Միջազգային հանրությունը քննադատում է Սաուդյան Արաբիային՝ մարդու իրավունքները ոտնահարելու համար
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i31072-Միջազգային_հանրությունը_քննադատում_է_Սաուդյան_Արաբիային_մարդու_իրավունքները_ոտնահարելու_համար
Մարդու իրավունքների հարցը համարվում է սաուդական ռեժիմի Աքիլեսյան գարշապարը , ինչի պատճառով էլ քննադատություններ են հնչում ռեժիմի հասցեին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 19, 2016 13:48 Asia/Tehran
  • Միջազգային հանրությունը քննադատում է Սաուդյան Արաբիային՝ մարդու իրավունքները ոտնահարելու համար

Մարդու իրավունքների հարցը համարվում է սաուդական ռեժիմի Աքիլեսյան գարշապարը , ինչի պատճառով էլ քննադատություններ են հնչում ռեժիմի հասցեին:

Սաուդյան Արաբիան, որին կոչում են «Բռնապետների բերդը», համարվում է աշխարհում մարդու իրավունքները ոտնահարող մեծ երկրներից մեկը: Սաուդյան ռեժիմը չի հարգում այդ իրավունքները ոչ իր երկրում, ոչ էլ Ասիայի արևմտյան շրջաններում: Այդ երկրում կանայք համարվում են հասարակության գլխավոր խավը, որոնց իրավունքները ոտնահարվում են: Նրանք մեքենավարության իրավունք չունեն, իսկ ընտրություններին մասնակցելու իրավունք վերջերս են ստացել , որն ի դեպ դեռևս չի իրականացվել: Լրատվամիջոցները կախված են իշխանություններից և բոլորը համարվում են սաուդական իշխանների սեփականությունը: Սաուդական ռեժիմին քննադատելը հանցանք է համարվում: Երկրում բացահայտորեն հասարակական խտրական վերաբերմունք կա  հատկապես շիաների նկատմամբ: Իշխանությունը ժողովրդից պահանջում է միայն հնազանդվել իր հրամաններին: Վերջին հինգ տարիներին, Ալե-Սաուդական ռեժիմը դարձել է մարդու իրավունքների մեծ ոտնահարողը, քանզի աջակցում է Սիրիայի ահաբեկիչներին :

2015 թվականի մարտից սկսած սաուդացիները հարձակումներ են իրականացրել Միջինարեևլյան ամենաաղքատ երկրներից մեկի՝ Եմենի վրա: Հարձակումներ, որոնց պատճառով զոհվեցին ու վիրավորվեցին տասնյակ հազար մարդիկ , ոչնչացավ քաղաքական հիմնաշենային կառույցների 80 տոկոսը , երեք միլիոն եմենցիներ զրկվեցին տանիքից, ահաբեկիչները գրավեցին երկրի մեծ մասը և ի վերջո, ոչնչացավ երկրում ազգային միասնությունը: Նման անմարդկային քաղաքականություններ կիրառելուց հետո, ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության հավակնորդ կառավարությունները ոչ միայն  քայլ չարեցին ՝ սաուդացիների դեմ , այլև աջակցեցին նրանց: Այդ աջակցության վկայությունն է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նախագահի պաշտոնը Սաուդյան Արաբիային հանձնելը, ինչն անկախ վերլուծաբանները կոչեցին «քաղաքական դառը զավեշտ»: Այս իրավիճակը մշտապես քննադատվել է միջազգային կառույցների ու քաղաքացիական ակտիվիստների կողմից: Այդ ուղղությամբ, Մարդասիրության համաշխարհային օրվա սեմին, Բրիտանիայի քաղաքացիական ակտիվիստները պահանջել են , որ Բրիտանիայի վարչապետ՝ Թերեզա Մեյի կառավարությունն ընդդիմանա Սաուդյան Արաբիային մարդու իրավունքների խորհրդի նախագահի պաշտոնում ընտրությանը: Օգոստոսի 18-ին հրապարակած հաղորդագրությունում , մարդու իրավունքների իրավապաշտպան կազմակերպության ավագ հետազոտող՝ Բլիքս Վիլն ԱՄՆ Կոնգրեսից պահանջել է չհամաձայնել 1.5 միլիարդ դոլարի արժողությամբ զինտեխնիկա Սաուդյան Արաբիային վաճառելուն: Այս պահանջի գլխավոր պատճառն այն է , որ կազմակերպությունն ավելի քան համոզված է , որ այդ զենքերը կիրառվելու են Եմենի ժողովրդի դեմ: Սաուդյան Արաբիային քննադատել են ոչ միայն մարդու իրավունքների իրավապաշտպան և միջազգային ներում կազմակերպություններն ու բրիտանացի քաղաքացիական ակտիվիստները, այլև ՌԴ ԱԳ նախարարության խոսնակ ՝ Մարիա Զախարովան օգոստոսի 19-ին, մտահոգություն է հայտնել Եմենում սաուդացիների ոճրագործությունների շարունակման կապակցույամբ և հանդես է եկել Եմենում Ռիադի գլխավորությամբ ռազմական կոալիցիայի և սաուդացիների ոճրագործությունների քննարկման համար միջազգային մասշտաբով հետաքննություններ անցկացնելու պահանջով: