Փետրվար 24, 2024 18:10 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 24.02.2024

Այսօրվա իրանական մամուլում կարդում ենք հետաքրքիր բովանդակություն «Զելենսկու Հայաստան ճանապարհորդության ծրագրից» մինչև «Պուտինի չմեկուսացվելու պատճառը»

Դոնյայե էղթեսադ

Ինչո՞ւ Պուտինը չի մեկուսացվում

Տնտեսական պատժամիջոցներ սահմանելով և միջազգային կարգը հավաքական կերպով պաշտպանելու կոչերով՝ ԱՄՆ-ն ձգտում էր պատժել Ռուսաստանին տնտեսական վնասներ պատաճառելով և քաղաքականապես մեկուսացմամբ։  Նպատակն այն էր, որ ընկերությունները և երկրները խզեն Մոսկվայի հետ իրենց  հարաբերությունները.  Սակայն երկու տարի անց Պուտինն այնքան էլ մեկուսացված չէ, որքան ակնկալում էին ԱՄՆ պաշտոնյաները:

Ռուսաստանի բնածին ուժը, որը պայմանավորված է նավթի և բնական գազի հսկայական պաշարներով, հզորացրել է ֆինանսական և քաղաքական դիմադրությունը, որը սպառնալիք է դարձել Արևմուտքի նպատակների համար:

Ասիայի, Աֆրիկայի և Հարավային Ամերիկայի որոշ մասերում նրա ազդեցությունը նախկինի պես ուժեղ է, կամ նույնիսկ աճում է, և տանը նրա իշխանությունը  ուժեղ է թվում, ինչպես միշտ:

 

Էթեմադ

Զելենսկին այցելում է Հայաստան

Հայաստանի լրատվամիջոցները հայտնել են, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մինչև հաջորդ ամիս կայցելի Երևան։

Սակայն այս ուղևորության ստույգ ժամկետը դեռ հայտնի չէ, և ուկրաինական կողմի հետ բանակցությունները շարունակվում են։

 

Շարղ

Հունգարիան վերացնում է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վերջին խոչընդոտը

Շվեդիայի վարչապետի Բուդապեշտ այցի նախօրեին, Հունգարիայի վարչապետը հայտնել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության համար իր երկրի վերջնական համաձայնության նախապատրաստման մասին։

 

Համշահրի

Ամերիկյան New York Times. Թել Ավիվը չի կարող հասնել իր նպատակներին ՀԱՄԱՍ-ի դեմ

Ամերիկյան New York Times թերթը իր հոդվածում, որում մեջբերում է անում ամերիկացի պաշտոնյաներից, հաղորդում է, որ ՀԱՄԱՍ-ի թունելային ցանցի մեծ մասը պահպանված է մնացել :

Այս հոդվածում New York Times-ը հստակորեն ընդունում է, որ «Իսրայելը» չի կարող հասնել իր նպատակին ՀԱՄԱՍ-ի ռազմական հզորությունը ոչնչացնելու համար։

 

Ջամեջամ

  Ամերիկայի անկարողությունը Եմենի դեմ պայքարում

Արձագանքելով Պաղեստինի ժողովրդի դեմ Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործություններին, Եմենի բանակը մարտահրավեր է նետել ԱՄՆ ռազմածովային ուժերի զսպողական կարողությանը` թիրախավորելով թշնամու մոտ 50 ռազմական և առևտրային նավերը:

 

Aysor.am

Նախապատրաստական աշխատանքներ են ընթանում. ՀՀ ԱԳՆ-ն` Թավրիզում հյուպատոսության բացման մասին

Իրանի Իսլամական Հանրապետության Թավրիզ քաղաքում Հայաստանի գլխավոր հյուպատոսության բացման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։ Տեղեկությունը հայտնել է ՀՀ ԱԳՆ-ն` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։

«Հայտնում ենք, որ ընթանում են նախապատրաստական աշխատանքներ։ Հետագա զարգացումների վերաբերյալ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պատշաճ կերպով կիրազեկի»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում հայտնել էր Թավրիզում ՀՀ գլխավոր հյուպատոսություն հիմնելու շուրջ համաձայնության ձեռքբերման մասին՝ հույս հայտնելով, որ 2024 թվականի առաջին շաբաթների ընթացքում ականատես կլինեն դրա բացման պաշտոնական արարողությանը

 

News.am

Ադրբեջանի ԱԳՆ-ն վիրավորված է Փաշինյանի հայտարարություններից

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ֆրանսիական France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։

Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից հրապարակված պատասխան հայտարարության մեջ ԱԳՆ-ն Փաշինյանի խոսքերը համարում է «անհիմն մեղադրանքներ», որոնք «կանխամտածված լարվածություն են ստեղծում տարածաշրջանում և ուղղված են հերթական անգամ խաթարելու խաղաղ գործընթացը»։

Ինչպես պարզվեց, Բաքուն կրկնակի վիրավորված էր՝ իր և «այդ տղայի» համար. «Ղեկավարների վերջին հանդիպումից հետո Հայաստանի նման հայտարարություններն արվել են Գերմանիայի կանցլերի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպումից հետո, և ընտրելով Ֆրանսիան որպես դրա վայր, Հայաստանի կողմից Գերմանիայի ջանքերի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է, ինչը դիտարկվում է որպես խաղաղ գործընթացի վրա Ֆրանսիայի շարունակական բացասական ազդեցության ցուցանիշ»։

Բաքուն վստահեցնում է, որ «այն պնդումները, թե իբր Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա, չեն համապատասխանում միջազգային իրավունքի սկզբունքներին, առկա փաստերի ակնհայտ խեղաթյուրում են և նպատակ ունեն մոլորեցնել միջազգային հանրությանը»։

 

Mamul.am

«Ո՛չ ԵՄ-ն, ո՛չ Ֆրանսիան, ո՛չ ԱՄՆ-ը պատրաստ չեն տալ էն երաշխիքները, որն ունենք ՀԱՊԿ-ում». Մելքոնյան

«Նիկոլ Փաշինյանը հայտարարեց էն, ինչն արդեն տեղի է ունեցել. հարաբերությունները Հայաստանի ու ՀԱՊԿ-ի միջև վաղուց սառեցված են»,- «Հայաստանը խաչմերուկում. ՀԱՊԿ, ՆԱՏՕ, թե՞ արտադաշինքային կարգավիճակ» թեմայով քննարկումից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է պատմական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը։ «Հայաստանը նիստերին, զորավարժություններին չի մասնակցում, մերժում է ընդունել զորավարժություններն իր տարածքում: Հիմա Հայաստան-ՀԱՊԿ հարաբերություններն անցնում են նոր մակարդակի, երբ՝ ոչ միայն ՀՀ-ը չի մասնակցում նիստրին, այլ նաև մերժում է կամ չի ստորագրում էն որոշումները, որոնք նիստի ժամանակ ընդունվել են»,- ասել է նա։ Մելքոնյանի խոսքով՝ ո՛չ ԵՄ-ն, ո՛չ Ֆրանսիան, ո՛չ ԱՄՆ-ը պատրաստ չեն նույնիսկ ֆորմալ՝ թղթի վրա, տալ էն երաշխիքները, որը մենք ունենք ՀԱՊԿ-ում:

 

Mamul.am

«2018-ից սկսած՝ իշխանությունները հարձակում են իրականացնում եկեղեցու դեմ»․ Անդրանիկ Թևանյան

«Այս իշխանությունները 2018-ից սկսած՝ պլանավորված հարձակում են իրականացնում եկեղեցու դեմ։ Ավանդական, ազգային ինստիտուտների դեմ հարձակումը բնորոշ է բոլոր, այսպես կոչված, գունավոր կամ թավշյա հեղափոխություններին, որովհետև նրանց նպատակը հասարակությանը պառակտելն է։ Էդ նպատակով էլ հարձակում են գործում էն ինստիտուտների դեմ, որոնք կարող են միավորող ֆունկցիա կատարել»,- հաջակցություն Հայ Առաքելական եկեղեցու՝ ընթացող ակցիայի ժամանակ ասել է «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։ Խոսելով Ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականը պահանջողների մասին՝ նշել է․ «Դրանք լուսանցքային դեմքեր են, ուղղորդվում են իշխանութան կողմից, հանրային լայն աջակցություն չունեն»։

 

Պիտակ