Փետրվար 28, 2024 16:04 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- ընտրությունների անվտանգությունը Իրանի կարևոր քաղաքական ձեռքբերում է

Անցած 45 տարիների ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետության կարեւորագույն հաջողություններից ու ձեռքբերումներից է 39 ընտրությունների անցկացումը միանգամայն անվտանգ միջավայրում։

Իրանի Իսլամական խորհրդարանի 12-րդ գումարման և Առաջնորդության Բանիմացների խորհրդի 6-րդ գումարման ընտրությունները կանցկացվեն ուրբաթ օրը՝ մարտի 1-ին (Էսֆանդի 11-ին) ողջ Իրանում։ Ընտրությունների առնչությամբ կարևորագույն խնդիրներից է դրանք անվտանգ և առանց լարվածության միջավայրում անցկացնելը։

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը ուրբաթ օրը կայանալիք ընտրությունների վերաբերյալ սահմանեց չորս ռազմավարություն, դրանք են ուժեղ մասնակցությունը, իսկական մրցակցությունը, իրական առողջությունը և լիակատար անվտանգությունը: Այս կապակցությամբ ներքին գործերի նախարարության ոստիկանության և անվտանգության գծով տեղակալ, Իրանի ընտրությունների  անվտանգության շտաբի պետ Սեյյեդ Մաջիդ Միրահմադին երկուշաբթի օրը, հայտարարեց, որ ընտրությունների անվտանգության ապահովման համար պատասխանատու են ավելի քան 250 հազար զինվորական, իրավապահ և անվտանգային ուժեր։

Իրանում ընտրությունների անվտանգությունը կարեւորելու պատճառներից մեկը Իրանի ժողովրդագրական կառուցվածքն ու կազմն է։ Իրանը էթնիկ և ցեղախմբերի բազմազանություն ունեցող երկիր է, և էթնիկ ու ցեղային ասպեկտները ավելի են ընդգծվում ընտրություններում ժողովրդի մասնակցությամբ:

Այդուհանդերձ Իրանի անցած 39 ընտրություններում չնչին անապահովություն չի եղել, և անվտանգ միջավայրում ընտրությունների անցկացումը Իրանի Իսլամական Հանրապետության շոշափելի ձեռքբերումներից է։

Այս կապակցությամբ Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ավելի վաղ հայտարարել էր. «Մեկ այլ հատկանիշ, որը կարևոր և արժանի է ուշադրության, որի համար մենք իսկապես պետք է շնորհակալություն հայտնենք Աստծուն, ընտրական միջավայրի անվտանգությունն ու խաղաղությունն է եղել: Ոչ մի ցավալի դեպք տեղի չի ունեցել նույնիսկ այնտեղ, որտեղ եղել են տարաձայնությունների շարժառիթներ, ինչպես այն դեպքերը, որտեղ կան էթնոսներ, կա տարաձայնություն և մրցակցություն երկու քաղաքների միջև, այդպիսիք մենք ունենք ամբողջ երկրում»։

Դա ակնհայտ է մեծ քաղաքներում և նմանատիպ վայրերում, իսկ երկրի բոլոր անկյուններում էլ նույնն է եղել. Չի եղել մի միջադեպ, որը  կդառնացներ  ընտրությունների մթնոլորտը և, Աստված մի արասցե, վնաս կպատճառեր մարդկանց կյանքին։

Կարևոր պատճառներից մեկը, թե ինչու է Իսլամական հեղափոխության առաջնորդը մշտապես պնդում, որ ընտրություններն անցկացվեն լիակատար անվտանգությամբ, կապված է ընտրությունների համար նրա նախատեսած գործառույթի հետ։

Նա այն համոզմանն է, որ Իրանում ընտրությունները պետք է հանգեցնեն միասականության։ Այս կապակցությամբ նա վերջերս Թավրիզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հիշեցրեց. «Քաղաքական և հայեցողական տարաձայնությունները չպետք է ազդեն Իրանի ժողովրդի ազգային միասնության վրա՝ թշնամիների դեմ»։

Այս կարևոր և շոշափելի ձեռքբերումը տեղի է ունեցել այնպիսի պայմաններում, երբ Իրանի Իսլամական Հանրապետության թշնամիները չեն վարանել ցանկացած քայլ ձեռնարկել մի կողմից՝ ընտրությունների վրա բացասաբար ազդելու և դրանք կասկածի տակ դնելու, իսկ մյուս կողմից՝ անկարգություններ ու անապահովություն ստեղծելու համար։

Իրանի Իսլամական Հանրապետության հետախուզական մարմինների տվյալներով՝ անցյալ սեպտեմբերից թշնամիները, անկարգություններ ու անապահովություն հրահրելով, փորձում էին այպես անել, որ հիմնականում պայմանները բարենպաստ չլինեին մարտի 1-ին ընտրությունների անցկացման համար, ինչը ձախողվեց Իրանի հետախուզական ու անվտանգային կազմակերպություոնների զգոնության շնորհիվ։

 

Պիտակ