Մայիս 10, 2024 17:57 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Մալայզիան մերժել է ԱՄՆ-ի խնդրանքը

Մալայզիան մերժել է Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ԱՄՆ պահանջը Մալայզիայի ՆԳ նախարարը հայտարարել է, որ այդ երկիրը մերժել է Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու ԱՄՆ-ի պահանջը։ Նա ասել է․ «Կուալա Լումպուրը հետևում է միայն ՄԱԿ-ի պատժամիջոցներին»։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Բրայան Նելսոնի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում, անդրադառնալով ամերիկացի պաշտոնյայի այն պնդմանը, թե Իրանը նավթի վաճառքի հարցում հույսը դնում է Մալայզիայի վրա և Կուալա Լամպուրը պետք է կիրառի հակաիրանական պատժամիջոցներ, Սեյֆոլէդդին Նասոշան Էսմայլին ասել է․ «Մալայզիան ճանաչում է միայն այն պատժամիջոցները, որոնք հաստատվել և կիրառվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից»։ Ավելի վաղ, Bloomberg-ը գրել էր, որ Իրանը ֆինանսական գործարքներն իրականացնում է Մալայզիայի բանկային համակարգի միջոցով։ Դրանից հետո, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Բրայան Նելսոնի գլխավորած պատվիրակությանն ուղարկել էր Հարավարևելյան Ասիա՝ Իրանի դեմ պատժամիջոցների գործադրմանն աջակցելու համար։

Բռնատեր երկրներն այդ թվում՝ ԱՄՆ-ն, փորձում են ցանկացած միջոցով իրենց ենթարկել այլ երկրներին։ Այդ նպատակի համար կիրառվող գործիքներից մեկը պատժամիջոցն է, որով Վաշինգտոնը փորձում է պահպանել իր «համաշխարհային հեգեմոնիան»։

Քաղաքական հարցերով փորձագետ Ամին Ֆարջադն ասում է. «Աշխարհի համար արդեն պարզ է, որ ԱՄՆ-ի ուժն անկում է ապրում, և այդ երկիրն այլևս չի կարող պահպանել իր համաշխարհային գերիշխանությունը։ Հետևաբար, փորձում է ճնշում գործադրելով երկրների վրա, պահպանել իր դիրքը»։Սակայն անկախ երկրներն իրենց որոշումները կայացնում են սեփական շահերից ելնելով և թույլ չեն տալիս որևէ երկրի միջամտել իերնց ներքին գործերին։ Այդ երկրներից է Մալայզիան, որն ավելի վաղ մերժել էր Մալակայի նեղուցում ծովային ժանդարմերիա ստեղծելու ԱՄՆ-ի ու Ավստրալիայի առաջարկը։

Քանի որ արդեն ավելի մեծ թվով երկրներ են սկսում գիտակցել ԱՄՆ-ի չարաբաստիկ քաղաքականության իրական նպատակները, ամերիկյան պատժամիջոցներն անտեսողների թիվն աճում է։ Այսինքն՝ այդ երկրները կարողանում են իրենց մեջ քաջություն և ուժ գտնել՝ որոշումներ կլայացնելու սեփական ազգային շահերի շրջանակում և անտեսել ԱՄՆ-ի սպառնալիքները։ Բացի այդ, ԱՄՆ-ն այլև չի կարողանում իր կամքը պարտադրել այդ երկրներին, որոնք թույլ չեն տալիս Վաշինգտոնին ոտնահարել իրենց ազգային ինքնիշխանությունն ու անկախությունը և ստիպել շարժվել ամերիկյան քաղաքականությանը համահունչ։

Ամերիկյան կառավարությունը կարծում է, թե աշխարհի բոլոր երկրները պետք է ենթարկվեն Վաշինգտոնի քաղաքականությանը։ Հետևաբար, Վաշինգտոնն իրեն թույլ է տալիս խառնվել երկրների գործերին։ Մինչդեռ այդ երկիրը չի ցանկանում ընդունել, որ համաշխարհային իրավիճակը փոխվել է, և երկրները որոշումներ են կայացնում՝ ելնելով իրենց ազգային շահերից։

Պիտակ