Պուտինի ներկայացուցչի թեհրանյան բանակցությունները՝ Անկարայում Զարիֆի դիվանագիտության շարունակումը
ԻԻՀ-ը և ՌԴ-ը հանդիսանում են Սիրիայի իրադարձություններում կարևոր ու ազդեցիկ երկու դերակատար երկրներ, որոնք այդ երկրի ճգնաժամի մեկնարկից ի վեր,մշտապես Սիրիայի նկատմամբ ընդհանուր կողմնորոշումներ են ունեցել:
ԻԻՀ-ի և ՌԴ-ի պետայրերը Թեհրանում և Սիրիայում պարբերաբար բանակցություններ են անցկացրել : Բանակցությունների վերջին փուլում Սիրիայի հարցում ՌԴ նախագահի ներկայացուցիչ և փոխարտգործնախարար՝ Միխայիլ Բոգդանովը Թեհրան է այցելել: ԻԻՀ ԱԳ նախարար ՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆի Անկարա կատարած մեկօրյա այցից հետո Բոգդանովի Թեհրան ժամանումը նշանակալի է և գնահատվում է Սիրիայի ճգնաժամի կարգավորմանն ուղղված ջանքերի շրջագծում իրականացվող քայլ:
Իսկ Սանկտ Պետերբուրգում կայացած ՌԴ և Թուրքիայի նախագահներ՝ Վլադիմիր Պուտինի և Ռեջեբ Թայիբ Էրդողանի հանդիպումը և Սիրիայի ճգանաժամի քննարկումը, նաև քաղաքական ճանապարհով խնդրի կարգավորման կարևորումը, բոլորը վկայում են Սիրիայի հնգամյա ճգնաժամի լուծմանն ուղղված ջանքերի նոր փուլի մեկնարկի մասին: Սիրիայի հետ կապված վերջին շաբաթվա ընթացքում քաղաքական իրադարձություններ են տեղի ունեցել: Էրդողանը Մոսկվա է այցելել, Իրանի ԱԳ նախարարը կարճատև այց է կատարել Անկարա , իսկ այսօր՝ Թեհրանում է Բոգդանովը: Այցելությունների այս շարանն ավետում են որոշ ձեռքբերումների մասին: Սիրիայի հարցում Թուրքիան Իրանի և ռուսաստանի տեսակետներին մոտ դիրքորոշում է ընդունել: Դա թղթի վրա գրանցված եռակողմ համագործակցություն է , որը գործնականում, իրականություն է դառնալու նախարար Զարիֆի առաջարկությամբ Թեհրանում սպասվող եռակողմ նիստի գումարման արդյունքում: Եռակողմ համագործակցության սխեման առանձին-առանձին ուսումնասիրվել է Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի մայրաքաղաքներում և Սիրիայի ճգնաժամի կարգավորման նպատակով երեք երկրի միջև համատեղ կոալիցիայի ձևավորմանն ուղղված ջանքերն իրականանալու են մոտ ապագայում: Թուրքիայի արտաքին քաղաքականության դաշտում տեղի ունեցած փոփոխությունը և այդ երկրի տարածաշրջանային կողմնորոշման նոր բնութագրումը, ենթահող է պատրաստում տարածաշրջանային իրադարձությունների համար լուսավոր հեռանկար ուրվագծելու համար: Այդ ուղղությամբ արվող քայլերն արդյունավորվելու են տարածաշրջանային խնդիրների ,ի մասնավորի Սիրիայի ճգնաժամի կարգավորման և խաղաղությունն ու անվտագությունը տարածաշրջան վերադարձնելու նպատակով Իրան-Ռուսաստան-Թուրքիա համագործակցության շնորհիվ: Թուրքիայի վարչապետ՝ Բինալի Յըլդըրըմի վերջին խոսքերն այն մասին, թե այսուհետ Անկարան տարածաշրջանի երկրների հետ առավել ծավալուն համագործակցություն է ունենալու ՝ տարաձայնությունների վերացման ուղղությամբ, իսկ այս հարթակում առաջնայինը լինելու է Սիրիայի ճգնաժամի կարգավորումը, առավել քան երբևե զգալի է դարձնում Թեհրան-Մոսկվա-Անկարա համատեղ ճակատի ձևավորման անհրաժեշտությունը: Իրան-Ռուսաստան-Թուրքիա համագործակցությունների ընդլայնումն ու զարգացումը կատարվում է Սիրիայում և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման նպատակով: Թուրքիայի ԱԳ նախարար՝ Մևլութ Չավուշօղլուի ասածով, Թեհրանը և Անկարան համակարծիք են Սիրիայի տարածքային ամբողջականության հարցում և երկու երկրի միջև բանակցությունների շարունակումը, դրական ազդեցություն է ունենալու Սիրիայում հրադադարի ռեժիմի հաստատման գործում: Տարաձայնությունների հարցում համաձայնության գալու նպատակով, որպես տարածաշրջանային կարևոր երկրներ ՝Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի մոտ և ընդհանուր տեսակետներն ավետում են տարածաշրջանային լուսավոր հեռանկար: