Մեկնաբանություն - Իրանում ահաբեկչական գործողությունները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում դատապարտելու անհրաժեշտությունը
(last modified Sat, 06 Apr 2024 14:25:21 GMT )
Ապրիլ 06, 2024 17:55 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Իրանում ահաբեկչական գործողությունները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում դատապարտելու անհրաժեշտությունը

ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը այս կազմակերպության Անվտանգության խորհրդին կոչ է արել դատապարտել Իրանի Սիստան և Բալուչեստան նահանգում տեղի ունեցած վերջին ահաբեկչությունը։

«Ջեյշ ալ-Զոլմ» (Ջեյշ ալ-Ադլ) ահաբեկչական խմբավորումը, որի կապը Սիոնիստական ​​ռեժիմի հետ գաղտնիք չէ, անցած հինգշաբթի փորձել է գրավել Իրանի Սիստան և Բալուչեստան նահանգների Ռասք և Չաբահար շրջաններում տեղակայված ԻՀՊԿ-ի կենոնտրենակայանները։ Սակայն անվտանգության ուժերի գործողությունների արդյունքում խմբավորման գործողությունը ձախողվել է։ Բախման ընթացքում սպանվել է 18 ահաբեկիչ, Իրանի անվտանգության ուժերի 10 ծառայող, և վիրավորվել 44 խաղաղ բնակիչ։

 

Թվում է, թե վերջին հարձակումներում «Ջեյշ ալ-Զոլմ» ահաբեկչական խմբավորման նպատակներից մեկը եղել է այն, որ որպես Սիոնիստական ​​ռեժիմի կողմից միջնորդված խումբ, փորձել ետ պահել Թեհրանին սիոնիստների վերջին հանցագործություններին արձագանքելուց՝ ուժեղացնելով Իրանի վրա ճնշումը: Վերջին ահաբեկչությունը նույնպես տեղի ունեցավ լարվածության նոր շրջափուլի ֆոնին։ Երկուշաբթի օրը՝ ապրիլի 1-ին, Սիոնիստական ​​ռեժիմի կործանիչները հարձակվել էին Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի շենքի վրա, ինչի հետևանքով զոհվեցին իրանցի յոթ ռազմական խորհրդականներ, այդ թվում՝ երկու բարձրաստիճան հրամանատարներ: Այս հանցագործությունից հետո Իրանը շեշտեց այս հարձակմանը իր վճռական պատասխանը, իսկ Թեհրանի պատասխանի ձևի մասին ենթադրությունների ֆոնին, ահաբեկչական հարձակումներ տեղի ունեցան Չաբահարում և Ռասկում. Ուստի այս կասկածն ավելի է ուժեղանում, որ Սիստան և Բալուչեստանում ահաբեկչական հարձակումների նպատակներից մեկը եղել է ճնշումների ուժեղացումը՝ Թեհրանին հրաժարեցնել Դամասկոսում Սիոնիստական ​​ռեժիմի ոճրագործությանը արձագանքելուց:

 

ԻՍՆԱ-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչ  Ամիր Սաիդ Իրավանին ուրբաթ օրն Անվտանգության խորհրդին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված նամակում գրել է. «Իրանը խստորեն դատապարտում է նման նողկալի և դաժան ահաբեկչական գործողությունները և ընդգծում, որ մեղավորները պատասխանատվություն են կրելու»։

Այս նամակում ասվում է. «Հաշվի առնելով «Ջեյշ ալ-Ադլ» ահաբեկչական խմբավորման երկարաժամկետ բռնի գործողությունները, որին աջակցում են որոշ արտասահմանյան երկրներ, Իրանի Իսլամական Հանրապետությունը Անվտանգության խորհրդին կոչ է անում խստորեն դատապարտել այդ նողկալի ահաբեկչական գործողությունները և իր պարտավորություններին համապատասխան ձեռնարկել միջոցներ ահաբեկչության բոլոր ձևերի ու դրսևորումների դեմ պայքարի ուղղությամբ, ինչպես ցույց է տրված Անվտանգության խորհրդի հաստատակամ միասնությամբ ու դիրքորոշմամբ 2023 թվականի դեկտեմբերի 16-ի մամուլի հաղորդագրությունում (SC/15534)»։

Իրանի Իսլամական հեղափոխությունից հետո տարիների փորձը ցույց է տալիս, որ թշնամիներն ու ահաբեկիչները միշտ կիրառել են տարբեր մեթոդներ, այդ թվում՝ ահաբեկչություն և բռնություն՝ կանխելու այս հեղափոխության իդեալների և նպատակների իրականացումը, որպեսզի խախտեն Իսլամական Իրանում միասնությունն ու կայունությունը։

Այժմ Իրանի Իսլամական Հանրապետությունը ահաբեկչության ամենամեծ զոհերից մեկն է աշխարհի երկրների շարքում, և մինչ այժմ Իրանի ժողովրդից զոհվել է ավելի քան 17000 շարքային ու պաշտոնատար անձ  ահաբեկչական հարձակումների ժամանակ: Չնայած մինչ այժմ Իրանի ժողովրդի և իշխանությունների դեմ տեղի ունեցած բոլոր ահաբեկչական գործողություններին, միջազգային հանրությունը որևէ արդյունավետ և գործնական միջոց չի ձեռնարկել դրանց կրկնությունը կանխելու համար, և ահաբեկիչներին աջակցող ռեժիմներն էլ մշտապես հերքել են իրենց դերակատարությունը այս գործողություններում։

Ակնհայտ է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը, որպես տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի առաջամարտիկներից մեկը, շարունակում է հաստատակամորեն իր ջանքերն այս ուղղությամբ․ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված Իրավանիի նամակում նաև նշված է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը, որն ուղղակիորեն տուժել է ահաբեկչության աղետալի հետևանքներից,  հաստատակամ է այս արհավիրքի դեմ պայքարը ղեկավարելու իր անսասան հանձնառության հարցում: Մենք վճռական ենք պաշտպանելու Իրանի հպարտ և ազնիվ ժողովրդին, ինչպես նաև պաշտպանելու հարևան երկրների անվտանգությունը այս ահաբեկչական խմբավորումների վտանգներից»։