Զարիֆի Լատինաամերիկյան շրջագայությունը, հարաբերությունների մակարդակի բարձրացման կարևորումը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i31654-Զարիֆի_Լատինաամերիկյան_շրջագայությունը_հարաբերությունների_մակարդակի_բարձրացման_կարևորումը
Լատինաամերիկյան  վեց երկրներ ուղևորության շրջանակներում, Իրանի ԱԳ նախարարի երկրորդ հանգրվանը  Նիկարագուան է: Զարիֆը Հավանայից ուղևորվել  է Նիկարագուայի մայրաքաղաք՝ Մանագուա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 23, 2016 14:50 Asia/Tehran
  • Զարիֆի Լատինաամերիկյան շրջագայությունը, հարաբերությունների մակարդակի բարձրացման կարևորումը

Լատինաամերիկյան  վեց երկրներ ուղևորության շրջանակներում, Իրանի ԱԳ նախարարի երկրորդ հանգրվանը  Նիկարագուան է: Զարիֆը Հավանայից ուղևորվել  է Նիկարագուայի մայրաքաղաք՝ Մանագուա:

Իրանի ԱԳ նախարար՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆի շրջագայությունը մեկնարկել է կիրակի օգոստոսի 21-ին: Նա նախ այցելել է Կուբայի մայրաքաղաք Հավանա և հանդիպել է այդ երկրի պաշտոնյաների հետ: Հանդիպման ժամանակ կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների ընդլայնման և Թեհրան-Հավանա տնտեսական համագործակցությունների հետ կապված հարցերի շուրջ:

Իրանի քաղաքա-տնտեսական բարձրաստիճան պատվիրակությունների ուղեկցությամբ Զարիֆի այցը Լատինական Ամերիկա ցույց է տալիս, որ այդ տարածաշրջանի երկրները մեծ նշանակություն ունեն Իրանի համար:  

Անդրադառնալով Լատինաամերիկյան երկրներում իրանական ընկերությունների կողմից արդյունաբերական բազմաթիվ նախագծերի իրագործմանը, Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Իրանը Լատինաամերիկյան շատ երկրների հետ ունի քաղաքական հարաբերություններ և կարելի է ասել, որ այս տարածաշրջանում Իրանն ավելի մեծ թվով ներկայացուցչություններ, ունի քան Ասիայում»:

Անդրադառնալով Կուբայի ու Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի կիրառած 50-ամյա և 30-ամյա շրջափակումներին, Զարիֆն ասել է.«ԻԻՀ միշտ եղել է ու կշարունակի մնալ Կուբայի՝ բռնության դեմ պայքարող կառավարության ու ժողովրդի կողքին:

Ընդգծելով երկկողմ հարաբերությունների ընդլայնումը ,Իրանի ԱԳ նախարարը հավելել է.«Իրանը և Կուբան քաղաքական ու միջազգային ասպարեզներում ունեն լայն հարաբերություններ: Երկու երկրները պետք է տնտեսական ոլորտում էլ ընդլայնեն երկկողմ համագործակցությունը»:

Կուբայի ԱԳ նախարար՝ Ռոդրիգես Պարիլյայի հետ հանդիպման ժամանակ Զարիֆն ասել է. «Իրանի ժողովուրդը գերտերություններին ապացուցեց,որ շրջափակումը չի կարող նրան հեռու պահել իր քաղաքականություններից ու հայեցակետերից»:

Նշելով ,որ այսօր Իրանը լուրջ հարաբերություններ է ծավալել Կուբայի հետ, Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը հավաստիացրել է.«Երկու երկրները կարող են համագործակցություն ծավալել նաև տեխնոլոգիայի, բիոտեխնոլոգիայի և դեղորայքի ոլորտներում»:

Նշելով ,որ Իրանը և Կուբան կարող են ինչպես անցյալում շարունակել իրենց միջազգային համագործակցությունը  և ամրապնդել այն, Զարիֆը նշել է.«Իրանը և Կուբան  նույն դիրքորոշումն ունեն բռնության, տնտեսական ճնշումների և օտարերկրյա միջամտությունների դեմ պայքարի հարցում»:

Նշելով, որ իր երկիրը վճռակամ է Իրանի հետ հարաբերություններն ընդլայնելու հարցում, Կուբայի ԱԳ նախարար՝ Ռոդրիգես Պարիլյան ասել է.«Իրանի հաջողություններն ու առաջադիմությունը մեծ պատիվ են Կուբայի համար»:

Իրանի ԱԳ նախարարը հանդիպել է նաև Կուբայի նախագահ՝ Ռաուլ Կաստրոյի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են հատկապես տնտեսական ոլորտում երկկողմ համագործակցությունների ընդայնման  հետ կապված հարցեր:

Տնտեսական համագործակցությունների ընդլայնումը, Վենեսուելայում գումարվելիք Չմիավորման շարժման գագաթնաժողովը և տարածաշրջանային ու միջազգային հարցերը, ԻԻՀ ԱԳ նախարարի և  Կուբայի նախագահի հանդիպման ընթացքում քննարկված թեմաներից են եղել:

 Կուբայի փոխնախագահ և էկոնոմիկայի նախարար Ռիկարդո Կապրիսասի հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ ԱԳ նախարարը բանակցել է երկու երկրի տնտեսական համագործակցությունների ընդլայնման շուրջ:

Հայտարարված ծրագրի համաձայն, Զարիֆի Լատինական Ամերիկա կատարած ուղևորությունը սկսվեց Կուբայից, որից հետո նա  այցելելու  է Նիկարագուա, Էկվադոր, Չիլի, Բոլիվիա և Վենեսուելա:

Լատինաամերիկյան  վեց երկրներ ուղևորության շրջանակներում, Իրանի ԱԳ նախարարի ծրագրերի մաս են կազմում այդ երկրների քաղաքական կողմերի հետ հանդիպումն ու բանակցությունը և մասնավոր բաժինների տնտեսական սեմինարների անցկացումը:

Լատինական Ամերիկա կատարած ուղևորության ընթացքում ԻԻՀ ԱԳ նախարարին ուղեկցում են տարբեր բաժինների, այդ թվում տեխնիկական ու ինժեներական ծառայությունների մասնավոր ընկերությունների ավելի քան 60 տնօրեններ ու առևտրականներ: