Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները բանակցել են
Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանն ու Սերգեյ Շույգուն երեքշաբթի օրը Երևանում քննարկել են տարբեր հարցեր, այդ թվում ԼՂ-ի հակամարտության կարգավորումն ու երկկողմ համագործակցությունները:
2016 թվականի ապրիլին Ռուսաստանի միջնորդությամբ հրադադարի շուրջ կայացած համաձայնությունից հետո Ռուսաստանի իշխանությունները հայտարարեցին, որ շարունակելու են Բաքվին ու Երևանին զենքի մատակարարումը: Ռուսաստանի պաշտոնատարների ընդգծմամբ, Ադրբեջանին ու Հայաստանին զենք չվաճառվելու դեպքում այդ երկու երկրները կարող են զենք գնել այլ երկրներից, որի դեպքում խախտվելու է երկու երկրի միջև ռազմական հավասարակշռությունը և Ռուսաստանը կորցնելու է իր նախաձեռնողի հանգամանքը: Դա ի տես այն բանի, որ Ռուսաստանը երկու երկրին զենք վաճառելով երաշխավորում է տարածաշրջանի անվտանգությունը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անցած շաբաթ Մոսկվա կատարած ուղևորության ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էլ հայտարարեց, որ Բաքվին զենք վաճառելու Ռուսաստանի քաղաքականությունը շարունակվելու է:
Փորձագետները Ռուսաստանի պաշտպանության նախարարի Ադրբեջան և Հայաստան կատարած ուղևորությունը գնահատում են այդ երկու երկրներին զենք վաճառելու ջանքերի շրջագծում: Միևնույն ժամանակ չպիտի անտեսել ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ մրցակցելու և նախաձեռնությունն իրեն վերապահելու ուղղությամբ Ռուսաստանի ջանքերը:
Թվում է, որ Ռուսաստանը ԼՂ-ի հակամարտության կարգավորման հարցը մենաշնորհային դարձնելով, փորձում է չեզոքացնել Մինսկի խմբի մյուս համանախագահներ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի վարած քաղաքականությունները: Միևնույն ժամանակ Կովկասի տարածաշրջանում ցանկացած տեսակի ճգնաժամ հակասում է Ռուսաստանի շահերին: Ռուսաստանն իրեն հանձնառու է գտնում Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու և ԼՂ-ի նման սառեցված հակամարտությունների կարգավորման ուղղությամբ: Դա ի տես այն իրողության, որ Ադրբեջանին ու Հայաստանին արդիական սպառազինության վաճառքը կարող է սրել տարածաշրջանի իրավիճակը և հանգեցնել այս տարածաշրջանի երկրների միջև սպառազինական մրցակցության: Պիտի ընդգծել, որ զենքի վաճառքից բացի Ռուսաստանը ԼՂ-ի հակամարտության կարգավորմամբ նաև այլ շահավետ քաղաքականություն է հետապնդում:
Չնայած տարածաշրջանային ու միջազգային ջանքերին, Բաքվի ու Երևանի քաղաքական գործիչները պաշտպանում են իրենց պետությունների վարած քաղաքականությունները: Օրինակ ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար Արման Նավասարդյանը տեղեկացրել է, որ տարածքների զիջումն անհնարին է: Նախկին դիվանագետն ընդգծել է որ այս պահին հայերի կողմից տարածքների հանձնման մասին որևէ փաստաթուղթ չկա բանակցության սեղանին:
Ընդհանուր առմամբ նման հայտարարությունները վկայում են հայ-ադրբեջանական հակամարտությունը շարունակվելու մասին և չեն սատարում տարածաշրջանում խաղաղության բանակցությունների առաջընթացին: