Մարտ 09, 2024 17:49 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն ֊ 09.03.2024

Զեկույցները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ը խաթարում է հրադադարը՝ սինիստական ռեժիմի և ՀԱՄԱՍ-ի միջև, Իսրայելին զենքի վաճառքի աճի պատճառով՝ ավելի շատ շահույթ ստանալու նպատակով:

Իրան օրաթերթ

Ամերիկան ​​շահում է Գազայի հրադադարի հետ խաղալուց

 

Վետոյի իրավունքն օգտագործելուց հետո օկուպացիոն ռեժիմին աջակցելու համար, այժմ ԱՄՆ-ն փորձում է վավերացնել իր ցանկալի զինադադարը՝ հիմնվելով Սիոնիստական ​​ռեժիմի պայմանների վրա և առաջ տանել նրա շահերը: ԱՄՆ-ն Անվտանգության խորհրդին է ներկայացրել բանաձեւի նախագիծ, որում աջակցում է Գազայի հատվածում 6-շաբաթյա հրադադար։

Հրադադար չունենալու առավելություններից է հանցագործությունների դյուրացումը և իհարկե Վաշինգտոնի կողմից ուղարկված զենքի օգտագործումը։ Այս զենքերը գլխավոր դեր են խաղացել Գազայի պատերազմում և հսկայական շահույթ են ստեղծել Ամերիկայի համար։

Շարղ օրաթերթ

Մուսավի. Կովկասի հարցերը վերաբերում են միայն այս տարածաշրջանի երկրներին

 

Ադրբեջանական Հանրապետությունում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին ասել է. Իրանը և տարածաշրջանի այլ երկրներ վճռականորեն աջակցում են Կովկասի կայունության և անվտանգության համար 3+3 նախաձեռնությանը:

Նա հավելել է. Իրանը և տարածաշրջանի երկրները երբեք չեն հանդուրժի արտատարածաշրջանային միջամտություններ։

Մուսավին ասել է. «Ինչպես մյուս հարցերում, մենք այս խնդրում լուրջ հարց ունենք Արևմուտքի նպատակների և ցանկությունների հետ։

Քեյհան օրաթերթ

Կանանց միջազգային օրվա կապակցությամբ

BBC. Եվրոպան դարձել է դժոխք կանանց համար

 

Ոմանց համար կարող է դժվար լինել հավատալը, սակայն 2015 թվականին որոշ եվրոպական հեղինակավոր սոցիալական և մշակութային հաստատությունների կողմից հրապարակված վիճակագրության համաձայն, ինչպիսին է FRA-ն (Հիմնական իրավունքների գործակալությունը), այս մայրցամաքի կանանց մոտ կեսը ենթարկվել է սեռական ոտնձգությունների:

Այս վիճակագրության և զեկույցների հիման վրա բրիտանական թագավորական «BBC» լրատվամիջոցի փոխանցմամբ՝ «Եվրոպան այլևս դրախտ չէ կանանց համար», և այս մայրցամաքը դարձել է դժոխք կանանց համար։

Շվեդիայի արդարադատության նախարարությանը կից «Բրա» հաստատության զեկույցի համաձայն՝ այս երկրում օրական միջինում մոտ 65 երեխա ենթարկվում է սեռական ոտնձգությունների կամ բռնության։

Իրան օրաթերթ

Դատարկ ժամկետներ

 

Գազայում հրադադարի բանակցությունների արդյունքների անորոշությանը զուգահեռ, հավանական է, որ ցանկացած պահի հնչի Լիբանանի Հեզբոլլահի և Սիոնիստական ​​ռեժիմի միջև պատերազմի շեփորը։

Սիոնիստական ​​ռեժիմի հեռուստատեսության 13-րդ ալիքը հաղորդում է, որ գեներալ Հերզի Հոլուեյը հանձնարարել է Գազայում ցամաքային գործողությունների պլաններ նախագծող Չիկո Թամիրին ծրագրել ցամաքային գործողություններ ընդեմ Հեզբոլլահի:

Միևնույն ժամանակ, Հեզբոլլահին առնչվող լիբանանյան թերթը հաղորդում է, որ Սիոնիստական ​​ռեժիմը մարտի 15-ը վերջնաժամկետ է սահմանել Հեզբոլլահի ուժերին հարավային Լիբանանից դուրս բերելու համար դիվանագիտական ​​համաձայնության հասնելու հնարավորություն, և դրանից հետո պատրաստ է շարունակվող սահմանային հակամարտությունները վերածել պատերազմի։

Tert.am

Ադրբեջանը «պահանջում է» անհապաղ ազատել «իր գյուղերը». փոխվարչապետ Մուստաֆաևի գրասենյակ

 

Հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովներն առ այսօր 7 հանդիպում են անցկացրել. այս փուլում հանձնաժողովների գործունեության շրջանակներում աշխատանքներ են տարվում սահմանազատման աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ կարգավորիչ դաշտի ստեղծման ուղղությամբ։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակի մամուլի ծառայությունից։

Մեկնաբանության մեջ ասվում է, որ «Ադրբեջանի Հանրապետությունը չի ընդունում վերջին շրջանում

հայկական ԶԼՄ-ներում կառավարական աղբյուրներից տարածվող տեղեկատվությունն այն մասին, որ Հայաստանի 31 գյուղերին պատկանող հողերը գտնվում են Ադրբեջանի օկուպացիայի տակ»։

«Ադրբեջանի Հանրապետությունը, չճանաչելով դա, պահանջում է ազատել «իր» 4 «օկուպացված» (չակերտները՝ Tert.am) գյուղերը։ Այս առնչությամբ ադրբեջանական կողմը հարկ է համարում նշել, որ մինչ պետական սահմանի սահմանազատումն իրականացվելը, միանգամայն «անհիմն» (չակերտները՝ Tert.am) է հայտարարել, որ Հայաստանի 31 գյուղերին պատկանող հողերը օկուպացված են։ Ինչ վերաբերում է «Հայաստանի կողմից օկուպացված 4 ադրբեջանական» (չակերտները՝ Tert.am) գյուղերին (Բաղանիս-Այրում, Ներքին Ոսկեպար, Խեյրիմլի, Կըզըլ Հաջիլի), ապա դրանց պատկանելությունն Ադրբեջանին «անվիճելի է» (չակերտները՝ Tert.am), և դրանք «ենթակա են անհապաղ ազատման» (չակերտները՝ Tert.am)։ Սահմանազատման գործընթացի շրջանակում կլուծվի նաև «Հայաստանի կողմից օկուպացված Ադրբեջանի 4 էքսկլավային» (չակերտները՝ Tert.am) գյուղերի (Վերին Ոսկեպար, Սոֆուլու, Բարխուդարլու, Տիգրանաշեն) ազատման հարցը», - ասվում է մեկնաբանությունում։

Tert.am

Եվրախորհրդարանում տեղի կունենա Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցով համաժողով

 

Եվրախորհրդարանում մարտի 19-ին տեղի է ունենալու «Հայ ռազմագերիներն Ադրբեջանում․ Եվրոպական խորհրդարանի համապատասխան բանաձևի ընդունումից 3 տարի անց ստեղծված իրավիճակը» խորագրով համաժողովը։

Այս մասին տեղեկանում ենք ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ֆեյսբուքյան էջից։

«Տեղեկացնում ենք, որ մարտի 19-ին Եվրոպական խորհրդարանում ԵԺԿ խմբակցության պատգամավոր Անդրեյ Կովաչևի հովանավորությամբ տեղի է ունենալու «Հայ ռազմագերիներն Ադրբեջանում․ Եվրոպական խորհրդարանի համապատասխան բանաձևի ընդունումից 3 տարի անց ստեղծված իրավիճակը» խորագրով համաժողովը»,- նշել են ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչությունից։

News.am

Ադրբեջանը շարունակում է Ստեփանակերտի ապահայկականացման գործընթացը

 

Ստեփանակերտի կենտրոնում գտնվող Ազգային ժողովի շենքը Արցախի Հանրապետության քաղաքական ինքնության խորհրդանիշներից մեկն էր, ուստի պատահական չէ, որ քաղաքի օկուպացիայից հետո ադրբեջանական կողմը քանդեց այն: Բացի այդ, այս շենքը իր ծավալներով Ստեփանակերտ քաղաքի յուրօրինակ խորհրդանիշներից էր, որն երևում էր քաղաք դեռ չհասած, երբ բացվում էր Ստեփանակերտի տեսարանը: Ադրբեջանական կողմը շարունակում է Ստեփանակերտի ապահայկականացման, Արցախի ինքնության և ինքնուրույնության խորհրդանիշների ոչնչացումը: Այս մասին հայտնում է  Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը։

Անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Արցախի Ազգային Ժողովի և Ազատամարտիկների միության շենքերը քանդելուն՝ կայքը գրում է.

«2023 թվականի սեպտեմբերին Արցախի տարածքի ամբողջական օկուպացիայից հետո սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում կարելի է հանդիպել տասնյակ տեսանյութերի, որոնք նկարահանվել են ադրբեջանցիների կողմից օկուպացված Արցախում: Արցախի Ազգային ժողովի շենքի քանդման աշխատանքները ցուցադրող տեսանյութերը հգամացանց են ներբեռնվել է 2024 թվականի մարտի 3-ին: Տեսանյութերից կարող ենք տեսնել, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի շենքի ծավալի զգալի մասը քանդված է: Տեսանյութերից մեկում փաստվում է շենքի քանդման աշխատանքների մեկնարկը, իսկ մյուսում՝ արդեն վերջնարդյունքը: Արցախի Ազգային ժողովի շենքի միտումնավոր քանդումը պետք է որ եղած լինի փետրվարի վերջին, քանի որ տեսանյութերը ներբեռնվել են համացանց մարտի 3-ին և 4-ին։

Ազգային ժողովի շենքի քանդման մասին ինֆորմացիայի տարածումից հետո, ադրբեջանական հեռուստատեսությամբ ցուցադրվեց շենքի քանդման մասին պաշտոնական տեսանյութը, որտեղ քանդման աշխատանքները մեկնաբանվեցին որպես անջատողականության խորհրդանիշների ավերում, ինչի մեկնարկը տվել էր Իլհամ Ալիևը։

Ազգային ժողովի շենքը կառուցվել է 2003-2007 թվականներին ճարտարապետ Համլետ Խաչատրյանի նախագծով: Խորհրդային տարիներին այստեղ էր գտնվում Ստեփանակերտի թիվ 1 միջնակարագ դպրոցը, որի ծավալի մի մասը վերակառուցվեց և ներառվեց Ազգային ժողովի շենքի ծավալում:

Ստեփանակերտի կենտրոնում գտնվող Ազգային ժողովի շենքը Արցախի Հանրապետության քաղաքական ինքնության խորհրդանիշներից մեկն էր, ուստի պատահական չէ, որ քաղաքի օկուպացիայից հետո ադրբեջանական կողմը քանդեց այն: Բացի այդ, այս շենքը իր ծավալներով Ստեփանակերտ քաղաքի յուրօրինակ խորհրդանիշներից էր, որն երևում էր քաղաք դեռ չհասած, երբ բացվում էր Ստեփանակերտի տեսարանը: Ադրբեջանական կողմը շարունակում է Ստեփանակերտի ապահայկականացման, Արցախի ինքնության և ինքնուրույնության խորհրդանիշների ոչնչացումը:

Ադրբեջանական լրատվական ալիքները ևս անդրադարձան այս թեմային, միայն թե հրճվանքով՝ շեշտելով, որ շենքը անջատողականության խորհրդանիշ է։

Ադրբեջանական կողմը ավերել է նաև Արցախի Ազատամարտիկների միության շենքը, որը շահագործման է հանձնվել և պաշտոնապես բացվել 2014 թվականին։ Շենքի ճարտարապետն է Անահիտ Վարդանյանը:

Արցախի ազատամարտիկների միությունը հիմնվել է 2000 թվականին, այն ուներ ավելի քան 10 հազար անդամ: Միությունը հասարակական կազմակերպություն էր, որի նպատակն էր միավորել Արցախյան պատերազմի մասնակիցներին, օգնել և օժանդակություն ցույց տալ զոհված և հաշմանդամ դարձած ազատամարտիկների ընտանիքներին, աջակցել սոցիալական խնդիրների լուծմանը: Միության կարևորագույն նպատակներից էր սատար կանգնել Արցախի Հանրապետությանը:

News.am

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Թուրքիայի փոխարտգործնախարարի հետ քննարկել է խաղաղությունը Հարավային Կովկասում

 

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Կուրտ Քեմպբելը մարտի 8-ին Վաշինգտոնում հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարար Բուրաք Աքչափարի հետ։ Այս մասին նշվել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերի հաղորդագրությունում։

«Պետքարտուղարի տեղակալ Քեմպբելը եւ արտաքին գործերի փոխնախարար Աքչափարը քննարկել են ԱՄՆ եւ Թուրքիայի ռազմավարական համագործակցության հետագա ամրապնդման ուղիները տարածաշրջանային եւ գլոբալ առաջնահերթությունների վերաբերյալ։ Նրանք քննարկել են տնտեսական համագործակցությունը Կենտրոնական Ասիայում, խաղաղությունը Հարավային Կովկասում եւ Ասիայում ու նրա սահմաններից դուրս համատեղ աշխատանքի այլ հնարավորությունները»,- նշվել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցչի հաղորդագրությունում։

 

Պիտակ