Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ Թուրքիայի հրետանային հարձակման նպատակներն ու հետևանքները
Թուրքիայի վարչապետը Սիրիայի քրդերին զգուշացրել է, որ իր երկիրը չի հանդուրժում իր սահմաններում ինքնավար իշխանության կազմավորումը: Նա Թուրքիայի քրդերին խորհուրդ է տվել իրենց նպատակների իրագործման համար խաղաղ ճանապարհների դիմել:
Բինալի Յըլդըրըմի այս զգուշացումներից քիչ անց, Թուրքիայի բանակը հրետանային հարձակում իրականացրեց Սիրիայի հյուսիսում քրդերի դիրքերի դեմ:
Թուրքիան ԻԼԻՊ-ի դեմ հարձակումները ահաբեկչական-թաքֆիրական այդ խմբավորմանը ոչնչացնելու ուղղությամբ միջազգային հանրության պահանջներին համապատասխան քայլ է համարում:
Թուրք պաշտոնյաները ցանկանում են իրենց քայլերով նույնացնել ԻԼԻՊ-ին և Սիրիայի քրդերին:
Անկարայի պետայրերը նման դիրքորոշում են որդեգրել անհաջող հեղաշրջման հաջորդ օրը և միևնույն շարքում են դասել ՔԲԿ-ին, ԻԼԻՊ-ին և Ֆեթուլլահ Գյուլենի գլխավորած Հիզմեթ շարժմանը:
Թուրքիայի վարչապետը իր արտահայտություններում անդրադառնալով ՔԲԿ-ի և Անկարայի կառավարության միջև տիրող հակամարտությանը, խիստ դեմ է արտահայտվել այդ երկրի հյուսիսում քրդական անկախ կառավարության կազմավորմանը:
Նա ընդգծել է, որ Անկարան թույլ չի տա Թուրքիայի սահմանի մոտակայքում անգամ Սիրիայի տարածում քրդական անկախ իշխանության կազմավորումը:
Նշելով, որ ահաբեկչությունը որևէ խնդիր չի կարգավորելու, Յըլդըրըմը Թուրքիայի քրդերին խորհուրդ է տվել նպատակները խաղաղ ճանապարհով հետապնդել, որովհետև ահաբեկչական քայլերը լավ արդյունքի չեն հանգեցնելու:
Յըլդըրըմը չի նշել, թե ինչու ՔԲԿ-ի հետ Թուրքիայի կառավարության խաղաղության բանակցությունները 180 աստիճանով փոխվեցին:
Չնայած ասվում է, թե Թուրքիայի բանակը միաժամանակ ռմբակոծել է ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման և Սիրիայի հյուսիսում քրդական ուժերի դիրքերը, սակայն լրատվական աղբյուրները չեն հաստատել այն լուրը, որ Թուրքիան հրետանային հարձակում է իրականացրել ԻԼԻՊ-ի դիրքերի դեմ:
Թուրքիայի բանակն ու կառավարությունը պնդում են, որ երկրի սահմանային շրջանները կատարելապես մաքրելու են Սիրիայի քուրդ աշխարհազորայիններից:
Հատկապես նկատի առնելով Սիրիայի քրդերի և ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման միջև գոյություն ունեցող կոնֆլիկտը, անհնար է թվում, որ թուրք բանակայինների գործողություններն ուղղված լինեն այդ երկու խմբերին ճնշելու դեմ: Սիրիայի քրդական աղբյուրների հաղորդումները ևս վկայում են այն մասին, որ Սիրիայի հյուսիսում ԻԼԻՊ-ի դեմ հարձակման շրջանակում, Թուրքիան թիրախ է դարձրել Սիրիայի քրդերի դիրքերը: