Մամուլի տեսություն - 19.02.2024
(last modified Mon, 19 Feb 2024 11:27:26 GMT )
Փետրվար 19, 2024 14:57 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն - 19.02.2024

«Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ Փաշինյանի դիրքորոշումից» մինչև «Իրանի տարածաշրջանային գերազանցության ճանաչում», այսօր Իրանի մամուլում:

Քեյհան օրաթերթ

Իրանը հայտնվել է որպես գերտերություն

Ամերիկայի և Իսրայելի առջև Տարածաշրջանում վերջին մի քանի ամիսների իրադարձությունները վկայում են շատ ավելի կարևոր իրադարձության՝ Իրանի՝ որպես մերձավորարևելյան գերտերության ի հայտ գալու մասին։

Սինգապուրյան The Straits Times թերթը Արևմտյան Ասիայի տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների վերլուծության մեջ գրել է. «Անցած շաբաթների ընթացքում Իրանի հրթիռային հարձակումները Սիրիայի, Իրաքի և Պակիստանի վրա ունեին իրենց անմիջական հիմնավորումները: Բայց այս բոլոր գործողությունները, որոնք տեղի են ունեցել կարճ ժամանակահատվածում և աշխարհագրական լայն տարածաշրջանում, վկայում են շատ ավելի կարևոր իրադարձության՝ Իրանի՝ որպես մերձավորարևելյան գերտերության ի հայտ գալու մասին»։

 

Էթըմադ օրաթերթ

Փաշինյան. Երևանն Ուկրաինայի հարցում Մոսկվայի դաշնակիցը չէ

ՀՀ վարչապետ Փաշինյանն ասաց. «Ես վաղուց եմ ասում, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ Ուկրաինայի հարցում: Ուկրաինացի ժողովուրդը մեր բարեկամն է»:

 

Վաթանե Էմրուզ օրաթերթ

Սատանան ընդդեմ հիվանդանոցների

Թիրախավորելով Գազայի բժշկական կենտրոնները՝ Սիոնիստական ​​ռեժիմը ձգտում է անուղղակի ցեղասպանություն իրականացնել։ Չնայած պաղեստինցիների նկատմամբ իր ողջ դաժանությանը, Սիոնիստական ​​ռեժիմը դեռևս պնդում է «հիվանդանոցների դեմ պատերազմի» անմարդկային մոտեցման վրա Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահի վրա վերջին հարձակումների ժամանակ:

Հիվանդանոցներն ու բժշկական կենտրոնները 5 ամիս առաջ Գազայի պատերազմի սկզբից ի վեր շարունակաբար թիրախավորվում և ավերվում են մանկասպան ռեժիմի կողմից, չնայած համաշխարհային դատապարտման ալիքին, այնպես որ կարելի է նույնիսկ ասել, որ դրանք հանցագործի հիմնական նպատակն են։

 

Էթելաաթ օրաթերթ

Մյունխենի անվտանգության համաժողովը՝ Գազայի պատերազմի ստվերի ներքո

Միևնույն ժամանակ, երբ անցկացվում էր Մյունխենի անվտանգության համաժողովը, հարյուր հազարավոր պաղեստինամետ ցուցարարներ ոչ միայն գերմանական այս քաղաքում, այլև ամբողջ Եվրոպայում դուրս եկան փողոցներ՝ դատապարտելու Իսրայելի ռազմական հանցագործությունները և վանկարկելով կարգախոսներ, ինչպիսիք են «հրադադարը հիմա»:

Մյունխենի կոնֆերանսը տուժել է այս բողոքի ցույցերից։ Միևնույն ժամանակ, ինչպես ամբողջ Եվրոպայում, Գերմանիայի Մյունխեն քաղաքում, որտեղ նախարարներն ու համաշխարհային առաջնորդները մասնակցում են Մյունխենի անվտանգության համաժողովին, Պաղեստինի կողմնակիցները ցույց են անցկացրել այս համաժողովի անցկացման վայրից 200 մետր հեռավորության վրա։

 

armenpress.am

Իրանի հետ Հայաստանի հարաբերությունները խորն են․ վարչապետ

Իրանի Իսլամական Հանրապետության հետ Հայաստանի Հանրապետության հարաբերությունները խորն են, և Հայաստանը շարունակելու է նվիրված լինել այդ հարաբերություններին։ 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր հարաբերությունները խորն են, և շարունակում ենք նվիրված լինել այդ հարաբերություններին։ Բայց սա էլ այն դեպքերից է, որ ամեն ինչ պարզ չէ։ Մեր լավ հարաբերություններն Իրանի հետ որոշ տեղերում լարումներ են առաջացնում, մեր լավ հարաբերություններն այլ երկրների հետ Իրանում են լարվածություն առաջացնում»,- նշեց Փաշինյանը։

 

tert.am

Ռուբեն Վարդանյանը որևէ առնչություն չունի Ամերիաբանկի հնարավոր վաճառքի հետ․ Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մսերոպ Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Ամերիաբանկի հնարավոր վաճառքի վերաբերյալ տեղեկության ֆոնին Ռուբեն Վարդանյանի մասին տարածվող լուրերին։

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Հաշվի առնելով Ամերիաբանկի հնարավոր վաճառքի հետ կապված Ռուբեն Վարդանյանի մասով հերթական ավելորդ շահարկումները՝ հարկ եմ համարում տեղեկացնել հետևյալը, որը հասանելի է բոլորին՝

• Ռուբեն Վարդանյանը անձամբ չի հանդիսանում Ամերիա Բանկի բաժնետեր։

• Ռուբեն Վարդանյանի 48,8 % բաժնեմասը կառավարման է հանձնված «Իմաստ գրուպ» ընկերությանը։ Ոչ մի բաժնետեր իրավասու չէ նման հարցերի շուրջ միայնակ որոշում կայացնել:

• Ռուբեն Վարդանյանը վաղուց չի զբաղվել բանկի կառավարմամբ՝ դուրս գալով բանկի խորհրդի կազմից։

• Բանկի հնարավոր վաճառքի շուրջ քննարկումները սկսվել են դեռևս 2022թ․-ին։

• Բանկի վաճառքի հնարավոր գործարքը պետք է ստանա Հայաստանի Հանրապետության պետական մարմինների հաստատումը։

Կարճ ասած՝ Ռուբեն Վարդանյանը որևէ առնչություն չունի բանկի հնարավոր վաճառքի հետ»։

 

tert.am

Ռուսաստանի և Հայաստանի դիրքորոշումները տրամագծորեն տարբերվում են. Կրեմլն արձագանքել է Փաշինյանի՝ Ուկրաինայի վերաբերյալ հայտարարությանը

Մոսկվայի և Երևանի դիրքորոշումներն Ուկրաինայի հարցի վերաբերյալ տրամագծորեն տարբեր են, Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի համառորեն բացատրելիր իրավացիությունը: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանացմամբ, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Ուկրաինայի հարցում Հայաստանը Ռուսաստանի Դաշնության դաշնակիցը չէ։«Իսկապես, մենք տրամագծորեն հակառակ տեսակետներ ունենք Ուկրաինայում տեղի ունեցողի և Ուկրաինայի շուրջ հակամարտության վերաբերյալ: Դա գաղտնիք չէ: Սա մեր հայ ընկերների հայտնի դիրքորոշումն է, մենք համաձայն չենք նրանց հետ և համառորեն կշարունակենք բացատրել, որ մենք իրավացի ենք»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։Գերմանիայում հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Փաշինյանը ևս մեկ անգամ հայտարարել էր, որ Երևանն Ուկրաինայի հարցում Մոսկվայի դաշնակիցը չէ։

 

news.am

Պեսկովը հաստատել է, որ Ռուսաստանի եւ Հայաստանի դիրքորոշումներն Ուկրաինայի հարցում տարբերվում են

Կրեմլում հաստատել են, որ Ռուսաստանի եւ Հայաստանի դիրքորոշումներն Ուկրաինայի հարցում տարբերվում են։

«Իսկապես, մենք տրամագծորեն հակառակ տեսակետներ ունենք այն բանի վերաբերյալ, թե ինչ է տեղի ունենում Ուկրաինայում եւ Ուկրաինայի շուրջ հակամարտության մասին։ Դա գաղտնիք չէ։  Դա լավ հայտնի դիրքորոշում է»,- երկուշաբթի ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է «Ինտերֆաքսը»։

Այսպես է նա պատասխանել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին, որն ավելի վաղ նշել էր Մոսկվայից տարբեր դիրքորոշման մասին Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ։

Պեսկովն ընդգծել է, որ «մենք նրանց (Հայաստանի- «Ինտերֆաքս») հետ համաձայն չենք եւ համառորեն կշարունակենք բացատրել մեր ճշմարտացիությունը»։

 

news.am

Ադրբեջանի ԱԳՆ-ում Հայաստանից միանշանակորեն պահանջում են փոխել Սահմանադրությունը

Ադրբեջանում հերթական անգամ Հայաստանից պահանջել են փոխել Սահմանադրությունը։ Այս անգամ «երգչախմբին միացել է» Ադրբեջանի Հանրապետության ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն։

Ինչպես տեղեկացրել է APA-ն, Հաջիզադեն, մասնավորապես, իրեն թույլ է տվել անել հետեւյալ հայտարարությունը. «Հայաստանի Սահմանադրությունում եւ օրենսդրական փաստաթղթերում արտացոլված հավակնությունները մեր տարածքային ամոբղջականության եւ ինքնիշխանության հանդեպ պետք է հանվեն»։

«Հայկական կողմը պետք է հասկանա, որ խաղաղության եւ կայունության ապահովման ճանապարհը տարածաշրջանում անցնում է հարեւան երկրների հետ հարաբերությունների հաստատման միջով՝ տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության հարգման հաստատման եւ Ադրբեջանի հետ ուղիղ կառուցողական բանակցությունների հիման վրա»։

Ամենայն հավանականությամբ,  Հայաստանի ողջ տարածքին հավակնող Ադրբեջանում սեփական սահմանադրրությունում որեւէ խնդիր չեն տեսնում։