Հայաստան-Ադրբեջան սահմանում բախումների շարունակվելը և Ռուսաստանի դերակատարությունը
Չնայած սահմանված հրադադարին, Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվում են բախումները:
Այս առնչությամբ, շաբաթ օրը, օգոստոսի 13-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ վերջին 24 ժամերի ընթացքում հայկական ուժերը շփման գծերում գնդացիրով 11 անգամ խախտել են հրադադարը:
«Սպուտնիկ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո վարչությունը մանրամասնություններ չի հրապարակել այդ կապակցությամբ:
Տարածաշրջանային հարցերի փորձագետների խոսքով, Հայաստանի ու Ադրբեջանի միջև բախումների շարունակվելը և խաղաղության բանակցություններում երկու երկրի ղեկավարների վերջերս ընդունած դիրքորոշումը, հարևան պետությունների միջև տարաձայնությունների սրման են հանգեցրել:
Չնայած վերջին մեկ ամսվա ընթացքում, հակամարտող կողմերը հույս էին հայտնել երկարատև այս հակամարտությանը վերջ դնելու ուղղությամբ, սակայն կանխատեսվում է, որ հրադադարի համաձայնության նման, խաղաղության բանակցությունների գործընթացը ևս վայրիվերումներ կունենա:
Ի դեպ, չի կարելի անտեսել այն իրողությունը, որ հայ-ադրբեջանական հակամարտությունից երեք տասնամյակ անցնելով, այդ հարցը պատվի հարց է դարձել Բաքվի ու Երևանի ղեկավարների համար և չնայած ներքին հզորության, կողմերն անկարող են անձնական տեսակետ հայտնել այդ կապակցությամբ:
Իրողությունն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները գտնում են, որ Ղարաբաղն իրենց երկրի մաս է կազմում:
Այդ իսկ պատճառով, անհնար է թվում հակամարտող կողմերից մեկը զիջումների գնա: Նման պայմաններում, կարելի է ասել, որ ինչպես նախորդ համաձայնությունները, մոռացության կմատնվի անցած ամիս, Ռուսաստանի միջնորդությամբ, Մոսկվայում կայացած Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ ձեռք բերված համաձայնությունը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, որ ապրիլին ծագած լարվածությունների հարցով հայ և ազերի ուժերի միջև հավասարակշռություն չստեղծվելու դեպքում, ավելի կբարդանա իրավիճակը:
Անցած ուրբաթ օրը, Tert.am լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Նիկոլայ Բորդյուժան ասել էր.«Եթե տարածաշրջանում ռազմական բալանսը խախտված լիներ, քառօրյա պատերազմն այլ կերպ կավարտվեր»:
Բորդյուժայի խոսքերով, Հայաստանի և Ադրբեջանի հետ Ռուսաստանի հարաբերությունները հիմնված են ռազմական և տեխնիկական ոլորտներում կայացած համաձայնությունների վրա և Ռուսաստանը զենքի վաճառքից հրաժարվելու դեպքում, այլ երկրներն այդ քայլին կդիմեն: