Մեկնաբանություն - Իրանի տեխնիկական ինժեներական ծառայությունների արտահանման աճը՝ չնայած պատժամիջոցներին
(last modified Tue, 16 Apr 2024 15:10:16 GMT )
Ապրիլ 16, 2024 18:40 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Իրանի տեխնիկական ինժեներական ծառայությունների արտահանման աճը՝ չնայած պատժամիջոցներին

Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության գիտելիքահենք ապրանքների և տեխնիկական ու ճարտարագիտական ​​ծառայությունների արտահանման գրասենյակի գլխավոր տնօրենը հայտարարել է այս ոլորտներում արտահանման աճի դրական հեռանկարների մասին։

Մոհամմադ Ռեզա  Քարիմզադեի խոսքով, ավելի քան քսան երկրների հետ 30 տեխնիկական և ինժեներական պայմանագրերի կնքումից բացի, պատվիրակություններ են ուղարկվել նաև տարբեր երկրներ, այդ թվում՝ Չինաստան, Ռուսաստան, Իրաք, Տաջիկստան և Ուզբեկստան:

Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության այս պաշտոնյան ընդգծելով Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության շարունակական աջակցությունը տեխնիկական ինժեներական ծառայությունների արտահանման ոլորտում անդրսահմանային գործունեությանը, հույս է հայտնել, որ որ այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են  գործադիր կանոնակարգի փոփոխությունը, տեխնիկական և ինժեներական ծառայությունների արտահանողներին աջակցելը, տեխնիկական և ինժեներական ծառայությունների արտահանողների աջակցության փաթեթի նախագիծը, ինչպես նաև թիրախ երկրներում տեխնիկական և ինժեներական ծառայությունների շուկայի զարգացման ծրագիրը կնպաստեն այս ոլորտներում արտահանումների  առավել քան երբևէ ամրապնդմանը:

Այն դեպքում է ներկայացվել  արտահանման աճի դրական վիճակագրությունը, հատկապես գիտելիքահենք, տեխնոլոգիական և ճարտարագիտական ոլորտներում, երբ Իրանի Իսլամական Հանրապետությունը առավել քան չորս տասնամյակ գտնվում է Միացյալ Նահանգների և նրա արևմտյան դաշնակիցների ամենախիստ և ճնշող պատժամիջոցների տակ,ուստի տեխնոլոգիական ոլորտում արտահանման  աճը վկայում է գիտական ​​և արդյունաբերական տարբեր ոլորտների  գիտատեխնոլոգիական  աճող գործընթացի և ժամանակակից տեխնոլոգիաների ձեռքբերման մասին,ինչը մեծ ձախողում է համարվում արևմտյան շրջանակների համար, որոնք դեռևս փորձում են Իրանին մեկուսացնել տարածաշրջանային և միջազգային ասպարեզներում։

Տնտեսական և տեխնոլոգիական հարցերով փորձագետ Էսմայիլ Բաղերին համոզված է,որ Իրանի Իսլամական Հանրապետությունը, որպես արդյունաբերության և տեխնիկայի առաջատար երկիր, Արևմուտքի  կիրառած պատժամիջոցներն օգտագործեց, որպես  գիտական, արդյունաբերական և տեխնոլոգիական բարգավաճման հնարավորություն , և այժմ  չնայած տարբեր սահմանափակումներին, Իրանն առաջատար է տարածաշրջանում և միջազգային շրջանակներում տնտեսական զարգացման և աճի, հատկապես արտահանման ոլորտներում , և նրա միջազգային հաճախորդները օրեցօր ավելանում են:

Ըստ առկա վիճակագրության՝ անցած տարի տարբեր ոլորտներում, ներառյալ զբոսաշրջային ,արդյունաբերական, գիտելիքահենք, տեխնիկական և ճարտարագիտական ծառայությունների   և տարանցիկ, ներառյալ ճանապարհային, ծովային և երկաթուղային ծառայությունների ոլորտում Իրանի Իսլամական Հանրապետության արտահանումը կազմել է ավելի քան 14 միլիարդ դոլար, ընդորում ակնկալվում է որ միջազգային շուկայի զարգացման համար նկատի  առնված ծրագրերով  ծառայությունների , գիտության և տեխնիկայի բոլոր ոլորտներում ականատես կլինենք Իրանի արտահանման զգալի աճին։

Սա նշանակում է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն իր երիտասարդ ստեղծագործ ուժերի ու գիտնականների  շնորհիվ  և ապավինելով ներքին ու տեղական կարողություններին  աճի ու զարգացման ճանապարհ է կտրում։
Այդ իսկ պատճառով, Իրանի Իսլամական Հանրապետության դեմ Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների շարունակումը ոչ միայն անարդյունավետ է, այլև Իրանի երիտասարդության և գիտական ​​շրջանակներին ավելի վճռական է դարձնում իր տնտեսական նպատակներն ու ծրագրերն առաջ տանելու համար:
Այժմ շատ երկրներ հետևում են Իրանի Իսլամական Հանրապետության տեխնոլոգիաների տեղայնացմանը՝ որպես համաշխարհային մոդելի, և այն ներառում են իրենց զարգացման ծրագրերում։