առմամբ, Իլհամ Ալիևի կառավարության լայնածավալ հարաբերությունները Սիոնիստական ռեժիմի հետ ընդլայնվում են այն դեպքում, երբ Ադրբեջանի ժողովուրդը կտրականապես դեմ է այդ հարաբերություններին։