Մերժվել է մինչև 2023 թվականը Եվրամիության անդամ դառնալու Թուրքիայի դիմումը
Եվրամիության ավագ պաշտոնատարները բացառել են մինչև 2023 թվականը Թուրքիայի՝ այդ միության կազմում ընդգրկվելը: Եվրահանձնաժողովի նախագահ՝ Ժան Կլոդ Յունկերն ընդգծել է.«Ոչ մի հեռանկար չկա ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության համար,քանզի Թուրքիան չի պատրաստել այս նպատակի իրականացման նախադրյալները: Յունկերի խոսքերով՝ Թուրքիայի հետ բանակցությունների համար տարիներ են պահանջվում:
Բրյուսելում Եվրահանձնաժողովի խոսնակը հայտարարել է-«Թուրքիայի՝ Եվրամիության կազմ մտնելու հնարավոր ժամկետը չի քննարկվում: Այս կապակցությամբ բանակցությունը հիմնված է Թուրքիայի ձեռքբերումների վրա: Այս նպատակի իրագործման համար Թուրքիայի կառավարությունը պետք է ուշադրություն դարձնի օրենքի իշխանությանն ու մարդու իրավուքներին»-ասել է նա:
Եվրախորհրդարանի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ՝ Էլմար Բրուքը տարակուսանք է հայտնել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության վերաբերյալ: Նա ասել է.«Թուրքիան մինչև 2023 թվականը չի կարող ընդգրկվել ԵՄ-ի կազմում և դրանում մեղավոր է Անկարան: Բրուքն ընդգծել է Թուրքիայի կողմից Եվրամիությանն անդամակցելու նախապայմանների իրագործման անհրաժեշտությունը: Նա ասել է.«Եթե որևէ երկիր ԵՄ-ին անդամակցելու թեկնածու է դառնում, պետք է իրականացնի միության առաջադրած նախապայմանները , հակառակ դեպքում ԵՄ-ն ոչ մի պատասխանատվություն չի կրում: Եվրախորհրդարանում սոցիալ-դեմոկրատականների խմբի նախագահ՝ Օդո Բուլմենը քննադատելով Թուրքիային ասել է.«Անկարան դժվար թե կարողանա իրագործել միությանն անդամակցելու պայմանները ,այդ թվում օրենքի իշխանության հարգումը»:
Գերմանիայի կառավարության խոսնակ՝ Ստեֆան Զայբերթն ուրբաթ օրը հայտարարել է.« Թուրքիայի ԵՄ-ին անդամակցելու ժամկետը հնարավոր չէ կանխատեսել: Գերմանիան չի կարող կանխատեսել դա»: Նրա խոսքերով՝ Թուրքիան այս պահին պատրաստ չէ և ունակ չէ ԵՄ մտնելու:
Փախստականների հարցով Թուրքիա-ԵՄ տարաձայնությունները սրվել են, ինչի պատճառով որոշ եվրոպական պետություններ, հատկապես՝ Ավստրիան, դեմ են հանդես եկել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը:
Չնայած ԵՄ-ի հետ ունեցած տարաձայնություններին, Թուրքիան ցանկանում է մինչև 2023 թվականն անդամակցել այդ միությանը:
ԵՄ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Սելիմ Ենիլը գերմանական «Դի Վելթ» թերթին տված հարցազրույցում ասել է.« Թուրքիայի իշխանությունները ցանկանում են, որ երկիրը Եվրամիության անդամ դառնա մինչև 2023 թվականը»: Նրա խոսքով՝ այս պահին ԵՄ մտնելու համար պայմանները ամենաբարենպաստ վիճակում չեն, սակայն դա կարող է արագ փոխվել: Սելիմ Ենիլը հավելել է.«Թուրքիան 2023 թվականին կդառնա 100 տարեկան և այդ թվականին ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը մեծ ձեռքբերում կլինի»:
Ենիլն ի դեպ խոստովանել է, որ ներկայումս խոր անվստահություն է տիրում ԵՄ-ի ու Թուրքիայի միջև: Նա հստակեցրել է.«Եթե Եվրամիությունը մինչև հոկտեմբեր Թուրքիայի քաղաքացիների համար չհաստատի անցագրային ռեժիմ, ապա մենք ստիպված կլինենք չկատարել փախստականների հետ կապված պարտավորությունները»: