ԱՄՆ-Ռուսաստան մրցակցություն՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i31498-ԱՄՆ_Ռուսաստան_մրցակցություն_ղարաբաղյան_հակամարտության_կարգավորման_գործընթացում
Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային հակամարտությունը զգայուն փուլ է թևակոխել: Իսկ ԱՄՆ-ն մտահոգ է , որ կորցնելու է տարածաշրջանում իր դիրքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 22, 2016 16:06 Asia/Tehran
  • ԱՄՆ-Ռուսաստան մրցակցություն՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում

Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային հակամարտությունը զգայուն փուլ է թևակոխել: Իսկ ԱՄՆ-ն մտահոգ է , որ կորցնելու է տարածաշրջանում իր դիրքը:

Ամերիկացի դիվանագետների ու պետայրերի հայտարարություններում նկատելի է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի դերակատարության մասին մտահոգությունը: «Եթե իրականացվի ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Պուտինի նախագիծն, ապա Կովկասում ԱՄՆ-ի ստրատեգիան ձախողելու է ».-Վկայակոչելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ և Բաքվում ԱՄՆ նախկին դեսպան՝ Մեթյու Բրայզային, գրել է Բաքվում լույս տեսնող «Ենի մուսավաթ» օրաթերթը: Atlantik Council «Ատլանտյան խորհրդի վերլուծական կենտրոն»-ի կայքում, Բրայզան անդրադարձել է վերջերս կայացած ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի նախագահներ՝ Վլադիմիր Պուտինի, Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը: Նա ԱՄՆ-ին կոչ է արել ավելի լրջորեն զբաղվել հայ-ադրբեջանական տարածքային հակամարտության հարցով:Ամերիկացի դիվանագետի համոզմամբ, միմիայն  հակամարտության նկատմամբ Վաշինգտոնի լուրջ ուշադրության դեպքում, հնարավոր կլինի կանխել այս հարցում Ռուսաստանի գերակայությունը: Փորձագետները Բաքվում ԱՄՆ նախկին դեսպանի բացահայտումն առաջին հերթին ղարաբաղյան խաղաղության գործընթացում մասնակցության նպատակով ուժերի ցուցադրման ու մրցակցության թեժացման վկայությունը և այս գործընթացում մասնակցության առավելություններից օգտվելու կամք են գնահատում: Անտարակույս, ԱՄՆ-ի մասնակցությամբ, չի թվում, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը լուծում է ստանալու: Փաստորեն, ԱՄՆ-ն անկարող է միայնակորեն արդյունավետ ավարտ գտնել երկարատև հակամարտության համար,  սակայն կարող է խոչընդոտել այդ հարցում Ռուսաստանի մենաշնորհային միջնորդությունը: Ուստի, Բաքվում ԱՄՆ նախկին դեսպանը Վաշինգտոնին կոչ է արել կանխել այդ հարցում ՌԴ նախագահի դերակատարությունը:

Թվականիս հուլիսի 20-ին Երևանի և Բաքվի ղեկավարներին Սանկտ Պետերբուրգ հրավիրելով, ՌԴ նախագահը հակամարտող կողմերին ներկայացրել է վեց կետանոց նախագիծ: Սանկտպետերբուրգյան եռակողմ  հանդիպմանը, Պուտինն իր հայ և ազերի պաշտոնակիցներին ներկայացրել է հակամարտության փակուղային վիճակից դուրսբերման լուծումը: Թվում է ,որ Պուտինը հակամարտող կողմերին աստիճանաբար դեպի առաջ քայլելու տարբերակն է առաջարկել: Այդպիսով, Հայաստանը պետք է սկզբում վերադարձնի երկու շրջանները, իսկ դրա դիմաց՝ Ադրբեջանը Հայաստանի հետ տնտեսական հարաբերություններ հաստատի: Իրողությունն այն է, որ հակամարտող կողմերի միջև առկա գլխավոր խնդիրը տիրող անվստահությունն է: Թվում է, որ ՌԴ նախագահին հաջողվել է շահել կողմերի վստահությունը՝ Երևանի և Բաքվի ղեկավարներին անհրաժեշտ երաշխիքներ ներկայացնելով: Քայլ, որն անակնկալ էր ԱՄՆ-ի կամ Մինսկի խմբի մյուս անդամ երկրների համար: Ղարաբաղյան հակամարտության գործընթացում Ռուսաստանի գերակայությունը և տարածաշրջանում ԱՄՆ-ի դերը ձեռքից տալու մասին Բրայզայի հոդվածը կարելի է Ռուսաստանի հետ մրցակցության մեջ մտնելու խրախուսիչ քայլ և խաղաղության գործընթացում մասնակցելու համար այդ երկրի նախկին դիրքը վերականգնելու փորձ գնահատել: Ի դեպ, Բրայզայի հոդվածը վկայում է ղարաբաղյան խաղաղության գործընթացում ԱՄՆ-ի աստիճանաբար կրճատվելու փաստի մասին: