Մեկնաբանություն - Իրանը կպատասխանի տարածաշրջանում Իսրայելի ցանկացած ագրեսիայի
(last modified Fri, 19 Apr 2024 13:55:24 GMT )
Ապրիլ 19, 2024 17:25 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Իրանը կպատասխանի տարածաշրջանում Իսրայելի ցանկացած ագրեսիայի

Զգուշացնելով Իսրայելի արկածախնդրության կապակցությամբ, Իրանը հայտարարել է, որ ռեժիմի ցանակցած ագրեսիա կստանա ավելի կոշտ պատասխան։

ՄԱԿ-ի ԱԽ հերթական նախագահող Մալթայի ԱԳ նախարար Յան Բորգի հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանն անդրադառնալով Իսրայելի հարձակմանն Իրանի հզոր պատասխանին, ասել է․ «Իրանի գործողությունը եղել է օրինական և իրականացվել է ի պատասխան Դամասկոսում ԻԻՀ հյուպատոսարանի դեմ Իսրայելի իրականացրած հարձակման։ Գործողությունը եղել է օրինական և իրականացվել է ինքնապաշտպանության սկզբունքի հիմամբ»։
Նա նշել է, որ եթե թշնամին կրկնի իր հարձակումը, Իրանի պատասխանն ավելի կոշտ կլինի։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպման ժամանակ նույնպես անդրադառնալով «Ճշմարիտ խոստում»  գորոծղությայանն, Ամիր Աբդոլլահյանը նշել է, որ այն իրականացվել է օրինական պաշտպանության և միջազգային իրավունքի շրջանակներում։
Նրա խոսքով․ «Իրանը կարող էր իրականացնել ավելի լայնածավալ գործողություն, սակայն սահմանափակվեց այն կենտրոնի վրա հարձակմամբ, որտեղից կազմակերպվել էր Դամասկոսում ԻԻՀ հյուպատոսարանի վրա իրականացված հարձակումը»։

Անտոնիո Գուտերեշը մտահոգություն է հայտնել Արևմտյան Ասիայում Իսրայելի գործողությունների հետևանքով տիրող իրավիճկաի կապակցությամբ, նշելով, որ անգամ մեկ սխալ հաշվարկը կարող է աղետալի հետևանք ունենալ տարածաշրջանի ու աշխարհի համար։
Իրանը վերջին օրերին բազմիցս հայտարարել էր, որ Դամասկոսում ԻԻՀ հյուպատոսարանի վրա Իսրայելի հարձակումը չդապապարտելը կհանգեցնի Իրանի օրինական պատասխանին։ Ավելի ուշ Իրանը սահմանափակ գործողությամբ պատասխանեց Իսրայելի հարձակմանը։ Գործողությունն իրականացվեց օրինական պաշտպնության և միջազգային իրավունքի շրջանակում։

Այնուհետև Իրանը հայտարարեց, որ եթե Իսրայելը կրկին դիմի արկածախնդրության, կստանա շատ ավելի կոշտ պատասխան։
Իրանը համոզված է, որ երկրորդական խնդիրներով զբաղվելու փոխարեն անհրաժեշտ է լուծել  տարածաշրջանի ճգնաժամի արմատ հանդիսացող խնդիրը։ Իսկ դա Պաղեստինի և Գազայի հատվածի խնդիրն է։ Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ տարածաշրջանի խնդիրների արմատները գտնվում են Իսրայելի  օկուպացիայի, Գազայի ու Հորդանան գետի արևմտյան ափի պաղեստինցիներին ցեղասպանության ենթարկելու մեջ և  եթե պաղեստինցիների դեմ պատերազմը դադարեցվի, խաղաղությունը կվերադառնա տարածաշրջան, իսկ դրանից կշահեն բոլորը։   

Սակայն Իրսայելն ԱՄՆ-ի ու արևմտյան մյուս դաշնակիցների աջակցությամբ շարունակում է պաղեստինցի կանանց ու երեխաների կոտորածն ինչպես նաև հարձակվում  Սիրիայում, Իրաքում ու Լիբանանում գտնվող դիվանագիտական ու ոչ դիվանագիտական կենտրոնների վրա, նպատակ ունենալով սրել լարվածությունը տարածաշրջանում։