Մեկնարկել է Իրանի ԱԳ նախարարի շրջագայությունը՝ լատինամերիկյան երկրներ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i31282-Մեկնարկել_է_Իրանի_ԱԳ_նախարարի_շրջագայությունը_լատինամերիկյան_երկրներ
Կիրակի առավոտյան մեկնարկել է Իրանի ԱԳ նախարարի շրջագայությունը՝ լատինամերիկյան երկրներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 21, 2016 08:35 Asia/Tehran
  • Մեկնարկել է Իրանի ԱԳ նախարարի շրջագայությունը՝ լատինամերիկյան երկրներ

Կիրակի առավոտյան մեկնարկել է Իրանի ԱԳ նախարարի շրջագայությունը՝ լատինամերիկյան երկրներ:

Լատինամերիկյան վեց երկրներ Մոհամմեդ Ջավադ Զարիֆի շրջագայության նպատակը՝ Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի մեկնարկից հետո հիշյալ երկրների հետ քաղաքական ու տնտեսական հարաբերությունների զարգացման շուրջ բանակցելն : Մեկ շաբաթյա շրջագայության ընթացքում , նախարար Զարիֆին ուղեկցելու է առևտրականների, մասնավոր սեկտորի տարբեր ոլորտների ձեռնարկատերերի տնտեսական մի պատվիրակություն : Իրանի ԱԳ նախարարի շրջագայության առաջին կանգառը լինելու է Հավանան: Կուբայից հետո, Իրանի ԱԳ նախարարը լինելու է Նիկարագուայում, Էկվադորում, Չիլիում, Բոլիվիայում և Վենեսուելայում: Լատինամերիկյան երկրների հետ հարաբերությունների զարգացումը համարվում է ԻԻՀ քաղաքականության գերակայութնուններից մեկը: Իրանի և լատինամերիկյան երկրների միջև սերտ հարաբերություններ հաստատվելու պատճառներից մեկը եղել է նրանց հեղափոխական ու հակակայսերապաշտական ընդհանուր անցյալը: Հեղափոխական նման գաղափարներից բացի, այդ երկրների հետ հարաբերությունների զարգացման խթան են եղել նաև տնտեսական դրդապատճառները:

Իրանի ԱԳ նախարարի լատինամերիկյան երկրներ շրջագայության նշանակությունը կարելի է գնահատել խոշոր հարցերում սիներգիայի ու համագործակցության անհրաժեշտությունների և միջազգային իրադարձությունների շրջանակում: ՄԱԿ-ում , Չմիավորման շարժման, զարգացող երկրների՝ «77 խմբում», և միջազգային կարևոր կառույցներում Իրանի և լատինամերիկյան երկրների անդամակցությունը, համարվում է նախադրյալ՝ համագործակցություններն ընդլայնելու համար: Չմիավորման շարժման նախագահությունն Իրանից Վենեսոելային փոխանցումը, ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարի նման մարտահրավերներում համատեղ քայլերի ամրապնդումը և մինչև սեպտեմբերյան նիստը Վենեսուելայի հետ ՕՊԵԿ-ում նավթային քաղաքականությունների համադրումը, համարվում են շրջագայության ընթացքում իրականացվող և ուշագրավ քայլերը:

Իրանի ԱԳ նախարարը շրջագայության ընթացքում կհանդիպի նաև այդ երկրների ղեկավարների հետ: Հաշվի առնելով վերոնշյալ նպատակներն ու ծրագրերը, կարելի է ասել, որ չնայած տարածության հանգամանքը, Իրանը բազում հնարավորություններ ունի տարբեր ոլորտներում այդ տարածաշրջանի երկրների հետ համագործակցությունը զարգացնելու համար:

Լատինամերիկյան 30 երկրներն ունեն  ավելի քան 600 միլիոն բնակչություն, իսկ դա վկայում  է այդ երկրների մեծ պոտենցիալների ու քաղաքական ու տնտեսական առումներով միջազգային բեմերում ունեցած նշանակության և ՄԱԿ-ում  ազդեցիկ դերակատարության մասին:

ԻԻՀ նկատի առած գերակայություններից մեկն է տարածաշրջանային ու միջազգային մասշտաբով անվտանգության հարցերի հետ կապված, արտաքին քաղաքականության ոլորտում սիներգետիկ և լարվածության վերացման հարաբերությունների զարգացումը: Ուստի այս առումով Իրանի և լատինամերիկյան երկրների միջև նպաստավոր պայմաններ կան բոլոր ոլորտներում կապերը զարգացնելու համար: Հատկապես որ Համատեղ քայլերի համապարփակ ծրագրից հետո, նոր միջավայր է ստեղծվել: Ուստի այդ ուղղությամբ իրականացվող քայլերը կարող են ապահովել համատեղ շահերը և ամուր հիմք հանդիսանալ համագործակցության ոլորտն ընդլայնելու համար , որոնք իրենց հերթին խթանելու են Իրանի ու լատինամերիկյան երկրների  համատեղ ու երկարատև նպատակների իրականացումը: