Հակազդեցություններ՝  դեպի Սիրիա կատարած Թուրքիայի զորաշարժին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i32026-Հակազդեցություններ_դեպի_Սիրիա_կատարած_Թուրքիայի_զորաշարժին
2011 թվականին Սիրիայում ճգնաժամն սկսվելուց ի վեր, Թուրքիան առաջին բացահայտ ու պաշտոնական զորաշարժն է կատարել դեպի Սիրիա, ինչը տարածաշրջանային ու միջազգային հակազդեցությունների տեղիք է տվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 25, 2016 15:22 Asia/Tehran
  • Հակազդեցություններ՝  դեպի Սիրիա կատարած Թուրքիայի զորաշարժին

2011 թվականին Սիրիայում ճգնաժամն սկսվելուց ի վեր, Թուրքիան առաջին բացահայտ ու պաշտոնական զորաշարժն է կատարել դեպի Սիրիա, ինչը տարածաշրջանային ու միջազգային հակազդեցությունների տեղիք է տվել:

 

Թուրքիայի վարչապետի գրասենյակը օգոստոսի 24-ին հաղորդելով ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման  նպատակով այսպես կոչված ԱՄՆ-ի կոալիցիայի համագործակցությամբ այդ երկրի գործողությունների մեկնարկի մասին հայտարարել է.«Քաղաքի վրա ավիահարձակումներն սկսել ենք այսօր առավոտյան: Մեր զինված ուժերի հատուկ  նշանակության ուժերը գործուղվել են Սիրիայի սահման»:

Այնուհետև կարճ ժամանակ անց, Թուրքիայի ՆԳ նախարար՝ Աֆկան Ալան լրագրողներին տված հարցազրույցում փորձեց  հարևան երկրում իր երկրի բացահայտ միջամտությունն արդարացնել ահաբեկչության ու ԻԼԻՊ-ի դեմ պայքարի պատճառաբանությամբ:

Թուրքիայի նախագահ՝ Ռեջեբ Թայիբ Էրդողանը նշելով , թե «Սիրիայում ահաբեկչական խմբավորումներին դիամակայելու հարցում Թուրքիայի համբերությունը հատել է», ասել է.«Թուրքիան Սիրիայի հյուսիսում գործողություններ է իրականացնում ԻԼԻՊ-ի և քրդական դեմոկրաատկան կուսակցության դեմ և առանց Թուրքիայի, Սիրիայի ճգնաժամի կարգավորումը բացառվում է» :

Իրողությունն այն է, որ Անկարայի ղեկավարները տարբեր նպատակներ են հետապնդում դեպի  Սիրիա կատարած զորաշարժի կապակցությամբ: Այդ նպատակների մի մասը վերադառնում է երկրի ներքին իրադարձություններին: Իսկ մի մասն էլ բխում է միջազգային զարգացումներից: Հուլիսի 15-ին իրականացած հեղաշրջման փորձի հաջորդ օրը  նվաստանալուց հետո, Թուրքիայի բանակի հեղինակության վերականգնումը Անկարայի նպատակներից մեկն է:

Թուրքիայի ռազմական ուղղակի մուտքը Սիրիա, անհնար է առանց Վաշինգտոնի ու Մոսկվայի կանաչ լույսի: Հատկապես որ Անկարան, Մոսկվան և միջազգային հանրությունը ձգտում են պայքարել ԻԼԻՊ-ի դեմ ու դիմակայել այդ ահաբեկչական խմբավորման տեղաշարժերին:

Մյուս կողմից քրդական ուժերի առաջխաղացումները և  հյուսիսային  շրջաններում նրանց հաջողությունները Անկարային բնականաբար չեն կարող դուր գալ: Ուստի Թուրքիան այդ ուժերին դիմակայելու նպատակով ռազմական միջամտություն է կատարել Սիրիայում, իհարկե՝ ԻԼԻՊ-ին ճնշելու պատճառաբանությամբ:

Ուստի Թուրքիայի  զորաշարժը դեպի Սիրիա այլ նպատակ էլ հետապնդում է: Թուրքիան այստեղ ներկայանում է Սիրիայում Մոսկվայի և Վաշինգտոնի գործնական քաղաքականությունների գործադրողը:

Սիրիայի քրդական ժողովրդավարական Միություն կուսակցության առաջնորդ՝ Սալեհ Մոսլեմը Թուրքիայի զորաշարժը իր երկիր համարել է Թուրքիայի բանակայինների մուտքը Սիրիայի ճահիճ: