Կայացել է Իրանի պաշտպանական արդյունաբերության ձեռքբերումների շնորհանդեսը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i31336-Կայացել_է_Իրանի_պաշտպանական_արդյունաբերության_ձեռքբերումների_շնորհանդեսը
Պաշտպանական արդյունաբերության ազգային օրվա ընթացքում, ԻԻՀ նախագահ՝ Հասան Ռոհանիի ներկայությամբ, կայացել է «Բավար 37» ավիապաշտպանության համակարգի շնորհանդեսը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 21, 2016 16:22 Asia/Tehran
  • Կայացել է Իրանի պաշտպանական արդյունաբերության ձեռքբերումների շնորհանդեսը

Պաշտպանական արդյունաբերության ազգային օրվա ընթացքում, ԻԻՀ նախագահ՝ Հասան Ռոհանիի ներկայությամբ, կայացել է «Բավար 37» ավիապաշտպանության համակարգի շնորհանդեսը:

Տեղական հրթիռային այս համակարգի կառուցումն օրակարգի մեջ է դրվել 2007 թվականին և զինված ուժերի հրամանատարների խոսքերով, այս համակարգի գործելակերպը նմանում է S-300 –ին:

Օգոստոսի 22-ը Իրանում պաշտպանական արդյունաբերության օր է հռչակված: Այդ առիթով այսօր երկրի քաղաքական ու ռազմական բարձրաստիճան այրերի մասնակցությամբ կայացել է պաշտպանական արդյունաբերության ձեռքբերումների շնորհանդեսը:

Այդ առիթով, ԻԻՀ նախագահն այցելել է ավիապաշտպանության ոլորտի ձեռքբերումների ցուցահանդեսի տարբեր բաժիններ, այդ թվում կործանիչների, բեռնատար և անօդաչու ինքնաթիռների, ուղղաթիռների և նորագույն տեխնոլոգիաների արտադրման տաղավարներ:

Նախագահի ձեռամբ կայացել է ազգային տուրբոջեթի շարժիչի շնորհանդեսը:

Պաշտպանության արդյունաբերության ազգային օրվան նվիրված միջոցառման ժամանակ, նախագահ Հասան Ռոհանին մեծ քայլ է բնութագրել Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի մշակումը, որի տարբեր բաժիններում դերակատար ու ազդեցիկ են եղել ԻԻՀ մեծ թվով պաշտոնյաներ ու մարմիններ, այդ թվում նաև պաշտպանության նախարարությունը:

«Արևմտյան երկրները երկար տարիներ Իրանին մեղադրել են գաղտնի կերպով զանգվածային ոչնչացման զենքեր արտադրելու մեջ, սակայն Իրանի դեմ իրականացված քիմիական հարձակումից հետո և քիմիական կոնվենցիային Իրանի միանալով, դիտարկումներ անցկացվեցին Իրանում և ապացուցվեց, որ թշնամիները սին մեղադրանքներ են ուղղել Իրանին»,-ասել է ԻԻՀ նախագահը:

Ռոհանին նշել է, որ Իրանը երբեք քիմիական զենքի ու միջուկային ռումբի արտադրմանը չի ձգտել և դա պարզ է ողջ աշխարհին:

ԻԻՀ նախագահն ասել է, որ Իրանի միջուկային ծրագրի ռազմական հավանական կողմերին վերաբերող հարցի կարգավորումը և այդ կապակցությամբ ՄԱԳԱՏԷ-ի տասնյակ հարցերին պատասխանելը ծանր բեռ էր պաշտպանության նախարարության և նրա մասնագետների ուսերին և ի վերջո բոլորին ապացուցվեց, որ թշնամիները ստում են Իրանի մասին և ԻԻՀ չարակամները նաև ստախոսներ են:

Այդ միջոցառման ժամանակ, Իրանի պաշտպանության նախարար՝ բրիգադային գեներալ Հոսեյն Դեհղանն ասել է.«Հրթիռային ոլորտում Իրանն իրականացրել է իր նպատակները և բազմակողմանի է դարձրել իր նավիգացիոն համակարգերը»:

«Իրանի նավիգացիոն համակարգն այնպես է նախագծվել, որ կարող է բարձրացնել նշանառության ճշգրտությունը»,-ասել է գեներալ Հոսեյն Դեհղանը: 

«Քրուզ հրթիռների արտադրման ոլորտում ևս լավ քայլեր ենք ձեռնարկել և կրկնապատկվել ու եռապատկվել է իրանական հրթիռների հեռահարությունը:

Նրա խոսքերով, ազգային տուրբոջեթի շարժիչի արտադրմամբ, վերացել է արտաքին ուժերից Իրանի կախվածությունը և ԻԻՀ-ն արդեն դասվում է այդ տեսակի շարժիչների տեխնոլոգիայի գիտության տեր և արտադրող ութ երկրների շարքում:

Կառչելով ինքնաբավության սկզբունքին, Իրանի պաշտպանական արդյունաբերությունն արժանի ձեռքբերումներ է ունեցել ավիացիոն, ցամաքային ու ծովային ոլորտներում, իր արտադրանքները համապատասխանեցնելով սպառնալիքներին և զինված ուժերի կարիքներին: