Իսրայելի դիվանագետների հայտարարած գործադուլը և ռեժիմի ներսից փլուզվելու սպառնալիքը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i31459-Իսրայելի_դիվանագետների_հայտարարած_գործադուլը_և_ռեժիմի_ներսից_փլուզվելու_սպառնալիքը
Սիոնիստական «Յեդիոթ Ահարոնոթ»թերթն իր օգոստոսի 21-ի համարում գրել է.«ԱՄՆ-ում և եվրոպական երկրներում Իսրայելի դեսպանատների ու հյուպատոսարանների դիվանագետներն ու պաշտոնյաները հայտարարել են ,որ այսօր անժամկետ գործադուլ են սկսելու ի նշան բողոքի՝ իրենց աշխատավարձերի ու աշխատանքային պայմանների դեմ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 22, 2016 09:29 Asia/Tehran
  • Իսրայելի դիվանագետների հայտարարած  գործադուլը և ռեժիմի ներսից փլուզվելու սպառնալիքը

Սիոնիստական «Յեդիոթ Ահարոնոթ»թերթն իր օգոստոսի 21-ի համարում գրել է.«ԱՄՆ-ում և եվրոպական երկրներում Իսրայելի դեսպանատների ու հյուպատոսարանների դիվանագետներն ու պաշտոնյաները հայտարարել են ,որ այսօր անժամկետ գործադուլ են սկսելու ի նշան բողոքի՝ իրենց աշխատավարձերի ու աշխատանքային պայմանների դեմ»:

 

Հարկ է նշել,որ Մայամի,  Սան Ֆրանցիսկո, Լոս Անջելես, Նյու Յորք, Բոստոն, Վաշինգտոն, Մադրիդ, Բեռլին և Օտտավա  քաղաքներում Իսրայելի դեսպանատների ու հյուպատոսարանների աշխատողները գործադուլ են հայտարարել:

Սիոնիստական ռեժիմի ԱԳ նախարարությունն այդ մասին հայտարարել է, որ Իսրայելի դեսպանատների տեղական աշխատողների աշխատավարձերի ու աշխատանքային պայմանների հետ կապված հարցերի պատասխանատուն  է և ոչ թե ռեժիմի արտաքին գործերի այլև Ֆինանսների նախարարությունը:

Դա այն պայմաններում ,երբ Սիոնիստական ռեժիմի անվտանգության կառույցները այդ ռեժիմի վարչապետից պահանջել են անհապաղ և ազդեցիկ քայլ կատարել ռեժիմի ԱԳ նախարարության պաշտոնյաների գործադուլի ճգնաժամին վերջ դնելու և դիվանագիտական հարաբերությունների վրա ճգնաժամի վտանգավոր հետևանքները կանխելու համար:

Սիոնիստական ռեժիմի տարբեր բաժինների աշխատողների սպառնալիքները կապված գործադուլի հետ, վկայում են ռեժիմում բողոքների նոր ալիք բարձրանալու և դժգոհությունները  խորանալու մասին:

Վերջին շաբաթների ընթացքում Սիոնիստական ռեժիմի տարբեր բաժինների կողմից գործադուլ հայտարարելու սպառնալիքներն ավելի են տարածվել:

Սիոնիստական ռեժիմի տնտեսական ծանր վիճակը այդ ռեժիմի պաշտոնյաների կոռուպցիայի ու սխալ կառավարման արդյունք է: Ինչու չէ նաև Սիոնիստկան պատեհապաշտ ռեժիմի կողմից միլիտարիստական քաղաքականությունների խոշոր բյուջի հատկացման հետևանքով այդ ռեժիմը հայտնվել է տնտեսական ծանր իրավիճակում:

Գործադուլերի նոր փուլը կարող է կաթվածահար անել Սիոնիստկան ռեժիմի առևտրի, տնտեսական ու վարչական կենտրոնները: Ստացված լուրերի համաձայն՝ օկուպացված Պաղեստինում կարող են փակվել պետական ու մասնավոր ընկերությունների մեծ մասը:

Նման պայմաններում Սիոնիստական ռեժիմի քաղաքացիները տարբեր եղանակներով դրսևորում են իրենց դժգոհությունն ու բողոքը:

Սիոնիստական ռեժիմի տնտեսական ճգնաժամը նպաստել է այդ ռեժիմում տիրող քաղաքական ճգնաժամի խորացմաը և նման իրավիճակ պատճառ է դարձել ,որ Սիոնիստական ռեժիմի վարչապետ՝ Բենիամին Նեթանյահուն հարկադրված նաև ստանձնի այդ ռեժիմի ԱԳ նախարարի   պաշտոնը:

Հարկ է նշել ,որ Սիոնիստական ռեժիմը փաստորեն վերջին տարիներում  ԱԳ նախարար չի ունեցել: