Թուրքիայի դեմ Ավստրիայի կտրուկ  դիրքորոշումը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i30661-Թուրքիայի_դեմ_Ավստրիայի_կտրուկ_դիրքորոշումը
Ավստրիան Եվրամիությունում դարձել է Թուրքիայի մեծագույն քննադատողը: Այնպիսի օր չկա, որ Ավստրիայի ավագ պաշտոնատարներից մեկը Թուրքիայի դեմ կարծիք չհայտնի:   
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 16, 2016 15:45 Asia/Tehran
  • Թուրքիայի դեմ Ավստրիայի կտրուկ  դիրքորոշումը

Ավստրիան Եվրամիությունում դարձել է Թուրքիայի մեծագույն քննադատողը: Այնպիսի օր չկա, որ Ավստրիայի ավագ պաշտոնատարներից մեկը Թուրքիայի դեմ կարծիք չհայտնի:   

 

«ԵՄ-ն Թուրքիային անդամակցության փոխարեն պետք է համագործակցության նոր ձևաչափ առաջարկի»։ Այս մասին ավստրիական  «Die Presse»  թերթին  տված հարցազրույցում ասել է Ավստրիայի կանցլեր Քրիստիան Քերնը։

Նա կոչ է արել տնտեսության, անվտանգության և միգրացիայի ոլորտներում կողմերի համագործակցության պլան մշակել, որը կարտահայտեր իրականությունը։ «Մինչ մենք կառչել ենք ԵՄ-ին անդամակցելու շուրջ Թուրքիայի հետ բանակցություններին, մենք ժամանակ ենք կորցնում համագործակցության նոր ձևեր մշակելու համար»,– ասել է Ավստրիայի կանցլերը։

Նա նշել է, որ Վիեննան մտադիր է Եվրամիության մակարդակով հանդես գալ Թուրքիայի անդամակցության մասին բանակցությունների դադարեցման նախաձեռնությամբ։

Կանցլերի խոսքով՝ դա չպետք է սպառնալիքի  տակ դնի միգրացիոն գործարքը, որի շրջանակում ԵՄ-ի անդամ երկրները կարող են ապօրինի փախստականներին  հետ ուղարկել Թուրքիա ։

Իսկ Ավստրիայի ԱԳ նախարար՝ Սեբիաստիան Կուրցը տարակուսանք է հայտնել Թուրքիայի  հետ փախստականների վերաբերյալ կնքված համաձայնագրի հաջողության վերաբերյալ,ասելով՝ Եվրոպան  չպետք է շանտաժի ենթարկվի և ավելի լավ է Եվրոպան ինքն անձամբ պաշտպանի իր սահմանները:

Սիրիացի փախստականների Եվրոպա ներհոսքը վերահսկելու վերաբերյալ Թուրքիայի հետ ԵՄ-ի համաձայնությունը դարձել է մեծ խնդիր այդ միության համար:

Ավստրիան այդ համաձայնագրի գլխավոր ընդդիմադիրն է: Թուրքիայի կառավարությունը սպառնացել է, որ Միգրացիոն համաձայնագրի հետագա իրականացումը կվտանգվի, եթե ԵՄ-ն մինչև հոկտեմբերի վերջը Թուրքիայի հետ առանց վիզայի ռեժիմ չսահմանի: «Մենք պայմանավորվածություն ունենք, համաձայն որի` հոկտեմբերին Թուրքիայի հետ առանց վիզայի ռեժիմ պետք է սահմանվի: Կա'մ երկու կողմը ժամանակին իրականացնում են բոլոր պայմանները, կա'մ մենք չեղարկում ենք բոլոր պայմանավորվածությունները»,- հայտարարել է  Թուրքիան:

Թուրքիայի այդ հայտարարությունը զայրացրել է որոշ եվրոպական երկրներին,այդ թվում Ավստրիային: Գերմանիայի որոշ դիվանագետներ ևս քննադատել են Թուրքիայի որդեգրած այդ դիրքորոշումը:Նրանք Անգելա Մերկելին  կոչ են արել վերանայել Թուրքիայի հետ կնքած միգրացիոն համաձայնագիրը:

 ԵՄ-ին անդամակցության փոխարեն  Թուրքիան համագործակցության նոր ձևաչափ ներկայացնելու Ավստրիայի կանցլերի առաջարկը նորություն չէ: Ֆրանսիայի նախկին նախագահ՝ Նիկոլա Սարկոզին ևս ներկայացրել էր ԵՄ-ին անդամակցության փոխարեն Թուրքիայի հետ հատուկ համագործակցության նախագիծը: Անգելա Մերկելն էլ  պաշտպանել էր  նախագիծը:

Թուրքիայում ձախողած հեղաշրջումը և Ռեջեբ Թայիբ Էրդողանի ցուցաբերած հակազդեցությունը հանգեցրել է Թուրքիայի և ԵՄ-ի միջև տիրող լարվածության սրմանը:

Եվրոպական խոշոր պետությունները, ինչպես Գերմանիան պաշտոնական դիրքորոշում չեն որդեգրել փախստականների հարցով Թուրքիայի հետ կնքած միգրացիոն համաձայնագրի  վերաբերյալ: Գերմանիայի պետայրերն ու դիվանագետները քաջ գիտեն,որ փախստականների մուտքը Եվրոպա վերահսկելու ազդեցիկ ուղիներից մեկը Թուրքիայի հետ համագործակցությունն է, այդիսկ պատճառով Թուրքիայի դեմ Ավստրիայի կտրուկ հակազդեցությանը չեն արձագանքել Եվրոպական պետությունները: Իհարկե Թուրքիան ևս գիտակցում է ԵՄ-ի հետ միգրացիոն համաձայանգրի նշանակությունը և այդ միության հետ համագործակցության հեռանկարը: Կողմերը  մերթ ընդ մերթ կտրուկ դիրքորոշումներով հանդես գալով նպատակ ունեն   դիմացի կողմից առավելագույն արտոնությունը ստանալ: