Համատեղ քայլերի համապարփակ ծրագիրը Զարիֆի  հայեցողությամբ և Իրանի խորհրդարանի մտահոգությունները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i30808-Համատեղ_քայլերի_համապարփակ_ծրագիրը_Զարիֆի_հայեցողությամբ_և_Իրանի_խորհրդարանի_մտահոգությունները
Իրանի ԱԳ նախարար՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ պատգամավորների հետ գումարած նիստում պատասխանել է Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի վերաբերյալ  պատգամավորների հնչեցրած հարցերին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 17, 2016 15:21 Asia/Tehran
  • Համատեղ քայլերի համապարփակ ծրագիրը Զարիֆի  հայեցողությամբ և Իրանի խորհրդարանի մտահոգությունները

Իրանի ԱԳ նախարար՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ պատգամավորների հետ գումարած նիստում պատասխանել է Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի վերաբերյալ  պատգամավորների հնչեցրած հարցերին:

Իրանի արտաքին  գերատեսչության ղեկավարը նիստից հետո ասել է.«Արտաքին քաղաքականության հայեցողությամբ՝  Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի գործընթացը շատ ոլորտներում  եղել է հաջող, քանզի այն Իրանի ժողովրդի դիմադրության արդյունքն է»: Նա ասել է.«Մենք Իրանի դեմ կիրառված միջուկային սահմանափակումների վերացման հարցում դրական ենք գնահատում Համատեղ քայլերի համապարփակ ծրագիրը»:

«Թեև շրջափակումների վերացման հարցում ամբողջովին չի իրագործվել  Համատեղ քայլերի համապարփակ ծրագիրը, բայց կարևոր բաժիններում, այդ թվում նավթի արտահանման ոլորտում, նավթի վաճառքի վիճակը  վերադարձել է շրջափակումներին նախորդած պայմաններին». ասել է նա:  

Զարիֆը հավելել է.«Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի իրագործման ոլորտում ԱՄՆ-ի կողմից թերացումներ կան: Սակայն Իրանի ու եվրոպացի գործընկերների ճնշումների արդյունքում ակնկալվում է ,որ ԱՄՆ-ն ավելի ակտիվանա և երաշխավորի, որ իր պարտավորությունները չեն մնալու թղթի վրա և դրանք կիրագործի:

Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի գործընթացը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ի կողմից թույլ տրված խափանարարության պատճառով այն ամբողջությամբ չի իրագործվել: Այս հարցը իհարկե որոշակի պատճառ ունի և փաստորեն  վկայում է տարբեր խողովակներով՝ ԱՄՆ-ի պաշտոնատարների խոստմնադրժության ու պատճառաբանությունների մասին:

Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի իրական գնահատականը ցույց է տալիս,որ այս համաձայնությունն ունի դրական ու կարևոր ազդեցություններ: Իհարկե դրա իրագործման մեջ նկատվում են նաև թերություններ ,որոնց աչալրջորեն հետամուտ են Իսլամական հանրապետության համակարգի պատասխանատուները:

Այս ոլորտում Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը և իսլամական խորհրդարանը առաջ են քաշել ինչ-որ նկատառումներ ու պահանջներ, որոնք երկրի կառավարությանն ու արտաքին գերատեսչությանը պարտավորեցնում են հարգել դրանք:

Այս բնագավառում ամենափոքր  սայթաքումը կարող է հանգեցնել մեծ վնասների: Այդ իսկ պատճառով պետք է ամենայն ուշադրությամբ հետամուտ լինել Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի իրագործման գործընթացին, որպեսզի այն օրինական ճանապարհից չշեղվի: Կոնգրեսում ԱՄՆ պաշտոնատարների քայլերն ու արտահայտությունները և այդ երկրի նախագահի թեկնածուների դիրքորոշումները ցույց են տալիս, որ նրանք առիթ են որոնում ,որպեսզի մարդու իրավունքների ոտնահարման կամ հրթիռային պաշտպանության  կարողության վերաբերյալ կատարած անհիմն հայտարարությունների հիմամբ՝ ճնշում գործադրել Իրանի նկատմամբ :

Իսլամական հեղափոխության Մեծարգո Առաջնորդը որոշ ժամանակ առաջ Իրանի իսլամական խորհրդարանի պատգամավորների հետ հանդիպման ժամանակ , խորհրդարանին կոչ է արել լինել հեղափոխական ,քանզի շարունակվում են  ԱՄՆ-ի գլխավորած թշնամիների  սպառնալիքները: Նա ընդգծել է.«Խորհրդարանը պետք է հակազդեցություն ցուցաբերի ԱՄՆ-ի թշնամական դիրքորոշմանը և դիմակայի իմպերիալիստական քաղաքականություններին»:

Խորհրդարանի և արտաքին գերատեսչության մակարդակում նիստերն ու քննարկումները խոսում են այն մասին,որ թեև Համատեղ քայլերի համապարփակ ծրագիրը միջուկային բանակցությունների ձեռքբերում է, բայց չպետք է շրջանցել ԱՄՆ-ի սպառնալիքներն ու խոստմնադրժությունները և անհրաժեշտ է ուշադիր լինել,որ դիմացի կողմը լիովին կատարի իր պարտավորությունները: