Մամուլի տեսություն ֊ 22.02.2024
(last modified Thu, 22 Feb 2024 13:53:13 GMT )
Փետրվար 22, 2024 17:23 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն ֊ 22.02.2024

Գազայում հրադադարի բանաձեւի վրա վետո դնելու Ամերիկայի գործողությունը Եվրոպայի լռության ստվերում բախվել է միջազգային լայն արձագանքի։

Վաթանե Էմրուզ օրաթերթ

Եվրոպայի դժվար ժամանակները

 

Կանաչ մայրցամաքն ապրում է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո իր ամենազգայուն ժամանակներից մեկում: Անվտանգության աճող ճգնաժամերը, ինչպես նաև 8 տասնամյակ անց պատերազմի ստվերի վերադարձը Եվրոպա, կարող են լինել այս օրերի Եվրոպայի ողբերգական իրավիճակի միայն մի մասը։ Եվրոպան, որն այլեւս իր անդամներին կապող միության գործոն չէ, այս անգամ մայրցամաքը փրկելու Մարշալի պլանի մասին լուր չի լինելու։

Ռուսաստանի առաջխաղացումն Ուկրաինայում և պատերազմը, որը հասնում է իր վերջին կետին, այսինքն՝ Կիևի և Զելենսկու ձախողումը որպես ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներ Ռուսաստանի հետ ճակատամարտի գծում, ինչպես նաև Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալու շշուկները, մեծապես անհանգստացրել են արևմտյան առաջնորդներին։ Առավել եւս, որ արեւմտյանները նույնպես բռնվել են ժողովրդավարական իշխանության «երկակի խաղի» մեջ։

Ջավան օրաթերթ

Ամոթալի վետո

 

Ամերիկայի վետոն Գազայում հրադադարի մասին բանաձեւի վրա, Եվրոպայի լռության ստվերում, արժանացել է միջազգային լայն արձագանքի:

Վաշինգտոնը պնդում է, որ չի պաշտպանում «բանաձևը, որը վտանգի տակ է դնում զգայուն բանակցությունները», սակայն չինացիներն ասում են, որ ԱՄՆ-ն այս վետոյով «իրավիճակը Գազայում մղեց ավելի վտանգավոր իրավիճակի»:

Սաուդյան Արաբիան դատապարտել է Ալժիրի առաջարկած բանաձեւի վետոն, եգիպտացիներն ասել են, որ ԱՄՆ-ի այս գործողությունը «ամոթալի նախադեպ» է Անվտանգության խորհրդի պատմության մեջ, իսկ Իրանի արտգործնախարարը ԱՄՆ-ի վետոյի կրկնությունը որակել է որպես « դարի դիվանագիտական ​​աղետ»։

Իրան օրաթերթ

Արևմուտքի վախը Եմենից դեռևս հայտնի չէ

 

Եմենի աշխարհաքաղաքական դերը և Անսարոլահի զինատեսակների թարմացումը փոխել են տարածաշրջանի հավասարումները հօգուտ Եմենի։

Ամերիկյան կոալիցիայի ձախողումը Անսարոլլահի հարձակումները կասեցնելու հարցում Արևմուտքին և նրա դաշնակիցներին ստիպել է պայքարել: Այս խուճապի նշաններն են Յոթնյակի խմբի տրանսպորտի նախարարների առցանց համաժողովի անցկացումը՝ Կարմիր ծովի ճգնաժամը հետաքննելու նպատակով, Կարմիր ծովում Եվրամիության ուժերի պաշտոնական առաքելության սկիզբը և Մոհամմադ Ալի ալ-Հութիի նախազգուշացումը. Եվրոպային, որն ասել է «Եվրոպան կրակի հետ չխաղա և դաս քաղի Անգլիայից»։

Միևնույն ժամանակ Եմենն ավելացրեց իր հարձակումները՝ տորպեդներով թիրախավորելով ամերիկյան երկու նավեր, և այդ հարձակումներից խորտակվեց նաև բրիտանական նավը։

Դոնյայե Էղթեոադ օրաթերթ

Բայդենի շունը կրկին խնդիր է առաջացրել

 

Բայդենի շունը առնվազն 24 անգամ հարձակվել է Գաղտնի ծառայության անդամների վրա, ովքեր պատասխանատու էին ԱՄՆ նախագահի անվտանգության համար։

Ջամե Ջամ օրաթերթ

Հնդիկ աշխատողների հրաժարումը Սիոնիստական ​​ռեժիմի զենքերը բեռնեվելուց

 

Հնդկական նավահանգստի աշխատողների արհիամիությունը, որը բաղկացած է 3500 աշխատողներից այս երկրի 11 նավահանգիստներում, հայտարարել է, որ զերծ կմնա զենքի բեռնաթափումից և բեռնեվելուց դեպի օկուպացված տարածքներ կամ այնտեղից եկող բեռները։

Tert.am

Այսօր Հայաստան կառաքվի ֆրանսիական պաշտպանական սպառազինության խմբաքանակ. Le Figaro

 

Այսօր Հայաստան կառաքվի ֆրանսիական Thalès ընկերության Ground Master (GM200) երեք ռադար (կարող են հայտնաբերել թշնամու ինքնաթիռները 250 կմ հեռավորության վրա), ինչպես նաև գիշերային տեսողության համակարգեր՝ հեռադիտակներ, Safran ընկերության սարքավորումներ, որոնց գնման պայմանգրերը Ֆրանսիան և Հայաստանը ստորագրել են 2023 թվականի հոկտեմբերին:

Այս մասին գրում է lefigaro.fr-ն։

Նախատեսվում է նաև, որ ֆրանսիական ուժերն այս տարի հայկական կողմի մասնակցությամբ կանցկացնեն լեռնային մարտական պատրաստության երեք դասընթաց:

Հիշեցնենք, որ փետրվարի 22-23-ը Հայաստանում այցով կգտնվի Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստյան Լեկորնյուն։ Այս մասին հայտնում է lefigaro.fr-ն:

Սա կլինի Ֆրանսիայի ռազմական գերատեսչության ղեկավարի առաջին այցը Հայաստան։ Միևնույն ժամանակ, այցի հիմնական նպատակը կլինի «պաշտպանության հարցերում երկու պետությունների միջև հարաբերությունների ամրապնդումը»։

Tert.am

Նիկոլի ձևակերպած «ցլերի» քանակը մենք մեր ձեռքով ավելացնում ենք, Հայաստանը դաշնակիցների փոխարեն ձեռք է բերում կարեկցողներ. Վահե Հովհաննիսյան

 

Մենք ազգովի հպարտանում ենք 80 տարի առաջ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գնդակահարված Միսաք Մանուշյանով (և ճիշտ ենք անում), բայց չգիտենք 6 ամիս առաջ, սեպտեմբեր 19-20 Արցախում հերոսական կռիվ տված մոտ 250 մեր զոհված տղերքի անունները, որոնք կանգնեցին ադրբեջանական զորքի դիմաց՝ շատ լավ հասկանալով, որ գնում են գնդակահարության։

Այս մասին ֆեյսբուքյան էջում հրապարակած հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը․

«Գիտեին, որ մենակ են ու զոհվելու են, որովհետև այսօրվա Հայաստան պետությունը մեր հայրենիքն ամբողջությամբ չի ընկալում, ու այսօրվա Հայաստանը չունի որևէ դաշնակից։ Ոչ միայն տղաների անունները չգիտենք պետական մակարդակով, չենք էլ հիշում նրանց, չենք գիտակցում նրանց արածը, նրանց վերջին արցախյան հերոսամարտը, չենք հիշում նրանց երեխաների, ընտանիքների, նրանց Մելինեների մասին։

Մենք հպարտանում ենք, որ Մանուշյանը հայ է, ու ֆրանսիացիք նրան պատվում են, իսկ մեր 44-օրյա պատերազմից հետո 5 հազար զոհերի հուղարկավորությունը, մասունքների ԴՆԹ ինդենտիֆիկացիան, անհետ կորածների փնտրտուքն ուղեկցվում էր Երևանի աղմկոտ և ուրախ ռեստորաններով, այդ թվում պետական բարձրաստիճան պաշտոնյաների։ Մեկ շաբաթ առաջ 4 զոհ ենք տվել, և այսօր հատուկենտ անհատներ են այդ մասին հիշում։

Ֆրանսիական դիմադրության հայ հերոսով հպարտանում ենք, և ճիշտ էլ անում ենք, բայց «հերոսաբար» Արցախ ենք կորցնում ասես ոչ մի լուրջ բան չի եղել։ Մենք խոսում ենք դիմադրության ազնիվ ու վեհ գաղափարից, բայց Արցախ կորցնելուց հետո իշխանությունից գոնե մեկը հրաժարական չտվեց, որպես անհատական դիմադրություն, իսկ հայոց խորհրդարանում Արցախ կորցնելուց մեկ շաբաթ անց հանդարտ, խաղաղ նիստ էր, որի տրամաբանական շարունակությունը զուգընկերոջ ու կուսության հարցի քննարկումն էր ։ Սա է մեր պետական մտածողության որակը։

Դաշնակիցնե՞ր, թե՞ կարեկցողներ

Հայաստանը դաշնակիցների փոխարեն ձեռք է բերում կարեկցողներ։ Մանուշյանի պատվումը Փարիզում ուղեկցվում էր հակառուսական դեմարշների նոր ալիքով ու անտեղի ձևակերպումներով, որոնք դաշնակից չեն ավելացնելու, բայց թշնամի՝ հաստատ։ Նիկոլի ձևակերպած «ցլերի» քանակը մենք մեր ձեռքով ավելացնում ենք։ Պոտենցիալ դաշնակից Ռուսաստանից մենք սարքում ենք թշնամի Ռուսաստան։ Պոտենցիալ դաշնակից Ֆրանսիայից՝ կարեկցող Ֆրանսիա, պոտենցիալ դաշնակից Իրանից մենք գնում ենք նոր թշնամի կամ նվազագույնը դիտորդ ստանալու ճանապարհով։

Սխալվելու ենք այնքան, որ Վրաստանից էլ ստանանք ոչ բարյացակամ երկիր՝ որպես կողքից մի նոր փոքր «ցլիկ»։

Միայն Նիկոլի Հայաստանը կարող է պաշտոնապես ողջունել տարածաշրջանային 3+2 ձևաչափը, բայց շեշտը դնել եվրոպական դիտորդների վրա, որոնց դեմ հանդես են գալիս տարածաշրջանի նույն այդ բոլոր պետությունները։

Հայաստանին դաշնակից է պետք, ոչ թե կարեկցող։ Դաշնակից ձեռք բերելու և պահելու համար խելք, ստրատեգիական մտածողություն ու աշխատանք է պահանջվում, իսկ կարեկցող ունենալու համար՝ կարեկցանքի անվերջ առիթներ և հուզական էքշն։ Պետական մտածողություն չունեցող ժողովուրդները բոլոր ժամանակներում միշտ աղետների են հասնում, միշտ ծնում են արկածախնդիր իշխանություններ և ոչ պետական մտածողությամբ էլիտաներ։ Արատավոր, աղետաբեր շրջան է, որից դուրս պրծնելու համար մեզ քիչ ժամանակ է մնացել»,- գրել է նա։

News.am

Մեկնարկել ենք ՀՀ-ի հետ գործընկերության նոր օրակարգը. Բորելը ուզում է գալ ՀՀ, որ այդ օրակարգի 1-ին առաջարկն անի. Մարագոս

 

ԵՄ բարձր ներկայացուցիչ Բորելն ու Հայաստանի ԱԳ նախարար Միրզոյանը հայտնել են, որ գործընկերության խորհրդում արդեն մեկնարկել ենք նոր գործընկերության օրակարգը: Այս մասին այսօր՝ փետրվարի 22-ին, ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի ամփոփիչ զեկույցի և կայքի ներկայացման ժամանակ իր խոսքում նշեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը:

«Սա մեծապես վերաբերում է CEPA համաձայնագրի ներուժը հետազոտելուն եւ օգտագործելուն: Սա շատ-շատ կարեւոր փաստաթուղթ է, որն իրականացման ճանապարհին է, բայց իրականում մենք կարող ենք ավելի բարձր արդյունքներ արձանագրել միասնաբար, որ կարողանանք ավելի լավ արձագանքելն հայ ժողովրդի, բիզնեսների ձգտումներին՝ ունենալու ավելի լավ կյանք: Կյանք, որ հիմնված է արժեքների, փոխադարձ հարգանքի, տարածքային ամբողջականության եւ տարածքների զարգացման սկզբունքների վրա:

ԵՄ բարձր ներկայացուցիչ Բորելը նշեց, որ ինքը ցանկանում է այցելել Հայաստան, որպեսզի այդ օրակարգի առաջին առաջարկն անի: Կարծում եմ՝ մեր ներկայությունն յաստեղ ողջունված կլինի»,-ասաց նա:

Մարագոսը նկատեց, որ արդեն իսկ նոր օրակարգի ուղղությամբ աշխատանքի որոշակի արդյունքներ կան. «Ամրապնդելու ենք անվտանգության ուղղությամբ համագործակցությունը: ԵՄ-ն իր բարձր ներկայացուցչին եւ Եվրահանձնաժողովին  խնդրել է դիտարկել հնարավորություն, որով հնարավոր է լավարկել  ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները բոլոր ուղղություններով: Սա հենց այն է, ինչը մենք անում ենք եռւ դուք անում եք Բրյուսելի գործընկերների հետ»,-ասաց նա:

News.am

Պատմության մեջ առաջին այցը. Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեքորնյուն կայցելի Հայաստան

 

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեքորնյուն երկօրյա այցով հինգշաբթի կայցելի Հայաստան, տեղեկացրել է Le Figaro-ն։

«Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեքորնյուն հինգշաբթի եւ ուրբաթ, Փարիզում Միսաք Մանուշյանի՝ դիմադրության շարժման հայկական ծագում ունեցող  մարտիկի պանթեոնացման հաջորդ օրը, կլինի Հայաստանում՝ ամրապնդելու համար պաշտպանական ոլորտի հարաբերությունները»,- գրել է պարբերականը։

«Ֆրանսիան եւ Հայաստանը պատմական բարեկամական հարաբերություններ ունեն, բայց պաշտպանության ոլորտում հարաբերությունները երկկողմ հարաբերությունների ինտենսիվության մակարդակի չեն եղել»,- նշել են Ֆրանսիայի ՊՆ-ում՝ ընդգծելով, որ սա Ֆրանսիայի պաշտպանության նախարարի առաջին այցելությունն է Հայաստան։

Պարբերականը հիշեցրել է, որ 2023թ. հոկտեմբերին Ֆրանսիան եւ Հայաստանը ստորագրել են արձանագրություն հակաօդային պաշտպանության վերաբերյալ մտադրությունների մասին, որը ներառում է Thalès ընկերության Ground Master (GM200) երեք ռադարների ձեռքբերման պայմանագիր, որոնք թույլ կտան հայտնաբերել հակառակորդի ինքնաթիռը 250 կիլոմետր հեռվից, ինչպես նաեւ գիշերային տեսանելիության համակարգերի պայմանագիր՝ Safran-ի արտադրության հեռադիտակներ, որոնք տեղ կհասցվեն հինգշաբթի։