Տնտեսական դիվանագիտությունը Զարիֆի լատիաամերիկյան ուղևորության առանցքում
Քաղաքական ու տնտեսական հարաբերությունների ընդլայնման կողմնորոշմամբ ԻԻՀ ԱԳ նախարարի Լատինական Ամերիկայի վեց երկրներ կատարած շրջայացն այսօր կշարունակվի Չիլի ուղևորությամբ:
Զարիֆն այս շրջայցի երրորդ փուլում Իրանի ու Նիկարագուայի առևտրական համաժողովում նախարարների և տնտեսական ու առևտրական կառույցների ներկայացուցիչների հավաքում նշել է, որ ուղևորության ընթացքում Իրանի տնտեսական մեծ պատվիրակության ընկերակցությունն Իրանի համար Լատինական Ամերիկայի երկրների հետ աշխատելու նշանակության ապացույցն է:
Նա ընդգծել է. «Իրանը կարող է մասնակից լինել տարածաշրջանի մեծ նախագծերին և էներգետիկայի ոլորտում համագործակցել մյուս երկրների հետ:Գիտության ու տեխնոլոգիայի ոլորտն էլ այն բնագավառներից է, որտեղ կարող են համագործակցություն ծավալել իրանական գիտահեն ընկերությունները»:
Այս ուղևորության ընթացքում Զարիֆին ընկերակցում են նաև Իրանի նավթային ընկերությունների տնօրեններ: Բանակցությունների այս մակարդակը վկայում է, որ Իրանը մտադիր է լատինաամերիկյան երկրների հետ իր հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ համագործակցության նոր ուղի ընտրել:
Զարիֆի Աֆրիկա կատարած վերջին ուղևորությունից հետո Լատինական Ամերիկա կատարած ուղևորությունը վկայում է այն մասին, որ Իրանն արտաքին հարաբերություններում շարժվում է դեպի հավասարակշռված զարգացում: Համատեղ ակտի համապարփակ ծրագրի ստորագրումից հետո եվրոպական, ասիական ու տարածաշրջանի երկրներից տնտեսական ու առևտրական մեծ պատվիրակություններ մեկնեցին Թեհրան և տնտեսության, առևտրի ու ներդրումների բաժիններում համաձայնություններ ձեռք բերվեցին: Իհարկե դեռ չի կարելի ասել, որ բոլոր այդ համաձայնությունները գործադրվել են: Այդուհանդերձ պայմանները նպաստավոր են տնտեսական համագործակցությունների նոր առիթների համար:
Հետևաբար այս քայլերի ամրապնդումը մեծ նշանակություն ունի Իրանի տնտեսական հարաբերությունների ընդլայնման համար, որը ներդրման համար մեծ պոտենցիալներ ունի:
Իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեին չորեքշաբթի առավոտյան ԻԻՀ նախագահի ու կառավարության կազմի հետ հանդիպման ժամանակ ողջունելով 11-րդ կառավարության ջանքերն, ընդգծել է, որ դիմադրողական տնտեսության գործադրման ճանապարհին պիտի ակտիվացվեն գյուղատնտեսության ու արդյունաբերության ոլորտներում երկրի պատենցիալները: Զարիֆը տնտեսության զարգացման համար ընդգծվել է դիվանագիտական հնարավորությունների օգտագործման անհրաժեշտությունը: Նա նշել է. «Ասիան, Աֆրիկան ու Լատինական Ամերիկան իրենց հարմար բաժինը պիտի ունենան Իրանի արտաքին քաղաքականության մեջ»:
Իրանի տնտեսական դիվանագիտությունն այսօր հավասարակշռած զարգացման ուղղության վրա է գտնվում: Այս շարժման ընթացքում ԵՄ-ն մինչև շրջափակումներն Իրանի աչռևտրական ամենամեծ գործընկերը լինելով, վերականգնում է իր դիրքերը: Այդ ուղղությամբ են քայլ են վերցրել Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Հարավային Կորեան ու Ճապոնիան:
Հատկապես էներգետիկայի ապահովման ու տարանցման ոլորտում Իրանի դիրքն ու հնարավորությունները, ինչպես նաև հյուսիսը հարավին և արևելքն արևմուտքին կապող կամուրջի դերակատարությունը տնտեսական համագործակցության համար նպաստավոր պայմաններ են ստեղծել: Սակայն այն ընդգծմամբ, որ Իրանի տնտեսական դիվանագիտության սկզբունքը նշանակում է հավասարակշռված հարաբերություններ ունենալ բոլոր այն երկրների հետ, որոնք Իրանին թշնամաբար չեն վերաբերվել: