Մարդու իրավունքների ոտնահարման հարցն՝ ԱՄՆ խրատների ներքո
ԱՄՆ կառավարությունը մյուս երկրներին խրատելու փոխարեն, պետք է ուշադրություն դարձնի մուսուլմանների իրավունքների բացահայտ ոտնահարման դեպքերին:
Իրանի ԱԳ նախարարության խոսնակն «անիրական, չափազանցված ու ապակառուցողական» է գնահատել ԻԻՀ-ում կրոնական ազատության իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ Պետքարտուղարության տարեկան զեկույցում արված հայտարարությունը: Նշելով, որ այդ հավակնությունը կրկնվող ու անվավեր են և կազմվել են քաղաքական նկատառումներով ու թշնամության հիմունքով, Բահրամ Ղասեմին հավաստել է , որ ԻԻՀ Սահմանադրությամբ պաշտոնապես ճանաչել է կրոնական փոքրամասնությունների իրավունքները և Իրանի բոլոր քաղաքացիներն ունեն հավասար իրավունքներ: Նրա խոսքերով, ՄԱԿ-ի տարեկան զեկույցում մտահոգություն է արտահայտվել ԱՄՆ-ում կրոնական փոքրամասնությունների, հատկապես մաուսուլմանների իրավունքների լայնամասշտաբ ոտնահարման կապակցությամբ և անհրաժեշտ է, որպեսզի ԱՄՆ կառավարությունն ուշադրություն դարձնի մուսուլմանների իրավունքների ոտնահարմանը: Վավերագրական փաստերի համաձայն, Եվրոպայում և ԱՄՆ-ում ծավալվել են մուսուլմանների դեմ իրականացվող քայլերը և ամեն օր առավել խիստ ու անարգալի վերաբերմունք է ցուցաբերվում մուսուլմանների դեմ: Վերջին տարիների իրադարձությունները վկայությունն են արևմուտքում մարդու իրավունքների ոտնահարման դեպքերի:
ԱՄՆ-ում և եվրոպական շատ երկրներում մարդու իրավունքների հարգման և իսլամաֆոբիայի տարածումը մտահոգիչ իրավիճակ են առաջացրել: Եվրոպական երկրներում ու ԱՄՆ-ում իսլամաֆոբիան ծայրահեղական խմբերի ու երիտասարդների առօրյայի մաս է կազմում: Եվրոպայում , ԱՄՆ-ում և Կանադայում իսլամաֆոբիան և գաղթականների դեմ տրամադրվածությունը մտահոգիչ ծավալներ են ստացել: Այսօր արևմուտքում հակամարդկային ավերիչ գաղափարների տարածումը , մարդու իրավունքների պաշտպանության հավակնորդ արևմտյան երկրներում անմարդկային գաղափարների հետևանքն է : Գաղափարներ, որոնց հիմքում ընկած է ռասայական խտրականությունը: Հետաքննությունների դաշնային բյուրոյի ՝ ՀԴԲ-ի հայտարարած տվյալների համաձայն, ԱՄՆ-ում ամեն օր մի սևամորթ քաղաքացի սպանվում է սպիտակամորթ քաղաքացու ձեռքով և նույնիսկ սևամորթներին սպանած սպիտակամորթ ոստիկանների դատական գոծընթացը տարբերվում է մյուս դեպքերից: Մարդու իրավունքների դաշտում ԱՄՆ-ի սև վկայականի մաս են կազմում Իրաքում Աբուղորայբի բանտում , Գուանտանամոյի կալանավայրում բանտարկյալների նկատմամբ կիրառվող խոշտանգումները և սևամորթների հետ անմարդկային վերաբերմունքը: Այս բոլորն արևմուտքում մարդու իրավունքների նկատմամբ երկակի մոտեցման հետևանքն է , որում իրենց դերակատարությունն ունեն մարդու իրավունքների պաշտպանները: ԱՄՆ-ը շարունակում է հայտարարել, թե պաշտպանում է մարդու իրավունքները, մինչդեռ փաստերն այլ բան են վկայում: Այդ երկրի հայտարարությունը չի համապաստախանում կրոնական փոքրամասնությունների նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքին և հարցը դարձել է քաղաքական լծակ այդ երկրի պետայրերի ձեռքում: