ՄԱԿ-ը կոչ է արել օգնել աշխարհի կարիքավորներին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i31015-ՄԱԿ_ը_կոչ_է_արել_օգնել_աշխարհի_կարիքավորներին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել օգնել աշխարհի կարիքավորներին: Օգոստոսի 19-ի՝ մարդասիրության միջազգային օրվա առիթով հղած ուղերձում, Պան Գի Մունը հայտարարել է, որ աշխարհում 130 միլիոն մարդ հումանիտար օգնությունների կարիք ունի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 19, 2016 09:23 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը կոչ է արել օգնել աշխարհի կարիքավորներին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել օգնել աշխարհի կարիքավորներին: Օգոստոսի 19-ի՝ մարդասիրության միջազգային օրվա առիթով հղած ուղերձում, Պան Գի Մունը հայտարարել է, որ աշխարհում 130 միլիոն մարդ հումանիտար օգնությունների կարիք ունի:

Պան Գի Մունի հայտարարության մեջ ասված է.«Հեշտ չէ այն ճգնաժամերի կարգավորումը, որոնք խնդիրներն են առաջացրել 130 միլիոն մարդու համար և դրանք կարգավորելու համար, նախ պետք է պայքարել անարդարության դեմ»: 

Պան Գի Մունն այն պայմաններում է այս ուղերձը հղել, երբ աշխարհում տարածվել են փախստականները և այդ հարցը ժամանակակից աշխարհի գերխնդիրներից է:

Ահաբեկչական խմբավորումների գործողությունները, տարածաշրջանային պատերազմները, հատկապես աֆրիկյան երկրներում ներքին բախումները, տնտեսական խնդիրները, բնական աղետներն ու կլիմայական փոփոխություններն աշխարհում փախստականների թվի ավելանալու պատճառ են դարձել:

Իհարկե պատերազմն ու խռովությունները հատկապես Եվրոպայում փախստականների թվի աճի գլխավոր պատճառն են հանդիսանում և այս բոլորն այն պայմաններում է, երբ չնայած հնչող մարդասիրական կարգախոսներին, որոշ երկրներ փակել են իրենց սահմանները և փախստականները շատ ծանր վիճակում են հայտնվել սահմաններում և նրանք, ովքեր հաջողում են մուտք գործել այդ երկրներ, ապրում են ճամբարների շատ դժվար ու վատ պայմաններում:

Աֆրիկայի տարբեր շրջաններում, այդ թվում Նիգերիայում, Նիգերում և Սոմալիում ահաբեկչական գործողությունների սրվելը և Բոկո Հարամ և Ալ Շեբաբ խմբավորումների ներկայությունը ևս մեծ թվով մարդկանց փախստական դառնալու պատճառ են դարձել:

Այնպես որ մեծ թվով մարդիկ բնակություն են հաստատել Նիգերիայի հյուսիսում և Չադ լճի շրջակայքում, սպասելով միջազգային օգնությունների:

«Էլ Նինո» երևույթի հետևանքները երաշտի և հեղեի պատճառ են դարձել աֆրիկյան երկրներում, այդ թվում Եթովպիայում, Զիմբաբվեյում, Մալավիում, Մոզամբիկում և Զամբիայում: Այդ երկրների մեծ մասն իրենց սնունդն ապահովելու համար հումանիտար օգնությունների կարիք ունեն:

Այդ երկրների ղեկավարները միջազգային օգնություն են խնդրել ճգնաժամը կառավարելու և սովից մարդկային կորուստները կանխելու համար: Այս բոլորն այն դեպքում, երբ մեծ թվով երկրներ չեն կատարում իրենց հանձնառությունները և խուսափում են օգնություն ցուցաբերել այդ երկրներին:

ՄԱԿ-ի զգուշացումները վկայում են այն մասին, որ չնայած այդ կազմակերպության և մյուս մարդասիրական կառույցների հումանիտար օգնություններին, կարիքավոր մարդկանց թիվն այնքան շատ է, որ նրանց օժանդակելը վեր է միջազգային հանրության կարողությունից:

Այնպես որ աշարհի տարբեր շրջաններում ճգնաժամային իրավիճակ է տիրում և մարդկային աղետը կանխելու համար անհրաժեշտ են ոչ միայն հումանիտար օգնությունները, այլև պետք է փոխել քաղաքականությունները, արդարություն հաստատել և միջազգային մասշտաբով բազմակողմանի զարգացման ձգտել: