Մտահոգություններ ԱՄՆ-ում մուսուլմանների դեմ հարձակումների աճի կապակցությամբ
Նյու-Յորքի քաղաքապետը զգուշացրել է այդ քաղաքում և ողջ ԱՄՆ-ում իսլամի դեմ ուղղված բացասական վերաբերմունքի աճի կապակցությամբ:
Ադրադառնալով Քուինզ թաղամասի մզկիթի իմամի սպանությանը, Նյու-Յորքի քաղաքապետ՝ Բիլ դե Բելազիոն ասել է.«Դեռևս պարզ չեն Իմամի և նրա օգնականաի սպանության պատճառները, սակայն իրողությունն այն է, որ մուսուլմանների հավաքները կայանում են մոլեռանդ անձնավորությունների ճնշումների ներքո»:
Շաբաթ օրը, Նյու-Յորքի Քուինզի թաղամասի մզկիթի հոգևորական՝ Մոլանա Ակունջիի սպանությունն ԱՄՆ-ում իսլամատյացության շրջանաներում տեղի ունեցած վերջին դեպքն է: Նյու-Յորքի ոստիկանությունը դեպքն ահաբեկչական հարձակում չի բնութագրել և չի հայտարարել, թե սպանությունը կատարվել է կրոնական ատելության դրդապատճառներով: Փաստերը վկայում են այն մասին, որ հանցագործը միտումնավոր կերպով ետևից կրակել է Քուինզի թաղամասի մուսուլման հոգևորականի գլխին: Տարածքի մուսուլմանները համոզված են, որ այդ երկու սպանությունները կատարվել են իսլամատյացության հողի վրա: Նյու-Յորքի քաղաքապետն էլ այդ կարծիքին է:
ԱՄՆ-ում խիստ իսլամատյացություն է տարածվում: Չնայած իսլամաֆոբիայի և իսլամատյացության անցյալը վերադառնում է 2001 թ. 11-սեպտեմբերյան դեպքերին հաջորդող առաջին օրերին, սակայն վերջին երկու տարում ԱՄՆ-ում իսլամատյացությունը նոր տեսք է ստացել: Միջին Արևելքում ԻԼԻՊ-ի նման ահաբեկչական խմբավորումների ի հայտ գալով, ԱՄՆ-ում ծայրահեղական հոսանքները փորձեցին այդ խմբավորումների վայրագությունները վերագրել մուսուլմաններին:
Տարբեր դավանանքներին հետևող մուսուլմանների հոգևորականներ խստորեն դատապարտել են ահաբեկչական քայլերը և անմեղ մարդկանց սպանությունը:
Սակայն ամերիկացի ծայրահեղականներն առանց հաշվի առնելու այն հանգամանքը, որ ԻԼԻՊ-ի գլխավոր զոհերը ոչ թե քրիստոնյաներն, այլ մուսուլմաններն են, շարունակում են իսլամաֆոբիա և իսլամատյացություն տարածել:
Այս մոտեցումն այնքան է խորացել, որ Թրամփի նման անձնավորությունը, ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների թեկնածուի կարգավիճակում Միջին Արևելյան երկրների բոլոր փախստականներին ահաբեկիչ ու ոճրագործ է անվանում:
Թրամփը հայտարարել է, որ Սպիտակ Տուն մուտք գործելով, կանխելու է մուսուլմանների մուտքն ԱՄՆ:
Իհարկե ԱՄՆ-ում մուսուլմանները ռասայական ու կրոնական արմատականության միակ զոհերը չեն հանդիսանում: Վերջին ամիսների ընթացքում, Թրամփը մեքսիկացիներին և Լատինական Ամերիկյան երկրներից ժամանած ապօրինի գաղթականներին հոգեկան ու սեռական հիվանդներ է կոչել: Նման քայլերն ու արտահայտությունները կենսապայմանները դժվարացրել են ԱՄՆ-ի էթնիկ ու կրոնական փոքրամասնությունների, այդ թվում նաև մուսուլմանների համար:
Նկատի առնելով այն հանգամանքը, որ ԱՄՆ-ում հրազենին հասանելիությունը շատ հեշտ է, կարելի է ակնկալել, որ ծայրահեղական խմբավորումները կընդլայնեն իրենց հարձակումները փոքրամասնությունների նկատմամբ: Այդ ընթացքը ԱՄՆ-ի անվտանգության պաշտոնատարների կողմից չկասեցվելու դեպքում, սոցիալական անկայունություն և էթնիկ ու կրոնական արյունալի վեճերի շրջան կսկսվի ԱՄՆ-ում: Այդ դեպքում կտուժի ոչ միայն փոքրամասնությունը, այլ նաև մեծամասնությունը: