Մանուկները՝ Սիրիայի ողբերգության գլխավոր զոհերը
Սիրիայի ճգնաժամի հիմնական ու անմեղ զոհերը մանուկներն ու առհասրակ անչափահասներն են, քանի որ պատերազմի առաջացման ու տարածման մեձ առանց որևէ դերակատարության, ամեն խմներից առավել նրանք են վնաս կրում այս ողբերգությունից:
Կրկին անգամ մտահոգություն հայտնելով Հալեպում բնակչության իրավիճակի կապակցությամբ, ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Անթոնի Լիկը հայտարարել է.«Հուլիս ամսի սկզբից ի վեր, Հալեպ քաղաքի արևելյան հատվածում ավելի քան 100 հազար մանուկներ գտնվում են պատերազմի կիզակետում և ավելի քան 35 հազար գաղթել են արևմտյան շրջաններից»:
Արաբական մյուս երկրների նման 2011 թ. մեկնարկին Սիրիայում ծայր առան հակակառավարական բողոքի ակցիաները, սակայն Սիրիայի բողոքի ցույցերը երկու կարևոր տարբերություն են ունեցել ժողովրդական բողոքների առջև կանգնած այլ երկրների հետ: Տարբերությունները կապված են Սիրիայի աշխարհագրական դիրքի ու Ասիայի արևմտյան շրջանում նրա զբաղեցրած քաղաքական դիրքի հետ:
Ծայր առած պատերազմի 65-րդ ամիսը ավարտին է հասնում այն պայմաններում, երբ Սիրիայի մեծ թվով նահանգներից ու քաղաքներից միայն ավերակներ են մնացել: Ավերվել են հասարակական ու քաղաքային ենթակառույցները: Սիրիայում և այդ երկրից դուրս փախստականի կարգավիճակում է հայտնվել ավելի քան 11 մլն. մարդ, զոհվել ու վիրավորվել է հարյուր հազարավոր մարդ, մի խոսքով Սիրիայի մեծ թվով քաղաքներում կյանքի հետքեր չկան:
Սիրիայի ահաբեկչական պայքարի ցավալի կետը կապվում է սիրիացի մանուկների վրա թողած այդ ողբերգության հետևանքներին և առավել ցավալին այն է. որ այդ անմեղ արարծները ոչ մի դերակատարություն չեն ունեցել այդ պայմանների ստեղծման ու տարածման մեջ և միայն Սիրիացի լինելու բերումով կերծանված են տեսնում իրենց ներկան ու ապագան:
Այսօր սիրիացի մանուկների ճակատագիրը՝ երկրում և երկրից դուրս փախստական լինելը, արյունարբու ահաբեկիչների ծանարաբեկոր ավարների տակ թաղվելը, սովը, ծարավը, հիվանդությունը, բուժօգնություն չստանալը և Անտոնի Լիկի խոսքով՝ հարձակումների մշտական սարսափի մեջ ապրելն է:
Սիրիացի մանուկների ապագան նույնպես լի է պատերազմի, ծնողազուրկ կյանքի, անօթևանության, կթությունից զրկված լինելու հետևանքով առաջացած հոգեկան բարդություններով: Սիրիայի անհամար մանուկներ էլ տառապելու են հաշմանդամությամբ ու այն ամենով ինչ նրանք ստացել են ահաբեկչական սարսափելի պատերազմից:
Այժմ հարց է առաջանում. այս դարաշրջանում, երբ մարդակային իրավունքների հարցով բազմաթիվ կարգախոսներ են վանկարկվում, մարդու իրավունքների խախտումների քննարկման համար հատուկ ներկայացուցիչներ են նշանակվում թիրախում հայտնված երկրներում և անընդհատ խոսվում է ժողովրդավարությունից, հենց այդ մարդու իրավունքների թվացյալ պաշտպանների ու նրանց դաշնակիցների առաջացրած պատերազմների կիզակետում հայտնված սիրիացի և եմենցի մանուկները ինչո՞ւ ոչ մի բաժին չեն ստանում այդ բազմերանգ կարգախոսներից ու հայտարարություններից: